Սերգեյ Վլադիմիրի Ռուբլևսկի (ռուս.՝ Серге́й Влади́мирович Рубле́вский, հոկտեմբերի 15, 1974(1974-10-15), Կուրգան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ավելի վաղ` խորհրդային: Շախմատիստ, գրոսմայստեր (շախմատ) (1994), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1998), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2016): Ռուսաստանի չեմպիոն (2005): Ռուսաստանի թիմի կազմում մասնակցել է Շախմատային Օլիմպիադային և ճանաչվել է հաղթող (1996, 1998, 2000, 2002), թիմային առաջնություններում կրկնակի հաղթող է (1997, 2005):

Սերգեյ Վլադիմիրի Ռուբլևսկի
Сергей Владимирович Рублевский
Sergei Rublevsky 2012.jpg
2012 թվականին
Պետություն(ներ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՌուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվՀոկտեմբերի 15 1974
ԾննդավայրԿուրգան,ՌՍՖՍՀ, ՍՍՀՄ
ԿոչումԳրոսմայստեր (1994)
Միջազգային վարպետ (1992)
Առավելագույն վարկանիշ2706 2013թ. նոյեմբեր)
Ներկայիս վարկանիշ2653 (նոյեմբեր, 2020)
ՖԻԴԵ համար4115309
365chessSergei_Rublevsky
Chesstempo համար181471
ICCF համար181471
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1994, Շախմատային օլիմպիադա 1996, Շախմատային օլիմպիադա 1998, Շախմատային օլիմպիադա 2000, Շախմատային օլիմպիադա 2002 և Շախմատային օլիմպիադա 2010
Պարգևներ և մրցանակներԽՍՀՄ Սպորտի վարպետ, Ռուսաստանի Սպորտի վաստակավոր վարպետ, Ռուսաստանի վաստակավեր մարզիչ
Sergei Rublevsky Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հինգ տարեկան հասակում մայրը՝ Լյուբով Իվանովնան նրան տանում է շախմատի խմբակ ԿԱՔԳ-ի սպորտի Պալատում՝ մարզիչ Վիտալի Պետրովի Կոռնիլովի մոտ: Սերգեյը երեք տարի անց լրացնում է առաջին կարգի նորման, իսկ 11 տարեկան հասակում մասնակցել է Կուրգանի մարզում մեծահասակների առաջնությանը: 1991 թվականին գրավել է 1-ին տեղը, ՌՍՖՍՀ-ի մեծահասակների առաջնությունում և ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ շախմատի կոչում: Հաղթանակից հետո, մասնակցել է 1-ին Յակով Դավիդովի Վիտեբսկիյ հուշամրցաշարին՝ 1993 թվականին Կուրգանում, նա 1994 թվականին ստացել է միջազգային գրոսմայստերի կոչում:

1997 թվականին ավարտել է Կուրգանի Պետական համալսարանի «Էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ:

1998 թվականին ստացել է «Սպորտի վաստակավոր վարպետի» կոչումը: Իսկ 2000 թվականի նոյեմբերին պարգրատրվել է «Ռուսաստանում օլիմպիական շարժման զարգացման գործում ունեցած վաստակի համար » պատվավոր կոչումով:

Аэрофлот Опен (Մոսկվա 2004) հեղինակավոր մրցաշարի հաղթող է: Եղել է Ռուսաստանի առաջնության չեմպիոն, որից հետո անսպասելի հաղթանակ է տարել սուպեր-եզրափակիչում Մոսկվայում (18-30 դեկտեմբերի 2005-ին), գերազանցելով մեկ միավորով այնպիսի շախմատիստների՝ Դմիտրի Յակովենկոյին և Ալեքսանդր Մորոզևիչին:

2012 թվականի փետրվարի 3-ի վարչության նիստում Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան նրան նշանակեց ավագ մարզիչ Ռուսաստանի կանաց շախմատի հավաքականի:

2013 թվականի հոկտեմբերին զբաղեցրել է 56-րդ տեղը ՖԻԴԵ-ի ռեյտինգում (53-րդ շրջանում գործող) և 16-րդ տեղը Ռուսաստանի շախմատիստների շրջանում (15-րդ շրջանում գործող), ունենալով 2695 վարկանշային միավոր:

2016 թվականի ապրիլի 11-ին շնորհվել է սպորտային պատվավոր կոչում՝ «Ռուսաստանի վաստակավոր մարզչի»[1]:

