Սերգեյ Գոլովկին

խորհրդային և ռուս սերիական և զանգվածային մարդասպան

Սերգեյ Ալեքսանդրովիչ Գոլովկին (1959, նոյեմբերի 26, Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ1996, օգոստոսի 2, Բուտիրկա բանտ, Մոսկվա, Ռուսաստան[1][2]), խորհրդային և ռուսական սերիական և զանգվածային մարդասպան, պեդոֆիլ, մարդակեր, առևանգող և զոոսադիստ; Ըստ դատական տվյալների նրա զոհերն են դարձել 11 տղա և երիտասարդ 1984-ից 1992 թվականն ընկած ժամանակահատվածում։ Բոլոր սպանությունները, բացառությամբ առաջինի, իրագործվել են Մոսկվայի մարզի Օդինցովսկի շրջանում։ Մինչև կալանավորումը հայտնի է դարձեր «Ֆիշեր» մականունով։ Հանցագործությունների մեծ մասը իրականացրել է իր ավտոտնակի նկուղում, որտեղ էլ տանջել, բռնաբարել, սպանել է զոհերին, հետագայում նաև մասնատել։ Դատարանի որոշմամբ դատապարվել է մահվան ու գնդակահարվել 1996 թվականին։ Համարվում է Ռուսաստանի պատմության մեջ վերջին գնդակահարված հանցագործը։

Սերգեյ Գոլովկին
ռուս.՝ Сергей Александрович Головкин
Ծնվել էնոյեմբերի 26, 1959(1959-11-26)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 2, 1996(1996-08-02) (36 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1982)
Մասնագիտությունսերիական մարդասպան, pedophile, cannibal, տանջող և անասնաբույծ
Աշխատավայր1st Moscow Stud Farm?
Պարգևներ և
մրցանակներ
ԺՏՆՑ արծաթե մեդալ

Կենսագրություն խմբագրել

Մանկությունն ու երիտասադրությունը խմբագրել

Սերգեյ Գոլովկինը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 26ին Մոսկվայում, ունեցել կրծքավանդակի բնածին դեֆեկտ։ Հայրը տառապել է հարբեցողությամբ, մայրը եղել է հասարակ կին։ 1969 թվականին ծնվել է Սերգեյի փոքր քույրը՝ Նատալյան։ Դստեր ծնվելուց հետո ծնողների ամբողջ ուշադրությունը կենտրոնացել է նրա վրա։ Հենց իր խոսքերով հայրը ստիպել է նրան ընդունել սառը ջրով լոգանք, ինչի պատճառով էլ Սերգեյը չի սիրել լողանալը։ Ինչպես նաև հայրը որդուն բռնության է ենթարկել՝ վիրավորել է, վատ գնահատականների պատճառով ծեծել, նվաստացրել այլ մարդկանց ներկայությամբ։ Ծնողներն ամուսնալուծվել են 1988 թվականին, երբ արդեն Գոլովկինը սպանել էր երկու հոգու։

Մանուկ հասակում հաճախ է հիվանդացել մրսածությամբ, բրոնխիտով, մոտն առաջացել են աղիքային ինֆեեկցիաներ, էնտերիտներ, դիսպեպսիաներ։ Ունեցել է գիշերամիզություն։ Ըստ բնավորության եղել է փակ, չշփվող, լուռ, ամաչկոտ, հիմնականում խաղացել է միայնակ։ Հաճախել է տարբեր խմբակների, բայց արդյունքներ չեն նկատվել։ Լավ է սովորել, դպրոցն ավարտել է արծաթե շքանշանով[3]։ Դասընկերներից մեկը եղել է ապագա Կրեմատորի ռոք խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը։ Ըստ Գրիգորյանի՝ Գոլովկինը եղել է «մի քիչ փակ մարդ, դրա հետ հանդերձ շատ հանգիստ»[4]։

13 տարեկանում սկսել է ծխել։ Չի հետաքրքվել հակառակ սեռով, անգամ չի փորձել հետագայում հանդիպել կանանց հետ, չնայած եղել է բարձրահասակ, գեղեցիկ երիտասարդ (հետագայում, հարցաքննության ժամանակ նշել է, որ չի ցանկացել ստեղծել ընտանիք, վախենալով, որ իր որդիների հետ կվարվի նույնպես, ինչպես զոհերի հետ է վարվել)։ Դեռահասության տարիքում ցուցաբերել է սադիստական հակումներ կենդանիների նկատմամբ՝ շնչահեղձ է արել ու մասնատել անտուն կատվի, կաթսայի մեջ եփել է ակվարիումային ձկներին։ Հետագայում ձեռնաշարժությամբ է զբաղվել պատկերացնելով, թե ինչպես է սպանում համադասարանցիներին։ Ժամանակի ընթացքում է մոտն առաջացել է սեր ձիերի հանդեպ, և նա սկսել է հաճախել ձիեր տնտեսություններ։ Ծնողները, մասնավորապես հայրը, չեն ընդունել նրա աշխատանքը ձիերի հետ։

1977 թվականին ավարտել է դպրոցը արծաթե մեդալով և ընդունվել Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա, որն ավարտել է 1982 թվականին։ Ըստ իր խոսքերի, 1980 թվականին բռնության և ծեծի է ենթարկվել 14-15 տարեկան ավազակների խմբի կողմից։ Դրա ֆոնին, նա պատկերացրել է, թե ինչպես է ինքը սպանում, բռնության ենթարկում իրեն նեղացնողներին։ Սադիստական ֆանտազիաների մեջ մոտը ձևավորվել է իդեալակն զոհի կերպար՝ նիհար, սևամազ 12-14 տարեկան, շփվող, արկածներ փնտրող տղա։

