Վերափոխման մայր տաճար (Մոսկվա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (այլ կիրառումներ)
Մոսկովյան Կրեմլի Վերափոխման մայր տաճար (ռուս.՝ Успенский собор Московского Кремля), ուղղափառ տաճար, որը գնտվում է Մոսկվայի Կրեմլի Սոբորնայա հրապարակում։ Կառուցված է եղել 1475-1479 թվականներին իտալացի ճարտարապետ Արիստոտել Ֆիորովանտիի կառավարման ներքո։ Մոսկովյան պետության գլխավոր տաճարն էր և ժամանակակից Մոսկվայի ամբողջությամբ պահպանված կառույցը։
Վերափոխման մայր տաճար Успенский собор Московского Кремля | |
---|---|
![]() Վերափոխման տաճարը հարավ-արևելքից | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար, տեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հասցե | Москва, Кремль |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Մոսկվայի |
Հոգևոր կարգավիճակ | գրոծող |
Մասն է | Մոսկովյան Կրեմլ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Վերափոխումն Աստվածածնի |
Անվանված | Վերափոխումն Աստվածածնի |
Ճարտարապետ | Արիստոտել Ֆիորովանտի |
Ճարտարապետական ոճ | ռուսական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1475 |
Կառուցման ավարտ | 1479 |
Հիմնադրված | 1475 |
Շինանյութ | կրաքար |
![]() | |
![]() | |
assumption-cathedral.kreml.ru |

Տաճարը վեհակերտ ու մոնումենտալ, մեծաչափ համամասնություններով, ընդարձակ ինտերիերով, եռանավ, հնգագմբեթ կառույց Է։ Ուսպենսկի տաճարը եղել է նախկին Մոսկովյան պետության գլխավոր տաճարը, մինչև 17-րդ դարի վերջը՝ մինչպետրոսյան Ռուսիայի բազմաթիվ քաղաքների ու մենաստանների տաճարների նախատիպը։ Ներսում 11–17-րդ դարերում սրբապատկերներ են, 15-16-րդ դարերում և 17-րդ դարում որմնանկարներ (նկարիչներ Դիոնիսի, Իվան և Բորիս Պաիսեիններ և այլք)։ Ուսպենսկի տաճարը մոսկովյան միտրոպոլիտների, հետագայում՝ «համայն Ռուսիո» պատրիարքների դամբարանն Էր, պետական հանդիսավոր արարողությունների (մոսկովյան ցարերի, հետագայում՝ ռուս, կայսրերի թագադրում և այլն) վայր։
Տես նաև խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Մոսկվայի Կրեմլի Վերափոխման մայր տաճարը russiancity.ru կայքում (ռուս.)
- Վերափոխման մայր տաճարը Մոսկվայի թեմի պաշտոնական կայքում (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |