Սերգեյ Ալեքսեևիչ Չապլիգին (ռուս.՝ Сергей Алексеевич Чаплыгин, ապրիլի 5, 1869(1869-04-05)[1][2], Չապլիգին, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1942(1942-10-08)[3][1][2], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), տեսական մեխանիկայի բնագավառի խորհրդային գիտնական, ժամանակակից հիդրոաերոդինամիկայի հիմնադիրներից։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929 թվականին, թղթ․ անդամ՝ 1924 թվականից), սոցիալիստական աշխատանքի հերոս (1941 թվականին), Ն․ Ե․ Ժուկովսկու աշակերտը։

Սերգեյ Չապլիգին
Сергей Чаплыгин
Ծնվել էապրիլի 5, 1869(1869-04-05)[1][2]
Չապլիգին, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 8, 1942(1942-10-08)[3][1][2] (73 տարեկան)
Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանChaplygin Siberian Scientific Research Institute of Aviation[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի բարձրագույն կանանց դասընթացներ և Պրոֆեսոր Ն․ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտ
Գործունեության ոլորտմեխանիկա, դիֆերենցիալ հավասարումների տեսություն, ֆիզիկա[5], մեքենաշինություն[5], աերոմեխանիկա[5], աերոդինամիկա[5] և կիրառական մաթեմատիկա[5]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1890) և Մոսկվայի պետական համալսարան[6]
Տիրապետում է լեզուներինռուսերեն[7][5]
Գիտական ղեկավարՆիկոլայ Ժուկովսկի
Եղել է գիտական ղեկավարAndrey Minakov?, Hamid Muzafarovich Mushtari?, Նիկոլայ Կոչին[6], Լեոնիդ Սեդով[6] և Նիկոլայ Կոչին[6]
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
 Sergey Alexeyevich Chaplygin (physicist) Վիքիպահեստում

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1890 թվականին)։ Գիտական աշխատությունները հիմնականում նվիրված էին տեսական մեխանիկայի երկու դասական խնդիրներին՝ չինտեգրվող կապերի առկայությամբ մարմնի շարժմանը և անշարժ կետի շուրջը ծանր պինդ մարմնի շարժմանը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին սկսել է զբաղվել շիթային հոսքերով, անսեղմելի հեղուկներում շիթի տեսության հետազոտություններով։ Չապլիգինի դոկտորական դիսերտացիայում, որում տրվել էր ցանկացած մինչձայնային արագությամբ գազային հոսքի հետազոտման մեթոդը, դրվել է գազային դինամիկայի զարգացման սկիզբը։ Մեծ արագությունների աերոդինամիկայի բնագավառում Չապլիգինի առաջադրած մեթոդները կարևոր դեր խաղացին ժամանակակից ինքնաթիռների հաշվարկի ռացիոնալացման համար։ Լուծել է աերոմեխանիկայի և ավիացիայի մի շարք բարդ խնդիրներ։ Չապլիգինը ավանդ ունի նաև մաթեմատիկայի բնագավառում։ Դիֆերենցիալ հավասարումների մոտավոր ինտեգրման Չապլիգինի հետազոտությունները մաթեմաթիկական մտքի խոշոր նվաճումներից են։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Չապլիգինը մասնակցել է սոցիալական շինարարությանը, Ն․ Ե․ Ժուկովսկու հետ՝ Աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիտուտի ստեղծմանը (ինստիտուտիի առաջին ղեկավարը եղել է Ն․ Ե․ Ժուկովսկին, 1921-1942 թվականներին՝ Չապլիգինը)։ Ն․Ե․Ժուկովսկու անվան մրցանակ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ 1942 թվականին ԽՍՀՄ սահմանել է Չապլիգինի անվան մրցանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Չապլիգին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 669