Սերժ Լյուտանս (ֆր.՝ Serge Lutens, մարտի 14, 1942(1942-03-14)[1][2][3], Լիլ[3][4]), ֆրանսիացի լուսանկարիչ, կինեմատոգրաֆիստ, մոդելավորող և պարֆյումեր։ Առավել հայտնի է որպես համանուն օծանելիքի բրենդի ստեղծող և որպես 20-րդ դարի 80-ական թվականներին Ճապոնական Shiseido կոսմետիկ ընկերության գովազդի հեղինակ։

Սերժ Լյուտանս
ֆր.՝ Serge Lutens
Ծնվել էմարտի 14, 1942(1942-03-14)[1][2][3] (82 տարեկան)
ԾննդավայրԼիլ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունլուսանկարիչ և նորաձևության դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
Կայքsergelutens.com
 Serge Lutens Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Սերժ Լյուտանսը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին, Ֆրանսիայի Լիլ քաղաքում։ Նա եղել է ապօրինի ծնունդ և ծնվելուց հետո մի քանի տարի ապրել է խնամատար ընտանիքում՝ ծնողների հետ բնակություն հաստատելով միայն նրանց հարսանիքից հետո[5][6]։ 14 տարեկան հասակում հոր պնդմամբ Լյուտանսը լքել է դպրոցը և աշխատել Լիլ քաղաքի Chez Besson վարսավիրանոցում[6]։ Այդ ժամանակ նա առաջին անգամ տարվել է լուսանկարով, փորձարկել է իր ծանոթների լուսանկարները։ Այդ լուսանկարները, որոնք արվել են «իրենց համար», համարվել են պրոֆեսիոնալ լուսանկարչության նրա առաջին քայլերից[6]։

18 տարեկանում Սերժ Լյուտանսը Ալժիրում պատերազմի պատճառով զորակոչվել է ֆրանսիական բանակ, փորձել է խուսափել գործող զորքեր ուղարկելուց[6][7]։ Նրա խոստովանությամբ՝ սկզբում նա փորձել է նմանակել դիսֆորիան, իսկ հետո, իրոք, դեպրեսիայի մեջ է ընկել և բժշկական հսկողության տակ անցկացրել մի քանի ամիս[6]։

Լուսանկարիչ և ոճաբան խմբագրել

1962 թվականից նա Լիլից տեղափոխվել է Փարիզ և սկսել է համագործակցել որպես լուսանկարիչ և դիզայներ՝ սանրվածքների և դիմահարդարման համար Փարիզի Վոգ ամսագրի խմբագրության հետ։ Նրա աշխատանքները հաջողություն են ունեցել և բացի Վոգ-ից, 1960-ականներին նա աշխատանքներ է կատարել Elle-ի, Jardin des Modes-ի, Harper's Bazaar-ի համար[7]։ 1967 թվականին Քրիստիան Դիոր ֆիրման Լյուտանսին պատվիրել է ծաղիկների, ոճի և վիզուալ կերպարների մշակումը՝ Դիոր կոսմետիկայի գիծը գործարկելու համար[7]։ 1970-ական թվականների սկզբին ամերիկյան Վոգի գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդը, Դիրորի համար Լյուտանսի աշխատանքը որակել է «դիմահարդարման հեղափոխություն»[7]։

1973 թվականին Գուգենհայմի նյույորքյան թանգարանը Լյուտանսի ստեղծագործությանը նվիրել է առանձին ցուցադրություն[8]։

1970-ական թվականներին Լյուտանսը շատ է ճամփորդել և իր վիզուալ տպավորությունները ձևակերպել է երկու կարճամետրաժ ֆիլմերում՝ «Les Stars», որը նկարահանվել է 1974 թվականին, և «Suaire», որը նկարահանվել է 1976 թվականին։ Երկու ֆիլմերն էլ ցուցադրվել են Կաննի կինոփառատոնում[9]։

1980 թվականին Լյուտանսը պայմանագիր է կնքել ճապոնական Shiseido կոսմետիկ ընկերության հետ և մշակել է վիզուալ ոճ, որը դարձել է Shiseido-ի այցեքարտը երկար տարիներ։ Մամուլը նշել է ռուսական կոնստրուկտիվիզմի զգալի ազդեցությունը Լյուտանսի ստեղծած տեսողական պատկերների վրա[10]։ Այս պատկերների օգտագործմամբ գովազդային արշավը այնքան պայծառ էր, որ մի քանի տարիների ընթացքում Shiseido-ն տեղական ասիական ապրանքանիշից վերածվեց համաշխարհային ապրանքանիշի[7]։ Լյուտանսի համագործակցությունը Shiseido-ի հետ դարձել է մշտական։