Խաղի նկարագրությունԽմբագրել

Նրա առավել մեծ հաղթանակների շրջանը՝ հաղթանակ Գարրի Կասպարովի նկատմամբ 2004-ին Իզմիրում 1. e4 c5 2. Nf3 Nc6 3. Bb5 e6 4. O-O Nge7 5. c3 a6 6. Ba4 c4 7. Qe2 b5 8. Bc2 Ng6 9. b3 Qc7 10. bxc4 Nf4 11. Qe3 bxc4 12. Ba3 Be7 13. Bxe7 Nxe7 14. Na3 O-O 15. Rab1 f5 16. Qb6 Qxb6 17. Rxb6 fxe4 18. Bxe4 d5 19. Bc2 Neg6 20. Bxg6 Nxg6 21. Nc2 e5 22. Ne3 Bf5 23. Nxf5 Rxf5 24. Rfb1 Raf8 25. Rxa6 e4 26. Nd4 Rxf2 27. Ne6 R2f6 28. Nxf8 Rxa6 29. Nxg6 hxg6 30. Kf2 Rxa2 31. Ke3 Kf7 32. Rb7+ Kf6 33. Rb6+ Kf7 34. Rd6 Ra5 35. h4 g5 36. hxg5 Ke7 37. Rc6 Ra1 38. Kd4 Rd1 39. Kxd5 e3 40. Re6+ Kd7 41. Rxe3 Rxd2+ 42. Kxc4 Rxg2 43. Re5 Kd6 44. Ra5 Rg4+ 45. Kb3 Rg1 46. Kb4 Rb1+ 47. Kc4 Ke6 48. Ra6+ Kf5 49. g6 Rg1 50. Kb5 Ke5 51. c4 Rb1+ 52. Kc6 Rg1 53. Kd7 Rd1+ 54. Ke7 Rb1 55. Ra5+ Kd4 56. Kf8 Rb7 57. Rf5 1-0

Առավել նախընտրած սկզբնախաղ (շախմատ):

Սպիտակներով:

Սևերով:

Սպորտային նվաճումներԽմբագրել

Տարի Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1991 Սմոլենսկ ՌՍՖՍՀ առաջնություն 7 0 5 13-ից 9½ 1
Մոսկվա 58-րդ ԽՍՀՄ առաջնություն 4 1 6 11-ից 7 4
1993 Կալիկուտ Մինչև 20 տարեկան պատանիների Աշխարհի առաջնություն 3
Փարիզ Փարիզի գավաթ 1
Կուրգան Յ.Վիտեբսկիի 1-ին հուշամրցաշար 1-2
1994 Էլիստա Ռուսաստան 47-րդ առաջնություն 4 1 6 11-ից 7 3
Մոսկվա 31-րդ Օլիմպիադա 5 2 2 9-ից 6
1996 Էլիստա Ռուսաստանի 49-րդ առաջնություն 4 2 5 11-ից 6½ 9-11
Երևան 32-րդ Օլիմպիադա 4 1 4 9-ից 6
1998 Սանկտ Պետերբուրգ Ռուսաստանի 51-րդ առաջնություն 4 2 5 11-ից 6½ 12-16
Էլիստա 33-րդ Օլիմպիադա 3 1 4 8-ից 5
2000 Ստամբուլ 34-րդ Օլիմպիադա 4 0 6 10-ից 7
2002 Բլեդ 35-րդ Օլիմպիադա 2 1 4 7-ից 4
2003 Կրասնոյարսկ Ռուսաստանի 58-րդ առաջնություն 3 2 4 9-ից 5 20-37
2005 Մոսկվա Ռուսաստանի 58-րդ առաջնություն 4 0 7 11-ից 7½ 1
2006 Ֆորոս 1-ին միջազգային մրցաշար «Аэросвит» 5 1 5 11-ից 7½ 1
Թուրին 37-րդ Օլիմպիադա 2 3 0 5-ից 2
Մոսկվա Ռուսաստանի 59-րդ առաջնություն 1 1 9 11-ից 5½ 5-7
2007 Էլիստա Շախմատի Աշխարհի առաջնության 2007 հավակնորդ մրցախաղ
Մրցաշար ընդդեմ Պոնոմարյով Ռուսլանի (առաջին փուլ)
|Մրցաշար ընդդեմ Ալեքսանդր Գրիշչուկի (երկրորդ փուլ)
 
1
1
 
0
1
 
5
4
 
3½ из 6
3 из 6[2]
Ֆորոս 2-րդ Միջազգային մրցաշար «Аэросвит» 1 2 8 11-ից 5 8
2008 Պոյկովսկի 9-րդ միջազգային մրցաշար 2 0 7 9-ից 5½ 1
2009 Պոյկովսկի 10-րդ միջազգային մրցաշար 2 2 5 9-ից 4½ 5-7
2010 Պոյկովսկի 11-րդ միջազգային մրցաշար 0 3 8 11-ից 4 11

ԸնտանիքԽմբագրել

Սերգեյ Ռուբլևսկին մեծացել է առանց հայր, ծնողները ամունալուծվել են: Հայրը՝ Վլադիմիր Ռուբլևսկին մահացել է 2002 թվականին: Մայրը՝ Լյուբով Իվանովնան աշխատել է Կուրգանի անիվավոր քարշիչ գործարանում (ԿԱՔԳ): Սերգեյ Ռուբլևսկին ամուսնացած է, կինը՝ Ելենա, տղան՝ Միխաիլ (ծնվել է 2005 թվականի դեկտեմբերին ):

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ռուբլևսկի ազգանվան տարբերակը տարածված է:[3].

ԳրականությունԽմբագրել

  • Ս.Վ.Ռուբլևսկի` 64 հմտության դասեր: Մ.: Դասական (РИПОЛ), 2007: Էջ 240,(«Շախմատի արվեստ» շարք), 3000 հատ հրատարակություն[4]

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել