Սերգեյ Կարապետյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Կարապետյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Արմենակի Կարապետյան (օգոստոսի 15, 1926, Ներքին Քարհատ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 3, 2010, Երևան, Հայաստան), Արցախյան շարժման ակտիվ մասնակից, հրապարակախոս, հասարակական գործիչ, տնտեսագետ (տնտեսագիտության թեկնածու 1962), դոցենտ (1965)), ԽՍՀՄ լրագրողների միության անդամ, Հայաստանի լրագրողների միության անդամ, «Գարդմանահայերի հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի ու նախագահության անդամ, «Գարդմանի կանչ» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր։
Սերգեյ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1926 |
Ծննդավայր | Ներքին Քարհատ |
Մահացել է | դեկտեմբերի 3, 2010 (84 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1949) |
Ազդել է | Արցախյան շարժում, |
Երկեր | «Արցախը, Գարդմանքը և Նախիջևանը՝ Արևելյան Հայաստանի տարածքային ամբողջականության եռամիասնական բանաձև» (ռուս.) |
Մասնագիտություն | Տնտեսագիտություն, Լրագրություն |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, ՀԱՊՀ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1926 թվականի օգոստոսի 15-ին Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառի Ներքին Քարհատ գյուղում (այժմ՝ Ադրբեջանական Հանրապետության Դաշկեսանի շրջանում)։
1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1949-1989 թվականներին աշխատել է ՀԽՍՀ պետպլանում Խանլարի շրջգործկոմում, Երևանի պետական համալսարանում, Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանում, պոլիտեխնիկական և հայկական գյուղատնտեսական ինստիտուտներում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, գիտահետազոտական տարբեր հիմնարկներում։
1977-2010 թվականներին մամուլում հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի ինքնորոշման իրավունքի, առաջ քաշել «Արցախը, Գարդմանքը և Նախիջևանը՝ Արևելյան Հայաստանի տարածքային ամբողջականության եռամիասնական բանաձև» հիմնադրույթը, Գարդմանքի հիմնախնդրի լուծման համար նամակներով և ուղերձներով դիմել է ԽՍՀՄ, ՀՀ և Արցախի ղեկավարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին[1]։
Աշխատություններ
խմբագրել- «Արցախը, Գարդմանքը և Նախիջևանը՝ Արևելյան Հայաստանի տարածքային ամբողջականության եռամիասնական բանաձև» (ռուս.)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Սերգեյ Կարապետյան, «Արցախը, Գարդմանքը և Նախիջևանը՝ Արևելյան Հայաստանի տարածքային ամբողջականության եռամիասնական բանաձև» հրապարակախոսությունների հավաքածու, Երևան 2008 թ.: (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |