Վարդան Բունի

հայ խորհրդային կոմպոզիտոր
(Վերահղված է Վարդան Բունիաթյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բունիաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Գևորգի Բունի (Բունիաթյան, (փետրվարի 15 (փետրվարի 27), 1888, Վաղարշապատ - հունիսի 5, 1960, Երևան), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1952)։

Վարդան Բունի
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՎարդան Գևորգի Բունիաթյան[1]
Ծնվել էփետրվարի 15 (27), 1888[1][2]
Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունիսի 5, 1960(1960-06-05)[1][2] (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և նվագարանների վարպետ
ԱշխատավայրԳուսան[1]
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1]
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Վարդան Բունիաթյանը ծնվել է Վաղարշապատում։ Նրա հայրը՝ Եգոր Բունիաթյանը, եղել է Էջմիածնի մայր տաճարի փորագրիչներից։ Սովորել է Գևորգյան ճեմարանում, նրան դասավանդել է Խաչատուր Աբովյանի որդին՝ Վարդան Աբովյանը[3]։ Երգել Կոմիտասի երգչախմբում։ Հավաքել և մշակել է ժողովրդական երգեր ու պարեղանակներ։ Գրել է երգեր, գործիքային պիեսներ, խմբերգեր, որոնցից հայտնի է «Սասունցի Դավիթ» էպիկական երգաշարը (ժողովրդական գործիքների նվագախմբի նվագակցությամբ)։ 1908 թվականից կազմակերպել և ղեկավարել է երգչախմբեր, վոկալ-գործիքային անսամբլներ, համերգներով հանդես եկել Հայաստանում, Ռուսաստանի հայաշատ կենտրոններում։ Ժողովրդական գործիքների նվագախմբի հնչունածավալն ընդարձակելու և սիմֆոնիկ նվագախմբին մոտեցնելու նպատակով ստեղծել է սազի, թառի, քամանչայի, քամանի, թութակի, բլուլի, դուդուկի և զուռնայի ռեգիստրային տարատեսակներ[4], որոնք արժանացել են Ալեքսանդր Սպենդիարյանի դրվատանքին։ Բունիի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը» գործել է Երևանում, 1925-1936 թվականներին։ Բունիի երաժշտական գործիքները օգտագործվում են Դաղստանում և Տաջիկստանում, նմուշները պահվում են Սանկտ Պետերբուրգում (թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտի թանգարան)[5][6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 238.
  3. Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011
  4. «Վարդան Բունի. Կոմիտասի հայտնի աշակերտի մասին արխիվային նյութեր է հրապարակում նրա ազգականը». Hetq.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Zarkfoundation - Վարդան Բունի». zarkfoundation.com.
  6. Ով ով է. հայեր։ Կենսագրական հանրագիտարան, հ. 1, 2005 էջ 238։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Բունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 609