Սերգեյ Միլորադովիչ
Սերգեյ Դմիտրիևիչ Միլորադովիչ (ռուս.՝ Серге́й Дми́триевич Милора́дович, 4 (16) հուլիսի, 1851, Տյոսովո, Մոժայսկի գավառ, Մոսկվայի նահանգ, Ռուսական կայսրություն – 4 փետրվարի, 1943, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պատմական և կենցաղային գեղանկարիչ, մանկավարժ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս[1], Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[2]։
Սերգեյ Միլորադովիչ ռուս.՝ Сергей Милорадович | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4 (16), 1851 |
Ծննդավայր | Q4414624?, Մոժայսկի շրջան |
Վախճանվել է | փետրվարի 4, 1943 (91 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1878) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | պատմական, ժանրային գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Sergey Miloradovich Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Միլորադովիչը ծնվել է 1851 թվականի հուլիսի 4-ին (նոր տոմարով՝ հուլիսի 16) Մոսկվայի նահանգի Մոժայսկի գավառի Տյոսովո գյուղում, գյուղական սարկավագի ընտանիքում։ 1861-1872 թվականներին սովորել է սեմինարիայում, ապա 25 տարի որպես դպիր ծառայել Հարության եկեղեցում, որին կից ապրել է։ 1874-1878 թվականներին հաճախել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որտեղ պարապմունքները վարում էին Եֆգրաֆ Սորոկինը, Վասիլի Պերովը, Իլարիոն Պրյանիշնիկովը։ 1885-1923 թվականներին Սերգեյ Միլորադովիչը մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսներին։
Սերգեյ Միլորադովիչը նկարել է տեսարաններ հոգևորականության, վանականության պատմությունից։ Նրա աշխատանքներից առավել հայտնի են «1666 թվականի Սև ժողովը» (ռուս.՝ «Чёрный собор 1666 года», Տրետյակովյան պատկերասրահ), «Գերմոգեն պատրիարքը», «Ավագերեց Ավվակումը Բրատսկի բերդում» (ռուս.՝ «Протопоп Аввакум в братском остроге»), «Ավակումը Սիբիր գնալիս» (ռուս.՝ «Аввакум, идущий в Сибирь»), «Զատկի նախօրեին» նկարները։ 1909 թվականին Սերգեյ Միլորադովիչն ստացել է ակադեմիկոսի կոչում[3]։ 1914 թվականից հետո նա դասավանդել է Մոսկվայի գեղանկարչության ուսումնարանում, մասնակցել է Ուսպենսկի տաճարի վերանորոգման հանձնաժողովի աշխատանքներին։
Խորհրդային տարիներին Սերգեյ Միլորադովիչն իր տարիքի ու հոգևոր գեղանկարչության նկատմամբ պահանջարկի նվազման պատճառով դադարեցրել է իր ակտիվ նկարչական գործունեությունը, սակայն շարունակել է դասավանդել տարբեր ուսումնական հաստատություններում։
Սերգեյ Միլորադովիչը մահացել է 1943 թվականի փետրվարի 4-ին Մոսկվայում։
Պատկերասրահ
խմբագրել-
«Սև ժողով: Սոլովեցկի վանքի ապստամբությունն ընդդեմ նոր տպագրված գրքերի 1666 թվականին», (1885), կտավ, յուղաներկ, Տրետյակովյան պատկերասրահ
-
«Оборона Троице-Сергиевой лавры»,
(1894), կտավ, յուղաներկ,
Ռուսական պետական թանգարան -
«Պատրիարք Նիկոնի դատը»
(1885), կտավ, յուղաներկ, Կրոնի պատմության պետական թանգարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Кондаков С. Н. Милорадовичъ, Сергѣй Дмитрiевичъ // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств. = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 129. — 454 с.
- ↑ Армеева Л. А. Сергей Дмитриевич Милорадович – художник и педагог. Деятельность в контексте проблемы возрождения православного иконописания в конце XIX столетия (к истории одного экспоната)(ռուս.) // Научный богословский портал Богослов.Ru. — М: Центр информационных технологий Московской духовной академии, 2010. — В. от 28 декабря. Архивировано из первоисточника 7 հունվարի 2011.
- ↑ Милорадовичъ, Сергѣй Дмитрiевичъ // Новый энциклопедический словарь = Новый энциклопедическій словарь / под общей редакцией почётного академика К. К. Арсеньева. — Петроград: Ф. А. Брокгауз (Лейпциг), И. А. Ефрон (С.-Петербург), 1915. — Т. XXVI «Мацеёвскiй — Молочная кислота». — С. 533. — 960 с.
Գրականություն
խմբագրել- Григорьева В. А. С. Д. Милорадович // Русское искусство. Очерки о жизни и творчестве художников второй половины XIX века. — М: «Искусство», 1971. — Т. 2. — С. 231-258. — 564 с. — 20 000 экз.(չաշխատող հղում)
- Лазарев С. Е., Курдюмов О. Г. Церковный раскол XVII века в произведениях русской живописи // Научные ведомости Белгородского государственного университета. Серия «История. Политология». 2015. № 19 (216). Выпуск 36. С. 77–83.
Արտաքին հղումներ
խմբագրել- Армеева Л. А. Сергей Дмитриевич Милорадович – художник и педагог. Деятельность в контексте проблемы возрождения православного иконописания в конце XIX столетия (к истории одного экспоната)(ռուս.) // Научный богословский портал Богослов.Ru. — М: Центр информационных технологий Московской духовной академии, 2010. — В. от 28 декабря. Архивировано из первоисточника 7 հունվարի 2011.
- «Милорадович Сергей Дмитриевич в «Энциклопедии русской живописи»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
- «Милорадович Сергей Дмитриевич в Галерее издательства «Белый Город»» (ռուսերեն). Издательство «Белый город». Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - «Милорадович Сергей Дмитриевич в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն). Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Միլորադովիչ» հոդվածին։ |