Սերգեյ Կարապետյան (դուդուկահար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Կարապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերգեյ Կարապետյան (Սերյոժա Իշխանի Կարապետյան, Լալիկ) (ապրիլի 20, 1933(1933-04-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 25, 2015(2015-09-25), Երևան, Հայաստան), հայ դուդուկահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1989)։

Սերգեյ Կարապետյան
Ի ծնե անունՍերյոժա Իշխանի Կարապետյան
Ծնվել էապրիլի 20, 1933(1933-04-20)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 25, 2015(2015-09-25) (82 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժիշտ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդուդուկ և դափ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
և Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Կարապետյանը 5-6 տարեկան հասակում դափ է նվագել և ժողովրդական երգեր երգել, այնուհետև հայրը սովորեցրել է կլառնետ և նոտաներ։ Առաջին քայլերը երաժշտաշխարհում սկսել է Արտեմ Մեջինյանի ղեկավարած ժողովրդական գործիքների անսամբլում, իսկ աշխատանքային առաջին քայլերը եղել են Վարդան Բունիաթյանի խմբում։ 1952 թվականին քամանչահար,երգահան Խաչատուր Ներսիսյանի հրավերով, որպես դափահար, աշխատել է Հայֆիլհարմոնիայի ժողգործիքների անսամբլում(ղեկավար ժող.արտիստ Գուրգեն Միրզոյան)։1953 թվականին մեկնել է բանակ և որպես կլառնետահար՝ ծառայության անցել փողային նվագախմբում։ 1960 թվականին ընկերների հետ նվագել է «Միջին ալիք» երաժշտական ռադիոշարքի ուղիղ եթերում։ 1964 թվականին Արամ Մերանգուլյանի հրավերով ընդունվել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ, 1978 թվականից՝ մենակատար։ 1978-1988 թվականներին աշխատել է Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում, որտեղ եղել է դուդուկ-շվի բաժնի առաջին ուսուցիչը։

Հայկական ժողովրդական մի շարք մեղեդիներով՝ Շերամ, Հավասի, Սայաթ-Նովա հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ազգային ռադիոյի «Ոսկե ֆոնդում» ձայնագրել է 5 ժամանոց բարձրարվեստ մեղեդիներ (1 ժամ կլառնետ, 4 ժամ դուդուկ, զուռնա)։ Տարբեր տարիներին թողարկել է ձայներիզներ և ծնունդ տվել մի քանի նոր ձայնասկավառակ-տեսախտասկավառակների։ Մասնակցել է միջազգային տարբեր փառատոների և արժանացել մրցանակների[1]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սերգեյ Կարապետյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ խմբագրել