Ակադեմիան ավարտելուց հետո սկսել է աշխատել ձիարշավարանում, հետո որպես զոոտեխնիկ Մոսկվայի № 1 ձիերի տնտեսությունում։ 1982 թվականի հունիսի 18-ին ստացել է զոոինժեների որակավորում։ 1982 թվականի հունիսի 21-ից սեպտեմբերի 18-ը մասնակցել է զինվորական հավաքներին, որի ժամանակ ստացել է պահուստային լեյտենանտի կոչում։ Տվերի մարզում ծառայության ժամանակ զինվորական պահեստից գողացել է 1943 թվականի օրինակի 10 մարտական փամփուշտ և Մակարովի ատրճանակի 4 փամփուշտ (գողացվածը գտնվել է Գոլովկինի բնակարանում մինչև 1992 թվականը)։ Հերթական զինվորական կոչումը՝ «ավագ լեյտենանտ», ստացել է 1987 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ արդեն իրականացրել էր երկու սպանություն։ 1988 թվականի ապրիլի 4-ին որակավորվել է որպես առաջին կարգի զոոտեխնիկ՝ ձիաբուծության մեջ ունեցած մեծ ներդրումների համար։ 1989 թվականի դեկտեմբերի 11-ին, երբ իր հաշվին ուներ արդեն երեք սպանություն, արժանացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ արժաթե մեդալի։ Նշանակվել է Ուսպենսկայայի միջնակարգ դպրոցում մասնագիտական կողմնորոշման պատասխանատու։ Աշխատանքի ընթացքում ընկերացել է Գորկի-10-ի դեռահասների և իր աշխատակիցների երեխաների հետ։ Երեխաներն ու աշխատակիցները նրան նկարագրել են որպես հանգիստ բնավորության տեր մարդ։ Նկատել են, որ չի հետաքրքվում կանանցով, և կարծել են, որ նա համասեռական է։ Հարցաքննության ժամանակ փաստել է, որ երեխաներն իրեն գրավել են որպես դոմինանտություն ցուցաբերելու միջոց, ինչից ինքը սեռական հաճույք է ստացել։

Սպանության փորձեր խմբագրել

1982 թվականին Գոլովկինը որոշել է իրագործել այլասերված ֆանտազիաները։ Այդ ժամանակ էլ, զինվորական հավաքների ընթացքում 13-ամյա դեռահասին ծխախոտ խոստանալով, խնդրել է օգնել անտառ տանել կարտոֆիլով լի պայուսակը, սակայն երեխան փախուստի է դիմել։ Երկրորդ անգամը դանակով հարձակվել է անտառում սունկ հավաքող 14 տարեկան տղայի վրա։ Երեխան դիմադրություն է ցուցաբերել, ինչի պատճառով Գոլովկինը նրան ազատ է արձակել։

1982 թվականից նա անընդհատ հետազոտել է «Романтик» պիոներական ճամբարը։ Այնտեղ էլ 1984 թվականի հունիսի 21-ին իրականացրել է առաջին լուրջ հանցանքը՝ սպանության փորձ։ Ճամբարի սահմաններից դուրս նկատելով 14 տարեկան Անդրեյ Մինինին, ով դուրս էր եկել ծխելու, Գոլովկինը՝ դանակով սպառնալով կախել է նրան ծառից, քիչ անց հանել ծառի վրայից, կարծելով, որ նա մահացել է։ Միայն թե երեխան ողջ է մնացել և մեկ ամիս անց կացրել հիվանդանոցում։ Հետաքննության ժամանակ ուշադրություն են դարձրել Գոլիշևի վրա, ով այդ ժամանակ ազատ էր արձակվել բանտից՝ դեռահասներին բռնաբարելու պատճառով։ Ընդ որում, երեխան, ամենայն հավանականությամբ շոկի պատճառով, ճանաչել է Գոլիշևին, ում էլ ձերբակալել են։ Գոլիշևը ինքնասպան է եղել, և դատական գործը փակվել է։ 1993 թվականին Մինինը ճանաչել է ինը տարի առաջ իր վրա հարձակված Գոլովկինին։

1986 թվականի մայիսի 12-ին, առաջին սպանությունից մեկ ամիս անց, Գոլովկինը որոշել է սպանել իր ծանոթ երեխաներից մեկին։ Որոշել է անտառ տանել 14 տարեկան Օլեգ Պասկոյին, պամտլեվ նրան անտառում պահված գանձերի (ռազմական զենքի) մասին։ Հանդիպելով, Գոլովկինը փակել է երեխայի աչքերն ու տարել անտառի խորքը։ Այնտեղ կապել է ձեռքերը և պատրաստվել սպանել նրան, սակայն դրանից առաջ հարցրել է ուրիշ մարդկանց մոտ իրենց հանդիպման մասին հիշատակման մասին։ Օլեգը պատասխանել է, որ հանդիպման մասին տեղյակ է միայն մայրը։ Գոլովկինը, վախենալով, որ իրեն կարող են գտնել, ազատ է արձակել երեխային ու նրանք հետ են վերադարձել։ Դրանից հետո նա ևս մի քանի անգամ առաջարկել է Օլեգին անտառ գնալ, սակայն երեխան հրաժարվել է։

1987 - 1988 թվականներ ընկած հատվածում Գոլովկինը իր բնակարան է հրավիրել մինչև 16 տարեկան քանի դեռահասների և ալկոհոլ հյուրասիրել։ 1988 թվականին որոշել է բռնաբարել 17-ամյա Իգորին, ով քնած է եղել իր անկողնու վրա։ Սակայն երիտասարդն արթնացել է, և նկատել, որ Գոլովկինը մերկ պառկած է իր կողքին։ Քանի որ Գոլովկինը դադարեցրել է սպանության փորձերն անտառում, փորձել է հանցագործություններ կատարել իր իսկ բնակարանում։ Սակայն հետագայում հրաժարվդել է այդ մտքից, հասկանալով որ բնակրանն այդքան էլ հուսալի վայր չէ սպանությունների համար։

