Արտեմ Լուսինյան
դերասան
Արտեմ (Հարություն) Հայկի Լուսինյան (հուլիսի 5 (18), 1910[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 26, 1963[1] կամ հուլիսի 16, 1963[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային դերասան։ ՎՍՍՀ ժողովրդական արտիստ (1956)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5 (18), 1910[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 26, 1963[1] (53 տարեկան) կամ հուլիսի 16, 1963[2] (52 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Սերիկ Շեկոյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Եղել է դերասանուհի Սերիկ Շեկոյանի ամուսինը։
Կենսագրություն Խմբագրել
1928 թվականին ավարտել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիան և ընդունվել տեղի հայկական դրամատիկական խումբը։ Հիմնականում հերոսական ռոմանտիկական խաղաոճի դերասան Արտեմ Լուսինյանը օժտված էր գեղեցիկ արտաքինով, թավ, հնչեղ ձայնով, բեմական մեծ հմայքով։ Խաղացել է դրամատիկական, ինչպես և կատակերգական ու բնութագրային ավելի քան 150 դեր։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։ Լավագույններից են՝
- Պեպո (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»)
- Սեյրան (Շիրվանզադեի «Նամուս»)
- Օնզնամով (Ա. Օսարովսկու «Անմեղ մեղավորներ»)
- Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»)
- Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»)
- Վագիֆ (Վուրղունի «Վագիֆ»)
- Արսեն (Շանշիաշվիլու «Զորի նահապետ Գոչան», «Արսեն»)
- Սայաթ-Նովա (Ավչյանի )
- Ֆեոդոր (Լեոնովի «Արշավանք»)
- Հասրաթյան (Գ. Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ»)
- Կամո (Ա. Բարսեղյանի «Կամո»)
Պարգևներ Խմբագրել
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Գրականություն Խմբագրել
- Զարեյան Գ., Արտեմ Լուսինյան, Երևան, 1963։
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 696)։ |