Նիկոլայ Ժուկովսկի
Նիկոլայ Եգորովիչ Ժուկովսկի (ռուս.՝ Николай Егорович Жуковский, (հունվարի 5 (17), 1847, Orekhovo, Vladimir oblast, Pokrov Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 17, 1921[1][2][3], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]), գիտնական, մեխանիկայի ու մաթեմատիկայի մասնագետ, «ռուսական ավիացիայի հայր»։ Ժուկովսկին ինքը երբեք օդաչու չի եղել։ Բայց իր երկարատև կյանքի մեծ մասը նա նվիրաբերեց այն բանին, որ մարդկանց թռչել սովորեցնի։ Վլադիմիր քաղաքի մոտ գտնվող Օրեխովո գյուղի բնակիչները, ուր ամռանը, սովորաբար, հանգստանում էր Նիկոլայ Եգորովիչը, հաճախ էին նրան տեսնում տարօրինակ զբաղմունքի մեջ։ Մեկ էլ տեսար պրոպելլեր ունեցող նետեր կարձակեր ու կհետևեր, թե ինչպես են դրանք թռչում, մեկ էլ հեռադիտակով երկար կդիտեր թռչունների թռիչքը։ Կամ էլ մեջքին կկապեր փայտե ձողերի վրա ձգված լաթե թևեր և ամբողջ թափով կսլանար հեծանիվով։ Տեսնում էին նաև, թե ինչպես նա որսի ժամանակ ուշադիր զննում ու չափում էր խփված թռչնի թևերը։ Իսկ Մոսկվայի համալսարանում, ուր Նիկոլայ Եգորովիչը պրոֆեսոր էր, նա մի մեծ խողովակ էր տեղադրել, որի մեջ օդափոխիչն օդի ուժեղ հոսք էր ստեղծում (այդպիսի խողովակն անվանում են աերոդինամիկական խողովակ)։ Նիկոլայ Եգորովիչն այդ խողովակում ինքնաթիռի տարբեր թևերի մոդելներ էր փորձարկում։ Այդ փորձերի, դիտումների ու մաթեմատիկայի օգնությամբ Ժուկովսկին հասկացավ, թե ինչպես պետք է կառուցված լինեն մարդուն օդ բարձրացնելու ունակ ծանր մեքենայի թևերը։ Նա դարձավ «աերոդինամիկա» գիտության հիմնադիրը։ Դա գիտություն է այն մասին, թե ինչպես պետք է ինքնաթիռներ կառուցել և դրանցով թռչել։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Жуковский Николай Егорович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 9 : Евклид — Ибсен. — С. 240—242.
- ↑ 2,0 2,1 2,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 302)։ |