1990 թվականի հունիսին, երբ արդեն կատարել էր երեք սպանություն, փորձել է սպանել իրեն ծանոթ Ռոմանին։ Նրանք երկուսով որոշել են գողություն կատարել պահեստներից մեկից, սակայն գողությունը չի հաջողվել։ Թե ինչու չի սպանել այդ երիտասարդին, անհայտ է։

Սպանություններ խմբագրել

1986 թվական։ Սերիական սպանությունների սկիզբ խմբագրել

Սերիայի առաջին սպանությունն իրականացրել է 1986 թվականի ապրիլի 19-ին։ Դուրս գալով գնացքից Սավյոլովսկոյե ուղղության Կատուար կոչվող կանգառում, անցնում է անտառային հատված, որտեղ հանդիպում է 16-ամյա Անդրեյ Պավլովին։ Այդ երեկո տղան դուրս էր եկել հավաքելու կեչու հյութ, և կանգնել ծխելու համար։ Դանակով սպառնալով Գոլովկինը բռնաբարել է նրան, շնչահեղձ արել, ածելիով կտրել կոկորդն ու այլանդակել դին։ Հաջորդ օրը Պավլովի դին հայտնաբերել է սեփական հայրը[5]։

Երկրորդ սպանությունը Գոլովկինն իրականացրել է 1986 թվականի հուլիսի 10-ին։ Սպասելով 14 տարեկան Անդրեյ Գուլյայևին «Звёздный» պիոներական ճամբարի մոտ(Օդինցովսկի շրջան, գյուղ Ուգրյումովա), սպառնալով դանակով, կապել է նրն ու տարել անտառ, բռնաբարել է, շնչահեղձ արել, ինչից հետո դիակը տարբեր ձևերով այլանդակել է (հեռացրել է սեռական օրգաններն ու գլուխը, կտրել է որովայնային հատվածը, հանել ներքին օրգանները)։ Հուլիսի 12-ին անգլուխ դին հայտնաբերել են սունկ հավաքողները, իսկ մի քանի մետր այն կողմում՝ թփերում, հայտնաբերել են նաև գլուխը[5]։

1986 թվականի օգոստոսի 2-ին Օդինցովսկի շրջանում հայտնաբերվել է 16-ամյա դեռահասի դի։ Նրա մարմնի վրա հաշվվել է 35 կտրած-ծակած հետքեր։ Սպանվածին նույնականացրել են որպես Օլեգ Գասկո, ով հուլիսի 31-ին դուրս է եկել վազելու և չի վերադարձել։ Գասկովի սպանությունը ևս վերագրել են «Ֆիշերին», սակայն ձերբակալությունից հետո նա ր մեղքը չի ճանաչել։ Դատական գործընթացքում այս սպանությունը չի քննարկվել։

Սկզբնապես Օդինցովսկի շրջանում դեռահասների սպանությունները համատեղել են Չիկատիլոյի կատարած սպանություններին, ում զոհերի շրջանում ևս եղել են դեռահասներ և երեխաներ։ Միայն 1990 թվականին՝ Չիկատիլոյի ձերբակալումից հետո, պարզ դարձավ, որ նա կապ չի ունեցել այդ սպանությունների հետ։

«Ֆիշեր» խմբագրել

Հետաքննության շրջանակներում, հարցաքննությունների 14 տարեկան Բորիս Վորոնցովը (սպանված Գուլյայևի ծանոթը) պատմել է, թե ինչպես է հանդիպել մի տղամարդու, ով ներկայացել է որպես Ֆիշեր, և աջ ձեռքի վրա ունեցել է դաջվածք՝ դանակ, որի վրա փաթաթված էր օձ, և գրվածք՝ «Ֆիշեր»։ Ժամանակի ընթացքում պարզ է դարձել, որ դա դեռահասի պատկերացումն է եել, սակայն հետաքննությունը երկար ժամանակ փնտրել է այդ կեղծ հիմքով, իսկ «Ֆիշեր» մականունը մնացել է ամրապնդված։ Նրա մասին լուրերը արագ տարածվել են Մոսկվայում և հարակից շրջաններում։ Լայն տարածումը ստիպում է Գոլովկինին դադարեցնել որոշ ժամանակով սպանություններն ու երեք տարվա ընթացքում՝ 1986 թվականի հուլիսից մինչև 1989 թվականի սեպտեմբեր, նա սպանություն կամ սպանության փորձ չի իրականացնում[5]։

Ծանոթ երեխաներից իմանալով Ֆիշեր անվան մասին, այդուհետև ինքն էլ զոհերին ներկայացել է այդպես[6]։

Մեքենայի և ավտոտնակի ձեռքբերումը։ 1988-1989 թվականներ խմբագրել

1988 նոյեմբերի 1-ին, ծնողների ամուսնալուծությունից հետո, Գոլովկինը ձեռք է բերում «ՎԱԶ-2103» մարմնագույն ավտոմեքենա և կանաչ գույնի ավտոտնակ։ 1989 թվականի սեպտեմբերի 23-ին որոշել է կանչել և մեքենայով տանել ավտոտնկա քվեարկող տղաներից ինչ-որ մեկին։ Այդ երեկո հանդիպել է 10 տարեկան Սերգեյ Ստրոչիկինին։ Գոլովկինը տղային առաջարկել է մեքենայով տանել մնչև տուն։ Ճանապարհի կեսին կանգ է առել, և առաջարկել տղային գողություն կատարել։ Երբ նա հրաժարվել է, Գոլովկինը սպառնալով դանակով, ստիպել է նրան մտնել բեռնախցիկը։ Մտնելով իր իսկ ավտոտնակ, Գոլովկինը բռնաբարել է երեխային, հետո կախել։ Այնուհետև մասնատել է մարմինն ու թաղել այն ՄԿԱԴի 24-րդ կմ-ում գտնվող անտառում։ Վերցրել է տղայի «Слава» ժամացույցը, իսկ փոքրիկ դանակը թողել դիակի մոտ։ 1990 թվականի հուլիսի 26-ին գտնվել են տղայի մասունքները, և հենց այդ դանակի օգնությամբ էլ իրականացվել է դիակի ճանաչում։ Ստրոչկինի գանգոսկի մեջ այտնաբերվել է դանակի ծայրի կոտրված մաս։

