Սերգեյ Մինցլով
Սերգեյ Ռուդոլֆովիչ Մինցլով (ռուս.՝ Сергей Рудольфович Минцлов, հունվարի 1 (13), 1870[1], Ռյազան, Ռուսական կայսրություն[2] և Ռյազան, Ռուսական կայսրություն[3] - դեկտեմբերի 18, 1933[2][4][5][…], Ռիգա, Լատվիա[2] և Ռիգա, Լատվիական Հանրապետություն[3]), ռուս բանաստեղծ, հուշավիպագիր, արձակագիր և դրամատուրգ, մատենագետ և գրքերի կոլեկցիոներ, հնագիտական արշավախմբերի մասնակից։
Սերգեյ Մինցլով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1 (13), 1870[1] |
Ծննդավայր | Ռյազան, Ռուսական կայսրություն[2] կամ Ռյազան, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 18, 1933[2][4][5][…] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիա[2] կամ Ռիգա, Լատվիական Հանրապետություն[3] |
Գերեզման | Պոկրովսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, մատենագետ և բիբլիոֆիլ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Նիժնի Նովգորոդի կադետական կորպուս |
Ժանրեր | պատմավեպ |
Ծագում
խմբագրելՍերգեյ Ռուդոլֆովիչ Մինցլովը հոր կողմից ազնվական լիտվական տոհմի ժառանգ է, որի երկու ներկայացուցիչները զոհվել են Գրյունվալդի ճակատամարտում 1410 թվականին, երբ տևտոնական բանակը ջախջախվել է լեհ-լիտվական միացյալ բանակի կողմից՝ թագավոր Վլադիսլավ Յագայլոյի հրամանատարությամբ[6]։ Գրողի պապը՝ Ռուդոլֆ Իվանովիչ Մինցլովը (1811-1883) գերմաներեն է դասավանդել ապագա կայսր Ալեքսանդր III-ին և նրա եղբայրներին, եղել է Կայսերական հանրային գրադարանի արտասահմանյան բաժնի ավագ հսկիչ, իսկ կինը՝ Էռնեստինա դե Հալեն, եղել է բանաստեղծուհի և թարգմանչուհի։ Հայրը՝ Ռուդոլֆ Ռուդոլֆովիչ Մինցլովը (1845-1904) իրավաբան էր, հրապարակախոս և մատենագետ, Ռուս գրողների միության իրավական հանձնաժողովի քարտուղար, քույրը՝ Աննա Ռուդոլֆովնա Մինցլովան էր։ 1892 թվականին Մինցլովը ամուսնացել է Մարիա Ալեքսեևնա Պենկովայի հետ՝ հետագայում կույր և համր երեխաների կրթության բնագավառի ականավոր գործիչ և մանկագիր։
Ուսում
խմբագրել1880-ականներին ավարտել է Մոսկվայի ռեալական դպրոցը, 1888 թվականին՝ Նիժնի Նովգորոդի կոմս Արակչեևի անվան կադետական կորպուսը, որտեղ կազմակերպել է գրական և թատերական խմբակներ։ 1890 թվականին ավարտել է Մոսկվայի Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարանը և ստացել սպայի կոչում։ Հետագայում Մինցլովը խոստովանել է, որ իր բախտը բերել է իր ուսուցիչների հարցում, որոնց թվում եղել են Մոսկվայի համալսարանից «հրավիրված դասախոսներ»։ Նրան հատկապես դուր են եկել հին տեքստերի մասնագետ Ֆեոդոր Իվանովիչ Բուսլաևի դասախոսությունները։ Նա գվարդիային միանալու հեռանկար է ունեցել, բայց այլ ճանապարհ է ընտրել։ Մանկուց հետաքրքրված լինելով Լիտվայի մշակույթով և պատմությամբ, իր նախնիների ժառանգությամբ՝ երիտասարդը որոշել է ծառայել Վիլնոյում տեղակայված Ուֆայի 106-րդ հետևակային գնդում։ Հաճախ այցելել է ազնվականների լքված կալվածքները՝ ինտերիերը ենթարկելով մանրակրկիտ գիտական հետազոտությունների, որոնց արդյունքները մանրակրկիտ արձանագրում է եղել։ Բուռն հետաքրքրությունը կանխորոշել է նրա հետագա ճակատագիրը։ 1892 թվականին հրաժարական է տվել և աշխատանքի է անցել ֆինանսների նախարարության մաքսային վարչությունում։ 1895 թվականին ավարտել է Նիժնի Նովգորոդի հնագիտական ինստիտուտը։
Կյանքը Ռուսաստանում
խմբագրել1895 թվականից Մինցլովը բնակվել է Օդեսայում, որտեղ առաջին անգամ հրատարակվել են նրա բանաստեղծություններն ու կատակերգությունները, հնագիտական արշավներ է կատարել ազնվական կալվածքներում, գնել արժեքավոր գրքեր, ձեռագրեր և հնաոճ իրեր։ 1899 թվականին տեղափոխվել է Պետերբուրգ։ Ժառանգություն ստանալով՝ 1901 թվականին կնոջ հետ հիմնել է աղջիկների նախապատրաստական ուսումնարան, որը 1904 թվականին վերափոխվել է 7-րդ դասարանի Սուրբ Ծննդյան առևտրային ուսումնարանի՝ տղամարդկանց գիմնազիայի ծրագրով։ 1904 թվականին հրատարակել է «Ռուսաստանում գրված ամենահազվագյուտ գրքերը ռուսերեն» կատալոգը, այդ թվում գրաքննության արգելքի տակ գտնվող հրատարակությունների նկարագրությունը։ 1911-1912 թվականներին Նովգորոդում լույս է տեսել նրա «Ռուսաստանին առնչվող նոթերի, օրագրերի, հուշերի, նամակների և ճանապարհորդությունների ակնարկներ» աշխատությունը հինգ հատորով, որտեղ ընդգրկված են եղել մինչև 20-րդ դարը գրված 5000 հուշագրային տեքստեր, որը ռուսական հուշագրության գրականության ամենամեծ հավաքածուն է եղել։ 1913 թվականին լույս է տեսել «Սերգեյ Ռուդոլֆովիչ Մինցլովի գրապահոցը», որը հեղինակին մեծ ճանաչում է բերել։
1910-1911 թվականներին եղել է Ուֆայի նահանգի Բոգոյավլենսկի օկրուգի զեմստվոյի ղեկավարը, 1911-1912 թվականներին՝ Նովգորոդի նահանգապետին կից հատուկ հանձնարարություններով պաշտոնյա, Նովգորոդի նահանգային վիճակագրական կոմիտեի քարտուղար, Նովգորոդի թանգարանի թանգարանապահ, 1912-1913 թվականներին ծառայել է Պոլտավայի նահանգում, 1914 թվականից՝ հողօգտագործման և գյուղատնտեսության գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով պաշտոնյա։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին, մոբիլիզացվել է զինծառայության, թիկունքի կիևյան դրուժինայից տեղափոխվել Կովկասյան ճակատ, 1916 թվականից եղել է Տրապիզոնի ամրաշինական շրջանի շտաբի սպա, այնուհետև՝ Տրապիզոնի ռազմական օկրուգի ղեկավարի պաշտոնակատար և «Տրապիզոնի ռազմական տեղեկագիր» թերթի թղթակից։
Արտագաղթ
խմբագրել1917 թվականի օգոստոսին Մինցլովը վերադարձել է Վիբորգի մոտ գտնվող Կեմերե ընտանեկան կալվածք, որը 1918 թվականին մտել է Ֆինլանդիայի կազմի մեջ։ Նա այցելել է Մեծ Բրիտանիա, Պորտուգալիա, Հունաստան, Ֆրանսիա, այնուհետև եղել է սերբական Նովի Սադ քաղաքի ռուսական գիմնազիայի տնօրեն, իսկ 1924 թվականից հաստատվել է Ռիգայում, որտեղ կար ռուսական սփյուռք, և նա մտերմացել է հասարակական գործիչ, լատվիացի հնադավանների առաջնորդ Իվան Զավոլոկոյի հետ։ Բարենպաստ մթնոլորտը նպաստել է ստեղծագործությանը․ Մինցլովը հրատարակել է 20 գիրք, որոնց զգալի մասը սեփական հրատարակչությունում։ Նրա հուշերին բնորոշ է խոստովանական, քնարական ու մտերմական տոնը։ Հեղինակի վկայությամբ՝ «Իմ ողջ կյանքում ես երբեք չեմ եղել որևէ կուսակցության անդամ և չեմ մասնակցել քաղաքական խմբակներին ու գործերին։ Ես միշտ եղել եմ ազատ մարդ և իմ գրառումներն ինձ ոչ թե կուսակցական կարգապահությունն է հուշել, այլ եղել են իմ աչքի առաջ կատարվածի ճշգրիտ արտացոլումը»։ Պատմական վեպերն ու արկածային վիպակները արժանի հաջողություն են ունեցել։ Պյոտր Մոիսեևիչ Պիլսկին գրել է․ «Այժմ «լայն հասարակությունը» հիմնականում ճանաչում է արձակագիր Մինցլովին, բայց նախկինում այս կողմը հանդես էր գալիս որպես հետազոտական աշխատանքներ կատարող գիտնական»։ Մինցլովի պատմավեպերը մեծ ժողովրդականություն են վայելել ռուս էմիգրանտների շրջանում․ 1933 թվականին նրա գրքերը Փարիզի Տուրգենևի գրադարանում առաջին տեղն են զբաղեցրել։
Մինցլովի գրադարանային հավաքածուն մասամբ կորել է 1917-1918 թվականներին, իսկ 1925 թվականին նա ստիպված է եղել այն վաճառել Լայպցիգի հնավաճառների մի ֆիրմայի, որն այնուհետև դրանք վերավաճառել է Պրուսական պետական գրադարանին։ Հավաքածուի կարևորության մասին պատկերացում է տալիս ռուսաստանյան գրքերի մեկ այլ ռիգացի կոլեկցիոների՝ Ստանիսլավ Ռուբինչիկի «Ուղեպայուսակի մեջ հայտնաբերված ձեռագիրը» վեպը (Ռիգա, 1978)[7]։
Սերգեյ Մինցլովը մահացել է Ռիգայում, ծանր հիվանդությունից հետո՝ թողնելով կարճ կտակ․ «Խնդրում եմ կազմակերպել համեստ թաղում։ Խնդրում եմ, գերեզմանը խիտ ծածկել եղևնու ճյուղերով և հետո միայն հողով... Սիրելիներս, մնաք բարով։ Ես կհետևեմ ձեր կյանքին մյուս աշխարհից, բոլորիդ մաղթում եմ լուսավոր օրեր և ուրախություն»։ Թաղված է Պոկրովսկոե գերեզմանատանը։
Գրականություն
խմբագրել- Абызов Ю. И. Минцлов С. Р. Библиография // Рижский библиофил. Альманах. Рига, 2003.
- Амов А. Д. С. Р. Минцлов // Исторический вестник. 1913. № 10.
- Блюм А. В., Мартынов И. Ф. С. Р. Минцлов и его библиофильская повесть // Альманах библиофила. Вып. 2. М., 1975. С. 201-216.
- Сегодня. 1928. № 114; 1933. № 298.
- Блюм А. В. 130-летие С. Р. Минцлова // Библиография. — 2000. — № 6. — С. 81.
- Веселовский К. Н. Жизнь и труды С. Р. Минцлова.
- Крашенинникова Т., Векслер А. Суворовский проспект. Таврическая и Тверская улицы. М., 2016.
- Кулаева Л. М. Поклонение вечности [О рус. библиографе, библиофиле, писателе-историке С. Р. Минцлове (1870-1933)] // Библиография. — 1992. — № 5/6. — С. 88-93.
- Лавринец П. Литва и Литовцы в романе С. Р. Минцлова «Орлиный взлёт» // Literatūra. 2011. № 53 (2). С. 7-16.
- Ласунский О. Г. Библиофил на все времена // Книга: Исследования и материалы. М., 1996. Сб. 73.
- МИНЦЛОВ Сергей Рудольфович // Русские писатели. 1800—1917: Биографический словарь / Гл. ред. П. А. Николаев. — М.: Большая Российская энциклопедия, 1999. — Т. 4. — С. 84—86. — 707 с. — 50 000 экз. — ISBN 5-85270-256-0
- Пильский П. М. С. Р. Минцлов. Жизнь, личность, труды: критико-библиографический очерк. Рига, [б. г.].
- Рубинчик С. Рукопись, найденная в саквояже. Рига, 1978.
- Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги. Биобиблиографический словарь. Т. 2. М.: ОЛМА-ПРЕСС Инвест, 2005. С. 565-568.
- Сагадеев Р. Юрматинские страницы русского писателя: С. Р. Минцлов — писатель, историк и библиограф // Восход. — 2012. — 3 августа. — С. 4.
Երկեր
խմբագրել- Стихотворения. 1888—1897. Одесса: тип. Института графических искусств «Порядок», 1897.
- Женихи. Комедия в 4 действиях. Одесса: «Экономич.» тип., 1898.
- Женское дело. Комедия в 5 действиях. Одесса: типография Института графических искусств «Порядок», 1899.
- Клад. Повесть для детей. СПб.: тип. А. Е. Колпинского, 1900 (СПб.: Ц. Крайз и К°, 1902; СПб.: Всходы, [1911]).
- Война и приключения оловянных солдатиков. Из воспоминаний реалиста. Рассказ. СПб.: К. Ф. Попов, 1900 (1901, 1904).
- Боярин Кучко. Историческая драма в 4 действиях и 6 картинах. Варшава; СПб.: М. Залшупин, 1901.
- Беглецы. Повесть. СПб.: Ц. Крайз, 1902 (СПб.: Всходы, 1912; М.: Русская миссия, 2004).
- На заре XVII века. Исторический роман. СПб.: Ц. Крайз, 1902 (СПб.: тип. А. Е. Колпинского, 1908; СПб.: Всходы, 1910).
- Первый камень. Историческая драма в 5 действиях и 6 картинах. СПб.: Ц. Крайз, 1902.
- В грозу. Историческая повесть из эпохи Петра Великого. Ч. 1-2. СПб.: О. Н. Попова, 1903 (Рига, 1927).
- Каникулы. Рассказы В. А. и С. Минцлова. [Санкт-Петербург], ценз. 1904.
- Редчайшие книги, напечатанные в России на русском языке. СПб.: тип. И. В. Леонтьева, 1904.
- В лесах Литвы. Историческая повесть. Ч. 1-2. СПб.: редакция журнала «Всходы», 1905.
- Опись книгохранилища Сергея Рудольфовича Минцлова. СПб.: тип. И. В. Леонтьева, 1905.
- На Крестах. Историческая повесть. СПб.: тип. спб. акц. общ. «Слово», 1906.
- Царь царей… Повесть. Ч. 1-2. СПб.: тип. СПб. т-ва «Труд», 1906 (СПб.: Всходы, [1912], 3-е изд.; Огненный путь. Роман. 4-е изд. Рига: Книгоиздательство «Восток» (Vards)).
- Во тьме. Повесть. СПб.: тип. СПб. АО «Слово», 1907.
- Четырнадцать месяцев «свободы печати». 17 октября 1905 — январь 1907. Заметки библиографа // Былое. 1907.
- Волченок. Исторический рассказ. СПб.: Н. Морев, 1909.
- Без идеалов. 5 картин из современной жизни. Уфа: Электрич. губ. тип., 1910.
- Очерки Приуралья. Восточная часть Стерлитамакского уезда. Уфа: Электрич. губ. тип., 1910.
- Собрание сочинений. Т. 1. СПб.: Всходы, 1910.
- Литва. Исторические повести (На заре века; В лесах Литвы; На крестах). СПб.: К. Н. Кособрюхов, 1911.
- Обзор записок, дневников, воспоминаний, писем и путешествий, относящихся к истории России и напечатанных на русском языке / Сост. С. Р. Минцлов, секретарь Новгородского губ. стат. ком., хранитель Новгородского музея. Вып. 1-5. Новгород: Губернская типография, 1911—1912 (Leipzig: Zentralantiquariat der DDR, 1976).
- Каталог книг Публичной библиотеки Новгородского губернского статистического комитета / Сост. под ред. секретаря Комитета С. Р. Минцлова. Новгород, 1912.
- Список населённых мест Новгородской губернии. Вып. 9 / Под ред. С. Р. Минцлова. Новгород, Губернская типография, 1912. 80 с.
- Предисловие // Записки игуменьи Марии, урождённой княжны Одоевской. Новгород: Губ. тип., 1912.
- Книгохранилище Сергея Рудольфовича Минцлова. СПб.: тип. Л. Я. Ганзбурга, 1913.
- Странное… О влиянии имени на судьбу человека. Пг.: тип. Л. Я. Ганзбурга, 1914 (Власть имён. Пг. : тип. т-ва А. С. Суворина, 1915).
- Подделки старины. Памятка любителям и собирателям её. Конотоп: тип. Ш. А. Левина, 1915.
- Дебри жизни. Дневник, 1910—1915 гг.: Урал, Новгород, Малороссия. Берлин: Сибирское книгоиздательство, 1915 (Берлин, 1923; Уфа: Башкирское книжное издательство, 1992; М.: РГБ, 2004).
- Предисловие // Минцлова К. Д. Далёкий край. Путешествие по Урянхайской земле. 1915 (Кызыл, 1993).
- Памятники древности в Урянхайском крае. Пг.: Тип. Императорской академии наук, 1916.
- Статистический очерк Трапезондского округа. Трапезунд, 1916.
- В таможенном мире. Из воспоминаний. Трапезунд: типография Штаба Трапезундского укреплённого района, 1917.
- Исторические драмы. Сказка прошлого. Боярин Кучко. За власть. Трапезунд: типография Штаба Трапезундского укреплённого района, 1917.
- Неведомое. Рассказы (Рассказы монет; Нумизматическая фантазия; Тайна; Страшный суд). Трапезунд: типография Штаба Трапезундского укреплённого района, 1917.
- Рассказы (Тайна стен; Под окном жизни; Пленный рыцарь; Последние боги). Трапезонд : типография Штаба Трапезундского укреплённого района, 1917.
- Несколько слов о подделках старины. Трапезунд: типография Штаба Трапезундского укреплённого района, 1917.
- За мёртвыми душами. Берлин: Сибирское книгоиздательство, [1921] (Paris: Lev, [1978], репринт; М. : Книга, 1991).
- Царь Берендей. Berlin: Медный всадник, [1923].
- Под шум дубов. Исторический роман. Берлин: Сибирское книгоиздательство, [1924].
- Далёкие дни. Воспоминания 1870—1890 гг. Берлин: Сибирское книгоиздательство, [1925].
- Трапезондская эпопея. Дневник: Киев, Трапезонд, Финляндия. Берлин: Сибирское книгоиздательство, [1925].
- Сны земли. Роман. Берлин: Сибирское книгоиздательство, [1925].
- Синодик библиотек, архивов и коллекций, погибших во время великой войны и революции. Берлин, 1925. 10 с.
- Закат. Роман. Берлин: Сибирское книгоиздательство, [1926].
- Прошлое… (Очерки из жизни царской семьи). София: Зарницы, [1926].
- То, чего мы не знаем. Рассказы. (Атлантида; Последние боги; Тайна стен; Кольцо царя Митридата; Вечная слава). София: Зарницы, [1926].
- Волки. Исторический роман. Рига: Издательство М. Дидковский, 1927.
- Святые озера. Недавнее. Рига, 1927 (Вашингтон: издание Русского книжного дела в США Victor Kamkin Inc., 1970).
- Лесная быль. Исторический роман. Рига: Изд. М. Дидковскаго, [1927]
- Секретное поручение. Путешествие в Урянхай. Рига: Сибирское книгоиздательство, 1928.
- Приключения студентов. Исторический авантюрный роман. Рига: Сибирское книгоиздательство, 1928 (Лондон: Bodley Head (Lane), [1928]; М.: Подвиг, 2005).
- Чернокнижник. (Таинственное). Рига: Дидковский, [1928] (сборник рассказов).
- Гусарский монастырь. Исторический роман. [Б.м.]: [б.и.], [1930] (СПб.: Ленинград, 2013).
- Мистические вечера. Записки Общества любителей осенней непогоды / С критико-биогр. очерком Петра Пильского. Рига: Восток, [1930].
- Орлиный взлёт. Исторический роман. Рига, 1931 (Минск: Беларуская навука, 2018).
- Петербург в 1903—1910 годах. Рига: Книга для всех, 1931.
- У камелька. (Моя молодость). Рига, [1933].
- Pabėgėliai. Аutobijografiški nuotykiai. Kaunas; Marijampolė: Dirvos, 1933.
- Похождения археологов. Роман. 4-е изд. Рига : Восток, [193?].
- Мерцанье дали. Роман. Рига: Восток, [19--].
- Свистопуп. Юмористические и др. рассказы. Рига: Восток, [19--].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Минцлов Сергей Рудольфович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 565—568. — ISBN 5-94848-262-6
- ↑ «О роде Минцловых». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Literatūra. «Staņislavs Rubinčiks». Literatūra (լատվիերեն). LU Literatūras, folkloras un mākslas institūts. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.