Բույրերի ստեղծող խմբագրել

Լյուտանսի առաջին բույրը` Nombre Noir Lutans, ստեղծել է 1982 թվականին Shiseido-ի համար, և իրոք նա 1990 թվականներին զբաղվել է հոտերի ստեղծմամբ։ Սկզբում նա ստեղծել է բույրեր Shiseido ապրանքանիշի համար, իսկ ավելի ուշ՝ 2000 թվականին, հիմնել է «Parfums-Beauté Serge Lutens» ապրանքանիշն իր մշակման բույրերի համար։ Ներկայումս Լյուտանսը հիմնականում աշխատում է հոտերի վրա, զարգացնում է սեփական ապրանքանիշի հավաքածուն։ 2015 թվականի սկզբին թողարկված La Religieuse (Միանձնուհի) ծաղկեփունջը դարձել է նրա հեղինակության թվով 70-րդ բույրը[5][11]։

Որոշ նոր բույրերի ներկայացման համար Լյուտանսը նկարահանել է երեք րոպեանոց փոքր հոլովակներ, որտեղ կարդացել է նախաարտահայտված տեքստը կամ ինքն է հայտնվել կադրում[12][13][14]։

2015 թվականին Մարտին Լյուտանսը վաճառեց «Parfums-Beauté Serge Lutens» ապրանքանիշի իրավունքները Shiseido ընկերությանը` պահպանելով ապրանքանիշի արտ-տնօրենի տեղը[15]։

2015-ի հունիսին նա Մոսկվա էր ժամանել Serge Lutens ֆիրմային խանութի բացման համար, որն աշխարհում երկրորդն էր փարիզյան խանութից հետո[16]։ Մոսկովյան խանութի ձևավորման մեջ օգտագործվել են ռուսական Ավանգարդի՝ կոնստրուկտիվիզմի և սուպրեմատիզմի նկարչության մոտիվները, ինտերիերի դիզայնը մշակվել է Սերժ Լյուտանսի անձնական մասնակցությամբ[5][17]։

Ընտանիք և անձնական կյանք խմբագրել

1974 թվականին Լյուտանսն ավերված տուն է ձեռք բերել Մարաքեշի պատմական կենտրոնում և սկսել է վերանորոգել այն՝ մտադրվելով այնտեղ բնակություն հաստատել։ Վերականգնումը տևել է ավելի քան երեսուն տարի, այժմ Լյուտանսը ապրում և աշխատում է այս տանը[6][18]։

Լյուտանսն ունի որդի, նա ապրում է ԱՄՆ-ում[6]։

Մրցանակներ խմբագրել

2000-2004 թվականներին Սերժ Լյուտանսի աշխատանքները մի քանի անգամ արժանացել են FiFi Awards մրցանակի՝ օրիգինալ կոնցեպտի համար[19]։

2006 թվականի հուլիսին Սերժ Լյուտանսն արժանացել է Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանի հրամանատարի կոչման[20][21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  4. «Как произносится Serge Lutens». Forvo. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. 5,0 5,1 5,2 Ирина Багаева (2015 թ․ հունիսի 4). «Серж Лютанс (парфюмер): «Я вижу себя как недоразумение. Я плод ошибки»». РБК. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Anna Bodin (2015 թ․ հունվարի 31). «Serge Lutens – dofternas domptör» (շվեդերեն). AB Dagens Nyheter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Serge Lutens. Biographie» (ֆրանսերեն). Serge Lutens. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  8. Helen Oppenheim (2014 թ․ հունիսի 16). «Heirloom Serge Lutens Sketches in Article – 1973» (անգլերեն). Helen Oppenheim blog. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  9. Jacques Lafitte, Stephen Taylor Qui est qui en France. — J. Lafitte, 1999. — P. 1164.
  10. «Maquillages: l'avant-garde hommage à naum gabo» (ֆրանսերեն). L'OFFICIEL DE LA MODE. 1989. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. Marion Louis (2015 թ․ հունվարի 28). «Serge Lutens : "La Religieuse, c'est moi !"» (ֆրանսերեն). Madame le Figaro. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. Serge Lutens (2015 թ․ փետրվարի 11). «La religieuse - Serge Lutens» (ֆրանսերեն). Youtube. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. Serge Lutens (2014 թ․ հոկտեմբերի 7). «L'Incendiaire - Serge Lutens» (ֆրանսերեն). Youtube. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  14. Serge Lutens (2011 թ․ մարտի 19). «Féminité du Bois - Serge Lutens» (ֆրանսերեն). Youtube. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  15. «Shiseido has big ambitions for Serge Lutens» (անգլերեն). Premium Beauty Media. 2015 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  16. «Серж Лютен в Москве: звезды на открытии бутика». HELLO.RU. 2015 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  17. «Сделают красиво: 10 новых бьюти-мест». Intrview Russia. 2015 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  18. Catherine Saint-Jean (2015 թ․ փետրվարի 1). «Dans le secret de la maison de Serge Lutens» (ֆրանսերեն). Madame le Figaro. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  19. Cartes sur table (und) // Officiel de la couture et de la mode de Paris. — 2002. — Т. 865—867. — С. 10.
  20. Yasmina Lahlou (2007 թ․ մարտի 19). «Les mille et un jardins de Lutens» (ֆրանսերեն). Jeune Afrique. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  21. «Nomination ou promotion dans l'ordre des Arts et des Lettres juillet 2006» (ֆրանսերեն). Le ministère de la Culture et de la Communication. 2010 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերժ Լյուտանս» հոդվածին։