Սերիական սպանությունների շարունակություն։ 1990-1992 թվականներ խմբագրել

1990 թվականի գարնանը ավտոտնակում պատրաստում է նկուղ, որտեղ էլ օգոստոսից մինչև սեպտեմբեր սպանել է ութ դեռահասի՝ 11-ից 15 տարեկան, այդ թվում երկու անգամ մի քանիսին միանգամից է սպանել։ Գոլովկինը հարցաքննությունների ժամանակ նշել է, որ ավտոտնակ տանելու համար դեռահասներին առաջարկել է միասին գողություն կատարել։ Եթե նրանք համաձայնել են, տարել է իր ավտոտնակ, և այնտեղ էլ սպանել, իսկ եթե հրաժարվել են՝ կորցրել է հետաքրքրությունը։ Սակայն, հետաքննության ժամանակ պարզվել է, որ ոչ բոլոր զոհերն են համաձայնվել գողություն անել, ինչը չի համընկել Գոլովկինի այն պնդման հետ, որ նա «մաքրում է երկիրը ապագա հանցագորժներից»[5]։

Իր խոստովանության մեջ Գոլովկինը նշել է․

1990 թվակնին ես փորել եմ նկուղ, որը նախապես որոշել էի օգտագործել որպես արվեստանոց։ Սակայն հետագայում միտք առաջացավ այն օգտագործել հանցանքների ու սեռական հարաբերություններ ունենալու համար։

1990 թվականի օգոստոսի 11-ին Գոլովկինը մեքենայով գնացքի կանգառից տեղափոխել է 15-ամյա Սերգեյ Զախարենկովային, ով Կալուգայի մարզից հյուր էր գնացել Գորկի-10՝ կնքամորը տեսակցության։ Գոլովկինը փորձել է տղային դրդել գողություն անելուն, սակայն նա հրաժարվել է։ Դրան ի պատասխան, Գոլովկինն խնդրել է օգնել իրեն ավտոտնակում, ինչին տղան համաձայնել է։ Նկուղ տանելուց հետո, Գոլովկինը բռնաբարել է տղային, խոշտանգել և ի վերջո կախել։ Սկսել է մասնատել, և ընթացքում որոշել, ռաջին անգամ փորձել մարդկային միս։ Կտրելով մի հատված և տպակելով զոդման լամպի վրա, փորձել է միսը, սակայն դուրը չի եկել։ Սպանվածից վերցրել է «Электроника» ձեռքի ժամացույցը։ Զոհի մասունքները թաղելով անտառում (այդպես էլ չեն գտնվել), իր մոտ է պահել տղայի գանգը՝ հետագայում մնացած զոհերին ցույց տալու համար, սակայն մեկ տարի անց մուրճով ջարդել է այն և դեն նետել։

Այդ դեպքի առումով նշվում է։

Մի քանի բռնի սեռական հարաբերություններից հետո Գոլովկինը կապել է երիտասարդի ձեռքերն ու շնչահեղձ արել նրան՝ հանգույցը գցելով աստիճանի վրայով։ Համոզվելով դեռահասի մահվան մեջ, կախել է նրան ոտքերից ու կտրել քիթն ու ականջները, հեռացրել գլուխը, հասցրել բազմաքանակ հարվածներ մարմնին, հեռացրել ներքին ու սեռական օրգանները։ Անատոմիական դանակների և կացնի միջոցով մասնատել է դին, հեռացրել փափուկ մկանները, տապակել զոդման լամպի վրա և կերել։ Մարմնի հատվածները՝ բացի գլուխը, անտառ է տարել և աղել։ Հատված գլուխը պահպանել է ավտոտնակում։ Բացել է գանգը, զոդման լամպով վառելով հեռացրել գլխուղեղն ու հյուսվածքները, և հետագայում ցուցադրել գանգը Սերգեյ Պ․-ին և մնացած զոհերին՝ վախեցնելու նպատակով։

1990 թվականի նոյեմբերի 6-ին Գոլովկինը նկուղ է իջեցրել միանգամից երկուսի՝ 14-ամյա Ռոման Դերգաչյովին և 11-ամյա Ալեքսեյ Բուրյակովին։ Գոլովկինը նրանց հանդիպել է «Институт» կոչվող կանգառում։ Տղաները խնդրել են իրենց տանել ինչև զինվորական քաղաք։ Ի տարբերություն Ստրոչկինի և Զախարենկովոյի, այս երկուսը համաձայնել են գողություն կատարել և ինքնակամ մտել են բեռնախցիկ։ Նկուղ տանելուց հետո ներկայացել է որպես Ֆիշեր և տղաներին ցուցադրել Զախարենկովոյի գանգը։ Խոշտանգումների ժամանակ ստիպել են երկուսին զբաղվել օրալ սեքսով։ Գոլովկինը ստիպել է Դերգաչյովին Բուրյակովի ոտքերի տակից հանել աթոռակը՝ սպառնալով, որ եթե չանի, կհայտնվի ընկերոջ տեղում։ Հաջորդ օրը մասնատված մարմինները տարել է անտառ և թաղել այնտեղ։ Բուրյակովից վերցրել է մեքենայի բանալիների կախիչը։ 1991 թվականի հուլիսի 14-ին տղաների մնացորդները գտնվել են «Զվենիգորոդյան անտառտնտեսությունում»։

1991 թվականի օգոստոսի 22-ին Գոլովկինը նկուղ է տանում և սպանում 13-ամյա Նիկիտա Բոգդանովին, ով Գորկի-10 էր եկել Պերմի երկրամասից տատիկին այցելության։ Մարդասպանը երեխային հանդիպել է Ուսպենսկոե գյուղի կանգառում, ով էլ խնդրել է իրեն հասցնել մինչև Գորկի-10։ Մնացած երիտասարդների նման, Նիկիտային ևս առաջարկել է գողություն կատարել, ինչին վերջինս համաձայնել է, և թաքնվել բեռնախցիկում։ Ի տարբերություն մնացած զոհերի, նրան Գոլովկինը չի կախել, այլ կոկորդը կտրելուց հետո հասցրել է բազմաքանակ հարվածներ մեջքին (դատը սա ճանաչել է առավել ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու միջոցով կատարված սպանություն)։ Այդ հարվածների հետևանքով էլ Բոգդանովը մահացել է։ Գոլովկինը մեջքի հատվածում մաշկազերծ է արել տղային և աղ դրել ձիերի կերակրման համար օգտագործվող աղով (աղով պատելու պատճառն այդպես էլ չի կարողացել բացատրել)։ Կրծքի շրջանում դանակով խորագրել է ցենզուրայից դուրս բառ։ Կիսաքայքայված դին գտել են ձիարշավարանից ոչ շատ հեռու (աղ արած մաշկի վրա հայտնաբերվել են նախորդ տարի սպանված Դերգաչյովի մազերից)։

Դատական գործերում այս էպիզոդի մասին ասվում է․

1991 թվականի օգոստոսին ամսին անցնելով Ուսպենսկոե գյուղի մոտակայքով, ավտոբուսային կանգառի մոտ ես նկատել եմ մոտավորապես տասը տարեկան տղայի, ով խնդրել է ինձ կանգ առնել և իրեն հասցնել մինչև Գորկի-10 գյուղ։ Խաբելու միջոցով ես նրան տարել եմ սեփական ավտոտնակ, որտեղ նկուղում իրականացրել են այլասերված բռնի գործողություններ։ Ինձ հետ ինչ-որ բան է կատարվել, և ես չեմ հասկացել թե ինչ եմ անում։ Ես սպանել եմ նրան, մաշկազերծել և մասնատել դին։ Մաշկը աղ եմ դրել (ես ինքս չգիտեմ ինչի համար), հետո մաս-մաս երկու անգամով մնացորդները տարել «Поляны» առողջարանից ոչ հեռու անտառ և թաղել այնտեղ։

1992 թվականի ապրիլի 22-ի գիշերը Գոլովկինը սպանել է 14 տարեկան Սերգեյ Պլյուխինին, ով խնդրել էր իրեն հասցնել մինչև Նիկոլինա Գորա։ Սկզբնապես տղամարդը չի ցանկացել սպանել նրան, քանզի տղան չի համապատասխանել «զոհի» իր չափանիշներին, սակայն ինքն է ցանկացել թալանել Գոլովկինին։ Հանելով փոքրիկ դանակը ստիպել է Գոլովկինին լքել վարորդի նստատեղը, սակայն տղամարդը վնասազերծել է տղային ու առաջարկել միասին գողություն կատարել, ինչին վերջինս համաձայնել է։ Տանելով նկուղ Գոլովկինը երկար ժամանակ խոշտանել է տղային (խեղդել է ձիերի բեղմնավորման համար նախատեսված պոլիէթիլենային ձեռնոցով, մազերը վառել է զոդման լամպով) և բռնաբարել, և հետո, ինչպես մնացած զոհերին, կախել։ Ի հիշատակ թողել է փոքրիկ դանակն ու կարմիր ապակու կտոր։

1992 թվականի սեպտեմբերի 14-ին Գոլովկինը հանդիպել է երեք տղաների (13-ամյա Վլադիսլավ Շարիկովին, և 12-ամյա Յուրի իդյակինին ու Դենիս Եֆրեմովին), ովքեր Բելառուսական կանգառում խաղեր էին խաղում, և առաջարկում են նրանց թալանել պահեստների ցմեկը, ինչին երեքն էլ համաձայնում են։ Հաջորդ օրը Գոլովկինը երեխաներին տարել է իր ավտոտնակ։ Նրանց նկուղում տանջել է 12 ժամվա ընթացքում։ Ներկայացել է որպես Ֆիշեր, և ասել, թե ինչ հերթականությամբ է նրանց սպանելու։ Առաջինը սպանել է Սիդյակինին։ Հետո ստիպել է Եֆրեմովին կախված Շարիկովի ոտքերի տակից հանել աթոռակը, նույնսպես սպառնալով, որ կարող է փոխել նրանց տեղերով։ Հետո ստիպել է վերջին կենդանի մնացած Եֆրեմովին նայել, թե ինչպես է մասնատում Շարիկովին։ Ըստ մարդասպանի, տղան չի բղավել, հանգիստ նայել է, թեև մի քանի անգամ գլուխը թեքել է։ Վերջինին Գոլովկինը բռնաբարել և խոշտանգել է մի քանի ժամ, (նրա կրծքի վրա էլ է այրվածքների մմիջոցով խորագրել ոչ ցենզուրային բառ), ինչից հետո կախել և գնացել աշխատանքի։

Ես ասեցի այդ երեքին, որ իրենց հետ իմ կողմից սպանվածների թիվը կդառնա տասնմեկ, հաստատեցի հաջորդականությունը՝ տեղեկացնելով երեխաներին, թե ով ումից հետո է մահանալու։ Շ․-ին մսնատել եմ Ե․-ի աչքերի առաջ, դրա ընթացքում նրան ցուցադրելով ներքն օրգաններն ու բացատրելով անատոմիական առանձնահատկությունները։ Տղան դա վերապրել է հանգիստ, առանց ճչալու, թեպետ երբեմն թեքել է գլուխը։

