Գարդմանի կանչ, գարդմանահայության գիտամշակութային և պատմահոգևոր ամսաթերթ։ Լույս է տեսնում է 1996 թվականի հուլիսից։ Մինչև 2004 թվականը լույս է տեսել «Գարդմանք» անունով, իսկ 2006 թվականից հետո՝ «Գարդմանի կանչ»։ Տպագրման լեզուն հայերենն է, հազվադեպ տպագրվում են ռուսերեն հոդվածներ։ Տպաքանակը 1000, ծավալը՝ 2 տպագրական մամուլ։

Գարդմանի կանչ ամսաթերթ
Изображение логотипа
Տեսակթերթ
ՀապավումԳարդմանի կանչ
ԼեզուՀայերեն
Գլխավոր խմբագիրՍերգեյ Կարապետյան
Հիմնադրվել էհուլիս 1996
ՀրատարակիչԳինդ տպարան ՍՊԸ {{{2}}} Հայաստան
Երկիր Հայաստան
ԳրասենյակԵրևան, Հայաստան
Հրատարակության պատմություն1996թ.-ի հուլիսից մինչ 2014թ.
Լուծարվել է2014
ՀաճախականությունՅուրաքանչյուր ամիս

Գլխավոր խմբագիր Սերգեյ Կարապետյանի մահից հետո (2010թ.) հետո թերթի խմբագրակազմը հետևյալն է եղել՝ տեղակալն Գուրգեն Կարապետյան, պատասխանատու քարտուղար՝ Սուսաննա Մելիքյան, համարի պատասխանատու՝ Վահագն Փիլիպոսյան։

Թերթում անդրադարձ է եղել Հայաստան աշխարհին, հատկապես՝ Գարդմանքին առնչվող սոցիալ–տնտեսական, ռազմաքաղաքական խնդիրներին, ունեցել է առանձին բաժիններ նվիրված պատմությանն ու մշակույթին[1][2]։

Թերթը դադարել է տպագրվել 2014 թվականից ֆինանսական խնդիրների և ներքին հակասությունների պատճառով։ Գարդմանահայերի հայրենակցական միավորում ՀԿ-ի նախագահ, Աշտարակի դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և խմբագրակազմի որոշ անդամների միջև առաջացած հակասությունների և հակադիր գաղափարների հետևանքով Գարդմանի կանչ թերթը վերջնականապես դադարեց հրապարակվել[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գարդմանի կանչ» ամսաթերթ, 2013 թ.–ի 7-8–րդ համար։
  2. «Գարդմանք» ամսաթերթ,2000 թ.–ի 8–րդ համար։
  3. «Գարդմանի կանչ» ամսաթերթթի վերջին համար (2014թ.)