Աննա Մինցլովա

գերմանական ծագումով ռուս օկուլտիստ և թարգմանիչ

Աննա Ռուդոլֆովնա Մինցլովա (ռուս.՝ Анна Рудольфовна Минцлова, 1865 - անհետացել է 1910 թվականի օգոստոսին), թարգմանչուհի, օկուլտիստ, աստվածիմացական ընկերության գործիչ։ 1907-1910 թվականներին Ռուսաստանում տարածել է անտրոպոսոֆիայի գաղափարները և մեծ հարգանք վայելել սիմվոլիստների (և Սանկտ Պետերբուրգի, և Մոսկվայի) շրջանում։ Ռուդոլֆ Մինցլովի դուստրն է, Սերգեյ Մինցլովի քույրը։

Աննա Մինցլովա
Ծնվել է1865 կամ հունիսի 10, 1866(1866-06-10)[1]
Մահացել է1910[1]
Մասնագիտությունակնաբույժ և թարգմանչուհի

Կենսագրություն խմբագրել

Պատկանել է մի ընտանիքի երիտասարդ սերնդին, որը շուրջ կես դար հայտնի է եղել իր գրքասիրությամբ[2]։ Աննան, ինչպես և իր նախնիները, համարվել է հազվագյուտ գրքերի գիտակ։ Տիրապետել է առնվազն վեց լեզվի, այդ թվում՝ երկու անհետացած[3], զբաղվել է թարգմանություններով։ Մասնավորապես, առաջինն է, ով (ամբողջությամբ) ռուսերեն է թարգմանել «Դորիան Գրեյի դիմանկարը»։ Պատանեկությունից շփվել է Կլիմենտ Տիմիրյազևի և նրա շրջապատի հետ։ 1904 թվականին՝ հոր մահից հետո, երկար ժամանակ ապրել է արտասահմանում։ Պահպանվել է նրա ընդարձակ նամակագրությունը Արծաթե դարի գործիչների հետ[3]։

1906 թվականին մասնակցել է դոկտոր Շտայների փարիզյան դասընթացին, որը հարմարեցված էր ռուս լսարանի համար, նամակագրության մեջ մտել նրա հետ[4] և դարձել նրա հետևորդը։ Ռուսերեն է թարգմանել Շտայների աստվածիմացության մասին գիրքը և նրա դասախոսությունը «Վարդի և խաչի առեղծվածը» թեմայով։ Պնդել է, որ ինքը պատկանում է «օկուլտական մասոնության»[5] շրջանակներին (գուցե խոսքը «Տաճարական ասպետների արևմտաեվրոպական արդիականացված միաբանություններից մեկի» մասին է[6][7]) և որ Ռուսաստանում իր առաքելությունն է եղել «հին ավանդույթներից ինչ-որ կարևոր բան փոխանցելը»[6]։

1906 թվականին ծանոթացել է Վյաչեսլավ Իվանովի և Միխայիլ Կուզմինի հետ։ Հաջորդ երկու տարիների ընթացքում նա զգալի ազդեցություն է գործել Իվանովի և նրա մերձավորների վրա[8], հատկապես նրա կնոջ՝ Լիդիայի մահից հետո, երբ նա տեղափոխվել է նրա բնակարան «աշտարակ» և ինչպես նշել է Կուզմինը, «երկիմաստ և տհաճ գաղտնիքի թիկնոցն ընկավ աշտարակի վրա»[9]։ Նա Կուզմինին պայծառատեսության դասեր է տվել և նրանից սովորել է այն բանաձևը, որ երևակայությունը պայծառատեսության կրտսեր քույրն է և որ դրանից պետք չէ վախենալ[10][9]։

Ամեն երեկո Մինցլովան աշտարակի վրա նվագել է Բեթհովենի ինչ որ մի սոնատ։ Սպասավորներին ճանապարհում էին, գրեթե լիակատար խավար էր ստեղծվում, և ներկաների մի մասը նստում էր հատակին։ Հերցիկ քույրերը հաճախ ծնկաչոք լսում էին այդ սոնատները[9]։ Երբեմն Մինցլովան իր համառոտագրառումներից կարդում էր Շտայների դասախոսությունները հավաքվածների համար։ 1907-1908 թվականների ձմռանը Կուզմինն ազատվել է նրա ազդեցությունից և ծայրահեղ թերահավատություն հայտնել Իվանովի տանը նրա դիրքի վերաբերյալ «Կրկնակի մտերիմ» (1908) երգիծական պատմվածքում։

Մինցլովան հանդես է եկել որպես Մարգարիտա Վոլոշինայի մտերիմ անձ Իվանովի և Էմիլի Մետների հետ իր սրտային գործերում[11]։ Ըստ Մարիա Վոլոշինայի՝ ինքը մեծ դեր է խաղացել Մաքսիմիլիան Վոլոշինի կյանքում։ Վոլոշինի կյանքում նրա դերի մասին կարելի է դատել բանաստեղծի օրագրերից՝ այնտեղ կարելի է գտնել Աննա Ռուդոլֆովնայի մասին մի քանի տասնյակ հիշատակումներ։

Մինցլովան կապ է պահպանել նաև Մոսկվայի սիմվոլիստների հետ, Բրյուսովի հետ քննարկել և նախապատրաստել է իր թարգմանությունները «Կշեռքներում» տպագրության համար, սակայն տպագրվել է Բրյուսովին և նրա «Կշեռքներին» ընդդիմադիր՝ Սերգեյ Սոկոլովի (Կրեչետով) «Գրիֆ» հրատարակչությունում։ «Մեր յուրայինը Բալմոնտների շրջանակում»[12] Էլլիսին, Էմիլի Մետներին և Անդրեյ Բելիին ընդգրկել է աստվածիմացական շրջանակ («Ճշմարտության ասպետների միաբանություն»)՝ դրանով իսկ նախապատրաստելով նրան Շտայներիզմին։ Առաջարկել է Վյաչեսլավ Իվանովին և Բելիին 1910 թվականի մայիսին մեկնել Ասիսի՝ Ռոզենկրեյցերի անդամ դառնալու համար։ Բելին հրաժարվել է՝ վկայակոչելով այն փաստը, որ ինքը «հոգնել է շուրջ մեկ տարի շարունակվող առասպելից, որը լուծում չի ստանում և գնալով ստանում է ավելի չարագուշակ և ֆանտաստիկ բնույթ»[13]։ 1910 թվականի օգոստոսին նրան է հանձնվել «առաջնորդական ամետիստական մատանին` ռոզենկրեյցերների գաղտնի նշաններով» և նրան հայտարարել իր իրավահաջորդը[14]։

Մինցլովայի կյանքի առաջին կեսի մասին քիչ բան է հայտնի, իսկ նրա մահվան մասին ընդհանրապես ոչինչ հայտնի չէ։ Նա անհետացել էր 1910 թվականի աշնան սկզբին։ Նրա հետագա ճակատագրի մասին ենթադրությունները կառուցված էին երկու հիմնական վարկածի շուրջ․

  • Ընդունվել է փակ միստիկական միաբանություն։ Բերդյաևը, օրինակ, լսել է, որ նա գնացել է «կաթոլիկ եկեղեցի, որը կապված է ռոզենկրեյցերների հետ»[15]։ Ակնհայտորեն նման կարծիքի է եղել նաև Իվանովը[16]։
  • Ինքնասպանություն։ «Անդունդն է կանչում», - խոստովանել է նա Բելիին և գրել Իվանովին. «Ես պետք է մեռնեմ։ Ես պետք է մեկ անգամ ևս լսեմ այդ կանչը և այդ ժամանակ իմ ձեռքերը կդիպչեն Առաջնորդին, Օրհնյալին»[3]։ Կուզմինի տեղեկություններով նա խեղդվել է Իմատրայում[9] (ինչն այդ ժամանակ հազվադեպ չէր պատահում[17]

Ժամանակակիցների հուշերը Աննա Մինցլովայի մասին խմբագրել

  Մինցլովան շատ գեր տարեց կին էր, որը երիտասարդության տարիներին դաստիարակվել էր 18-րդ դարի ֆրանսիական վեպերի ավանդույթներով։ Նա նման էր Վիկտորիա թագուհուն, միայն սպիտակավուն ու ուռած, փքված կնոջ պես, երբեմն իրականում պայթում էր պղպջակի պես։ Անկայունության տպավորություն էր թողնում նաև նրա ծայրահեղ կարճատեսությունը՝ նա քայլում էր, բռնում, ոտքի կանգնում, նստում և ամեն ինչ անում շատ ճարպկորեն, բայց ինչ-որ կերպ խարխափելով, ինչպես կույրը և հաճախ շրջանցում էր նշանակետը։ Մերձավորների շրջապատում նա նվագում էր Բեթհովենի սոնատները։ Նա աներևակայելի վատ էր նվագում, առանց ռիթմի, անձև ու անփույթ, քիթը խոթելով նոտաների մեջ, ասես քամին քշում է դրանք...[9]։  
  Անփայլ շիկակարմիր մազերի փնջով, ծերացած, ավելորդ քաշով, միշտ սև զգեստով, ինչ-որ արտասովոր օծանելիքի հոտով հագեցած, իսկ աչքերը, կարճատես էին, դուրս ցցված, բայց վառվում էին, ադամանդյա կտրող փայլով...[18]։  
  Տձև կերպարանք, չափազանց մեծ ճակատ, որը կարելի է տեսնել հին գերմանացի նկարիչների հրեշտակների մոտ, ուռուցիկ կապույտ աչքեր, շատ կարճատես է, այնուամենայնիվ միշտ թվում էին, թե դրանք նայում են անհուն հեռուն։ Նրա կարմրաշիկավուն մազերը՝ մեջտեղից բաժանված, ալիքներով ոլորված, միշտ խառնաշփոթ էին... Ամենաառանձնահատուկը նրա ձեռքերն էին՝ սպիտակ, նուրբ, երկար նեղ մատներով։ Ողջունելիս նա սովորականից երկար էր բռնում առաջ մեկնած ձեռքը, թեթևակի թափահարելով այն...ձայնը ցածր էր, խոսում էր գրեթե շշուկով, կարծես թաքցնում էր խիստ հուզմունքը, արագ շնչառությունը, կցկտուր արտահայտությունները...[19]  
  Ես հիշում եմ, որ պատահում էր, որ դուռը կրնկի վրա բաց էր լինում և նա ներս էր ընկնում սև պարկի մեջ պտտվելով (նրա հագած խալաթները կարծես պարկեր լինեին); ծանր գլուխը խրվում էր մեր մեջ և ինչքան էլ ջանում էր սանրել օձերի պես դուրս ցցված վարսերը հսկայական ճակատի վերևում՝ առանց հոնքերի և նա կկոցում էր փոքրիկ, կարճատես, վտիտ կապույտ աչքերը, ինչպես երկու անիվներ և դրանք մթնում էին, թվում էր, թե դրանք հատակ չունեն, պատահում էր, որ նրա աչքերը բացվում էին և նրանք սառչում էին՝ հիշեցնելով սկյութական տափաստանային կանանց քարե արձանիկներ կիզիչ տափաստանների մեջ[20]։  
  Երբ 1910 թվականի գարնանը նա <Մինցլովան> հասկացավ, որ Վյաչեսլավի և Վերա <Շվարսալոնի> հարաբերությունները իր համար վտանգավոր ընթացք են ստանում, նա ուղղակիորեն ասաց Վյաչեսլավ Իվանովին, որ իրեն վիճակված է շահեկան դեր խաղալ իր երկրի ճակատագրում, բայց դրա համար նա պետք է աշխարհում ապրի որպես գաղտնի երդում տված վանական և մնա կուսակրոն <…>։ Վյաչեսլավ Իվանովը պատասխանել էր վճռական մերժումով. <…> Մինցլովան քարացել էր, կարծես ամբողջովին այրված լիներ։ Նա լուռ, հնազանդորեն ասաց. «Դա իմ մեղքն է, ես չկատարեցի նրանց հանձնարարությունները։ Ինձ հետ են կանչում։ Ցտեսություն։ Աստված Ձեզ պահապան»։ Նա հեռացավ։ Ընդմիշտ[21]։  