Աշխատանքից հետո վերադարձել է ավտոտնակ ու հանել մարմինները։ Թաղման ժամանակ մասնատել է նաև Սիդյակինի և Եֆրեմովի մարմինները, ինչից հետո տեղավորել է նրանց առանձին փոսիկներում։ Վերադառնալով ավտոտնակ երեխաների հագուստն է ուսումնասիրել, որտեղից վերցրել էգումար (25 ռուբլի) և ոսկե շղթա։ Ըստ Գոլովկինի այդ տիպի իրեր զոհերից վերցրել է որպես հիշատակ նրանցից՝ իշելու համար թե ինչպես է նրանց սպանել։ Ձերբակալման ժամանակ նշել է, որ պլանավորելիս է եղել հոկտեմբերի 19-ին իրականացնել ևս մեկ սպանություն։

Հետաքննությունը, ձերբակալություննն ու դատը խմբագրել

Մոլագարի մասին տարբերակը սկսել են քննարկել 1986 թվականին Դմիտրովսկի և Օդինցովսկի շրջաններում սպանություններից հետո։ Քննիչները երկու անգամ այցելել են Մոսկվայի № 1 ձիերի տնտեսություն, որտեղ աշխատել է Գոլովկինը։ Սակայն երկու անգամն էլ նրանք չեն կասկածել Գոլովկինին, քանի որ նա ունեցել է Մոսկվայի գրանցում։ Քննիչները կարծել են, որ հետաքննվող մոլագարը տեղացի է[5]։ 1992 թվականի ապրիլի 2-ին, «Удав»-ի գործով ղեկավար է դարձել Ռուսաստանի Ֆեդերացիայի Գլխավոր դատախազության ավագ քննիչ Եվգենի Բակինը, ով նաև մասնակցել է Չիկատիլոյի հետաքննության ժամանակ «Անտառաշերտ» («Лесополоса») օպերացիային մինչև 1990 թվականը։ Այդ ընթացքում «Удав»-ի գործով քննել են երեք սպանություն՝ Պավլովի, Գուլյայևի և Գասկովի։ Ապրիլի 3-ին Բակինը գործին է միացրել նաև Ստրոչկինի, Դերգաչյովի, Բուրյակովի և Բոգդանովի սպանությունները (այդ ժամանակ Զախարենկովի մարմինը դեռ չէր գտնվել, և նրա գործը չեն կցել ընդհանուր գործին)։

1992 թվականի հոկտեմբերի 5-ին, սպանությունից երեք շաբաթ անց, վերջին երեք զոհերի մարմինները գտնվել են անտառում սունկ հավաքողների կողմից։ Մահացածների ինքնությունը պարզելով, քննիչները այցելել են տղաների դպրոց։ Շուտով պարզել են, որ երեք դեռահասների շրջանում եղել է նաև Ռոման Ազիսովը։ Հարցաքննությունից հետո վերջինս ցույց է տվել ձիերի տնտեսությունում իր ծանոթ Սերգեյ Գոլովկինին, ով էլ սեպտեմբերի 14-ին տղաներին տարել է տուն, ու առաջարկել հաջորդ օրը գողություն իրականացնել։ Ազիսովը հրաժարվել է, ինչն էլ փրկել է տղային տանջալից մահից։ Գոլովկինի վրա կազմակերպել են հսկողություն։

1992 թվականի հոկտեմբերի 19-ին նրան ձերբակալել են։ Ժավորոնկի կոչվող կանգառի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցները մտադրված մեքենայով բախվել են Գոլովկինի մեքենային ու ծեծկռտուք առաջացրել։ Շատ «պատահական» մոտակայքում հայտնվել է պարեկային ծառայության մեքենան, և աշխատակիցները ձերբակալել և տեղային միլիցիայի բաժին են տարել ծեծկռտուքի մասնակիցներին։ Գոլովկինի համար անսպասելի է եղել իրադարձությունների այդպիսի ընթացքը, բայց նա հարցանքննության ժամանակ իրեն հանգիստ է պահել և մեղքը չի ընդունել։ Կոստարյովն ու Բակինը որոշել են բաց թողնել Գոլովկինին՝ նրա վրա հսկողություն տեղադրելով։ Սակայն միլիցիոներ Եղգենի Միխայիլովիչ Դորոխովը խախտել է հրամանն ու Գոլովկինին տեղափոխել մեկուսարան։ Գիշերը նա անց է կացրել մեկուսարանում, իսկ հոկտեմբերի 20-ի առավոտյան որոշել է հարցաքննվել ու խոստովանել Կոստարյովին անհայտ կորած Պլյուխինի սպանության մեջ։ Գոլովկինը որոշել է խոստովանել ութերորդ զոհի սպանությունը՝ ներկայացնելով այն որպես ինքնապաշտպանությունը։ 1992 թվականի հոկտեմբերի 21-ին Գոլովկինը քննիչներին ցույց է տվել Պլյուխինի մասունքների թաղման վայրը։ Այդ ընթացքում ավտոտնակը հետախուզել են, և իջնելով նկուղ՝ քննիչները գտել են ապացույցներ՝ այրված մաշկի և արյան հետքերով լի մանկական լոգանքի վաննա, երկու հանգուցակապ խեղդօղակ, ներարկիչներ, կեռիկներ, դանակներ, երկու զոդիչ, օղակ, պոլիէթիլենային ձեռնոցներ, վազելին և պահպանակներ։ Իմանալով ավտոտնակի հետախուզման մասին՝ Գոլովկինը խոստովալ է բոլոր սպանությունները, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել։

Գոլովկինին կասկածել են նաև 1989 թվականի հունվարի 2-ին դահուկներ քշելու համար դուրս եկած և անհայտ կորած 16-ամյա Վիտալի Զայկովի սպանության մեջ։ Անհայտ կորչելուց որոշ ժամանակ անց նրա մարմինը ևս գտել էին անտառում։ Զայկովի գործը կցած է եղել Գոլովկինի գործին՝ որպես հավանական զոհ սակայն այդ օրվա վրա Գոլովկինն ունեցել է ալիբի։ Միայն 1993 թվականին է պարզ դարձել, որ դեռահասը դարձել է պոդմոսկովյան այլ մարդասպան՝ Սերգեյ Ռյախովսկու զոհերից։

