Թագուհի (շախմատ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թագուհի (այլ կիրառումներ)
![]() |
Թագուհի (յունիկոդ` ♕♛), շախմատի ամենաուժեղ խաղաքարը։ Համարվում է, որ թագուհու նյութական արժեքը հավասար է մոտավորապես 9 զինվորի[1]։ Թագուհին գերազանցում է նավակին և մեկ թեթև խաղաքարին (ձի կամ փիղ), զիջում է երկու նավակին և մոտավորապես հավասար է երեք թեթև խաղաքարի։
Թագուհու քայլերըԽմբագրել
Ժամանակակից շախմատում թագուհին կարող է տեղափոխվել ցանկացած դաշտ` հորիզոնական, ուղղահայաց և անկյունագծերով՝ միավորելով նավակի և փղի հնարավորությունները (պայմանով, որ ճանապարհին չկա այլ խաղաքար)։ Գտնվելով խաղատախտակի կենտրոնական դաշտերից մեկում՝ թագուհին միաժամանակ կարող է գրոհել մինչև 27 դաշտ, իսկ անկյունում՝ մինչև 21։
Շախմատի վաղ կանոններում (VI-VII դարեր) թագուհին կարող էր տեղաշարժվել ժամանակակից արքայի պես՝ ցանկացած հարևան դաշտ՝ հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունագծով։
Թագուհին շախմատի պարտիայումԽմբագրել
Պարտիայի սկզբում կողմերն ունեն մեկական թագուհի. սպիտակն զբաղեցնում է d1 դաշտը, սևը՝ d8։ Նախնական դիրքում թագուհիների զբաղեցրած դաշտերը նույն գույնի են, ինչ թագուհիները։ Այդ կապակցությամբ սկսնակներին սովորեցնելու նպատակով հաճախ է կիրառվում «թագուհին սիրում է իր գույնը» արտահայտությունը[2]։
Համարվում է, որ սկզբնախաղում թագուհին զարգացնելիս պետք է զգույշ լինել, քանի որ այն, գտնվելով մրցակցի ճամբարում, կարող է դառնալ թեթև խաղաքարերի թիրախը։ Թագուհին իր հնարավորություններն ավելի լավ դրսևորում է միջնախաղում և վերջնախաղում։
Վերջնախաղերից շատերի կարևորագույն խնդիրն է զինվորի վերածումը թագուհու. այդ խնդրի հաջող լուծումը, որպես կանոն, վճռում է հանդիպման ելքը։ Խաղի կանոններում տախտակի վրա միաժամանակ գտնվող թագուհիների քանակի սահմանափակում չկա, հետևաբար, եղած մեկ թագուհուն տեսականորեն կարող են ավելանալ զինվորներից վերածված ևս ութը։ Գործնական պարտիաներում մեծ մասամբ տախտակի վրա հայտնվում է երկրորդ թագուհին։
Թագուհու վրա հարձակվելիս երբեմն օգտագործում են «գարդե» բառը, որն արտասանելը, սակայն, պարտադիր չէ։
Թագուհին շախմատային խնդիրներումԽմբագրել
Թագուհին առկա է շախմատային շատ խնդիրներում։ Տարածված է հետևյալ խնդիրը. շախմատի խաղատախտակի վրա ութ թագուհիները պետք է դասավորել այնպես, որ նրանք չգրոհեն միմյանց։ Մաթեմատիկական ճանապարհով ապացուցված է, որ գոյություն ունի այդ խնդրի լուծման 92 եղանակ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Շախմատի խաղաքարերի ուժը
- ↑ «Շախմատի կանոններ - Հայաստանի շախմատի ֆեդերացիա»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-28-ին։ Վերցված է 2014-12-21
ԱղբյուրներԽմբագրել
- Շախմատի կանոններ Archived 2015-01-28 at the Wayback Machine.
- Շախմատի կանոններ
Շախմատ | ||||||
---|---|---|---|---|---|---|
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թագուհի (շախմատ) կատեգորիայում։ |