Գրականություն Մինցլովայի մասին խմբագրել

  • Белый, Андрей. «Между двух революций», М., 1990
  • Иванова Л. Воспоминания, М., 1992
  • Богомолов Н. А. Русская литература начала XX века и оккультизм. М., 1999
  • Волошин М. Автобиографическая проза, М., 1991
  • Обатнин Г. Иванов-мистик, М., 2000
  • Богомолов Н. А. Михаил Кузмин: статьи и материалы, М., 1995
  • Turgenieff A. Erinnerungen an Rudolf Steiner und die Arbeit am ersten Gotheanum. Stuttgart, 1972.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. Её дед, Рудольф Иванович, работник Императорской публичной библиотеки, причастен к созданию средневековой книжной кельи, «Кабинета инкунабул», или «Комнаты Фауста» (в гос. биб-ке им. М. Е. Салтыкова-Щедрина).
  3. 3,0 3,1 3,2 Е.В. Глухова (2007). «Письма А.Р. Минцловой к Андрею Белому: материалы к розенкрейцеровскому сюжету в русском символизме» (PDF). Русская антропологическая школа. Труды. Вып. 4 (ч. 2). Российский государственный гуманитарный университет//bugayev.ru. էջեր С. 216, 226. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. Эта переписка опубликована в издании: Zur Geschichte und aus den Inhalten der ersten Abteilung der Esoterischen Schule 1904—1914. Dornach, 1984.
  5. Из письма Минцловой В. И. Иванову от 27.01.1908. // ОР РГБ. Ф. 109. К. 30. Ед. 3. Л. 40.
  6. 6,0 6,1 Carlson M. Ivanov — Bely — Minclova: the mystical triangle. // Cultura e memoria. Firenze, 1988. Vol. 1.
  7. Глухова Е. В. Посвятительный миф в биографии и творчестве Андрея Белого. Гл. 3: Розенкрейцерская мифологема в символистской среде: Дис. канд. филол. наук. М., 1998.
  8. Об её отношениях с Вяч. Ивановым см. с. 722 второго тома брюссельского собрания его сочинений.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Lib.ru/Классика: Кузмин Михаил Алексеевич. Дневник 1934 года». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. Впоследствии Кузмин не раз писал об оккультной науке как о «тётушке искусств».
  11. Азадовский К. У истоков русского штайнерианства. // Звезда. 1998, №6.
  12. Белый, с.317
  13. А. Белый. Материал к биографии, предназначенный для изучения только после смерти автора, 1923 г. // РГАЛИ. Ф. 23, оп. 2, Ед. хр. 3, л. 57 об.
  14. Андрей Белый: автобиографизм и биографические практики - Коллектив авторов - Google Книги
  15. Бердяев Н. Самопознание. М., 1991. С. 193.
  16. Иванов Вяч. Собрание сочинений. Т. 2. Брюссель, 1974. С. 801-802.
  17. Hirn S. Иматра и Петербург: Из истории туризма // Петербург — окно в Европу: Сборник статей. Helsinki, 1996. С. 98 (Studia Slavicа Finiandensia. T. XIII).
  18. Е. К. Герцык. Лики и образы. Молодая гвардия, 2007. С. 163.
  19. М. Волошина. Зеле͏ная змея: история одной жизни. М.: Энигма, 1993. С. 124.
  20. «Lib.ru/Классика: Белый Андрей. Между двух революций». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  21. Иванов В. И. Собрание сочинений. Брюссель, 1971. Т. 1. С. 140.