Գոլովկինն ընդունել է իր մեղքն ու խոստովանություն կատարել 10 - 16 տարեկան դեռահասների 11 սպանությունների մեջ։ Քննիչերին մանրամասն ցույց է տվել հանցանքի և թաղումների տեղերը։ Միայն թե քննիչները ենթադրել են, որ Գոլովկինը մեղավոր է Օդինցովսկի շրջանում 40 սպանությունների մեջ։ Խոստովանություններից հետո Գոլովկինը դադարել է ցուցմունքներ տալ և ճանաչել իր մեղքը այլ սպանությունների մեջ, չնայած, որ չի հերքել, որ զոհերի թիվն ավելի մեծ է։ Օրինակ, հերքել է իր մասնակցությունը Օլեգ Գասկովի սպանության մեջ, ում գործն այդպես էլ մնացել է չբացահայտված։ 11 զոհերից չի գտնվել միայն Զախարենկովի մասունքները, չնայած, որ հենց Գոլովկինն է ցույց տվել դեռահասի թաղման տեղը։ Հետաքննության ժամանակ իրեն հանգիստ է պահել, պատմել ամեն ինչի մասին, երբեմն հումորներ արել (մի անգամ Բակինի հարցին այն մասին, թե ինչպես է տանջել զոհերին, պատասխանել է․ «Բեր որդուդ՝ ցույց կտամ»

Գտնվելով խցիկում Գոլովկինը հրաժարվել է մոր հետ հանդիպումներից, ամաչել է, գրել նրան նամակ (որը թողել են թղթաբանության արխիվում, իսկ մորը տվել պատճենը), որտեղ խնդրել է վաճառել ավտոտնակն ու մեքենան։ Միայն թե 1993 թվականի ապրիլի 26-ին առավոտյան ժամը հինգին զոհերի ծնողները հրդեհել են ավտոտնակն ու մեքենան։ Նկուղը, որտեղ մարդասպանը տանջել և սպանել է իր զոհերին, հողով փակել են։ Ավտոտնակի տեղում Գոլովկինի զոհերին նվիրված հուշահամալիր են տեղադրել[7]։

«Ողջո՜ւյն, սիրելի մայրիկ։
Ահա և բացահայտվեց ամենասարսափելի գաղտնիքը։ Տեսնում ես, ինչպիսի սրիկա ես դուրս եկա։ Ամեն ինչ սկսվել է վաղուց, դեռևս դպրոցում Այն ժամանակ միայն երազանքներ էին, հնարավորության հայտնվելու դեպքում, հայտնվեց նաև ցանկություն օգտագործելու այդ հնարավորությունները։ ե ինչ խորանամ, մանրամասները քեզ լավ ծանոթ կլինեն։ Ես հասկանում եմ, չնայած, շուտ էլ եմ հասկացել, թե ինչքան ցավ կարող եմ պատճառել քեզ և բոլոր բարեկամներին, բայց ոչինչ չեմ կարող անել։
Արի մտածենք գլխավորի մասին և քննարկենք։ Ես ամաչում եմ։ Ամաչում եմ գրել այս նամակը, ամաչում եմ ստանալ փոխանցումներ։ Ես զգում եմ ինձ ինչպես այլմոլորակային։
Բոլորն ունեն ընտանիք, երեխա, սիրելի կանայք։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչպես կարելի է գտնվել մի մարդկանց շրջապատում, ովքեր ունեն այնպիսի երեխաներ, որոնց նմաններին ես սպանել եմ․․․ Կարծում եմ, դու ինձ հետ կհամաձայնես, այսպիսի հանցանքները չեն ներվում, դրանց պետք էլ չի ներել։ Իմ միակ հույսը հիմա միայն այն է, որ կճանաչեն առողջական խնդիրներս՝ դա կլինի իմ համար գոնե ինչ-որ վերականգնման միջոց։ Եթե ոչ, ապա կյանքն ինձ համար կորցնում է իր հետագա իմաստը։ Գուցե, ավելի լավ է, որ ինձնից հրաժարվես։ Սարսափելի է մտածել, որ դուք ապրելու եք նույն հարևանների կողքին, տարածքի հետ ես ծանոթ չեմ։ Եթե հետ չվերցնեն (տարածքը), ապա վաճառեք այն։
Ահա, և, կարծես թե վերջ։ Կոկորդումս գունդ է հավաքվում։ Դե հա, հիմա էլ ինչ ասեմ։ Քեզ համար վատ զավակ եմ եղել, ներիր ինձ, եթե կարող ես։
Համբուրում եմ ուժեղ,
քեզ սիրող տղա
Սերյոժա։»
Սերգեյ Գոլովկինի կողմից հարցաքննության ժամանակ մորը գրած նամակի տպագրությունը

1993 թվականի հունիսի 2-ին Գոլովկինը Սերբսկու անվան համալսարանում անցել է ստուգումներ, որոնց արդյունքում նրան ճանաչել են ողջամիտ՝ շիզոիդային անձի խանգարման նշաններով։ Գոլովկինն ամբողջապես հասկացել է իր քայլերը, վախեցել է բռնվելուց, հանգիստներ է վերցրել հարցաքննությունների ժամանակ և մանրամասն բացատրել սպանությունների դետալները։ Գոլովկինի գործն իրենից ներկայացրել է 95 հատոր։ Դատն անց է կացվել Մոսկվայում 1994 թվականի օգոստոսի 22-ից մինչև հոկտեմբերի 19՝ փակ ռեժիմով։ Դատավորը չի բարձրաձայնել երեխաների սպանությունների պատճառները, հատկապես տանջանքների տեսակները, մասնատումը, ընդամենը կարճ նշել է, որ «երեխաները խոշտանգվել են և սպանվել»։ Անդրեյ Մինինը, միակ փրկվածը, ներկա է գտնվել դատարանում և ցուցմունք տվել Գոլովկինի դեմ։ Գոլովկինի ծնողներն ու քույրը ներկա չեն գտնվել դատին՝ վախենալով սպանված երեխաների ծնողների ու բարեկամների կողմից իրենց հանդեպ հարձակումներից։ Գոլովկինի իրավաբանը փորձել է պաշտպանությունը ձևավորել Գոլովկինի ուսման և աշխատանքի վայրերից վերցրած դրական բնութագրերի հման վրա։ Խնդրել է դատավորներին մեղմացնել պատիժը։ Դատական վերջին գործի ժամանակ Գոլովկինը նշել է, որ չի վախենում մահից, և խնդրել է իրեն գնդակահարել։ Գործի մանրամասներին ծանոթանալով՝ դատարանը Սերգեյ Գոլովկինին մեղավոր է ճանաչել ներկայացված բոլոր 11 մտադրված սպանությունների մեջ՝ ծանրացուցիչ հանգամանքներով, ինչպես նաև բռնաբարության և թալանի մեջ (յուրացրել է սպանված տղաների գումարն ու իրերը)։ 1994 թվականի հոկտեմբերի 19-ին Սերգեյ Գոլովկինը դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի՝ գնդակահարման։

Դատավճռի հրապարակումից հետո Գոլովկինն անսպասելիորեն ներման խնդրագիր է գրել։ 1995 թվականի նոյեմբերի 26-ին, իր 36-ամյակի օրը, Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը մերժել է նրա խնդրագիրը (մոլագարի ավտոտնակը գտնվել է Ելցինի ամառանոցից 500 մետր հեռավորության վրա)։ Իմանալով մերժման մասին, Գոլովկինը ոչ մի ռեակցիա չի տվել, և համակերպվել է իր մահվան հետ։

Երբ Գոլովնիկը գտնվել է մահապատժի սպասողների խցիկում, մայրը քանի անգամ այցելել է նրան։ Լարիսա Գոլովկինան հարցրել է որդու մահապատժի ամսաթվի մասին, սակայն ոչ մի տեղեկություն նրան չի փոխանցվել։ Գոլովկինը բանտախցում եղած ժամանակ հավատքի է դարձել, և զղջացել արածների համար։ Այնտեղ ընկերացել է մեկ այլ մահապարտի հետ՝ Բորիս Գոլուբևի հետ, որ ԳոլովկինիՆ նկարագրել է որպես հանգիստ և հաճելի մարդու։ Վերջին հարցազրույցի ժամանակ Գոլովկինն ասել է․

Դե ի՞նչ կարող եմ ասել։ Ներողություն խնդրել, իհարկե, նրանցից, ովքեր ինձ իմացել են․․․ Ես շատ եմ մեղավոր բոլորի առաջ․․․Վերջ։

1996 թվականի օգոստոսի 2-ին դատավճիռն իրականացվել է Բուտիրկա բանտում[1][2]։ Սակայն ըստ այլ տվյալների, այն իրականացվել է սեպտեմբերի 2-ին։ Գնդակահարման կոնկրետտ ամսաթիվը մինչև հիմա էլ հայտնի չէ։ Ըստ որոշ տվյալների Գոլովկինը ՌԴ-ում մահապատժի ենթարկված վերջին հանցագործն է։ 1997 թվականի ապրիլի 16-ին Ռուսաստանում ներդրվել է մահապատժի մորատորիում[5]։

Զոհերի ցանկ խմբագրել

1986-1992 թվականներին Գոլովկինը իրականացրել է 10-16 տարեկան դեռահասների ապացուցված 11 սպանություն։ 1984 թվականին սոպանության փորձ է կատարել «Романтик» պիոներական ճամբարի մոտակայքում՝ Անդրեյ Մինինի նկատմամբ։ 1987—1988 թվականներին նաև եղել են դեռահասների հանդեպ սեռական ոտնձգության դեպքեր իր իսկ բնակարանում։ «Удав»-ի գործը քննողների կարծիքով Ֆիշերի զոհերի թիվն ավելին է։ 1984-ից 1992 թվականներին Օդինցովսկի շրջանում անհայտ կորել են 40 երեխա (ներառյալ Գոլովկինի 11 զոհերը)։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոլովկինը իրագործել է դեռահասների 13 սպանություն, միայն թե Օլեգ Գասկովի և Վիտալի Զայկովի սպանությունները (վերջինս հետագայում ճանաչվել է Ռյախովսկու զոհ) չեն ներառվել դատավճռի մեջ՝ ապացույցների բացակայության պատճառով։

Զոհի անուն, ազգանուն և տարիք Հանցանքի ամսաթիվ Հանցանքի մանրամասներ
Անդրեյ Մինին, 14 տարեկան[8] 21 հունիսի, 1984 Գոլովկինը՝ գնացքով ժամանելով Գոլիցինո կանգառ, քայլել է անտառում, որտեղ էլ՝ «Романтик» ճամբարի մոտակայքում, հանդիպել է Անդրեյին։ Տղան դարպասների վրայով անցել է, որպեսզի ծխի։ Կարճ ժամանակով ծառից կախված լինելու արդյունքում ողջ է մնացել, սակայն ստացել է հաշմանդամություն։ Ճանաչել է հանցագործին 1993 թվականի մարտի 18-ին։
Անդրեյ Պավլով, 16 տարեկան[1][9] 19 ապրիլ, 1986 Կատուար կոչվող կանգառ է եկել Դոլգոպրուդնիից՝ տատիկին հյուր։ Գոլովկինը նրան հանդիպել է անտառում, որտեղ Անդրեյը կեչու հյութ հավաքելիս է եղել։ Մարմինը գտել է որդու անհետացմամբ անհանգստացած հայրը՝ հաջորդ օրը։
Անդրեյ Գուլյայև, 14 տարեկան[1][10] 10 հուլիս, 1986 Գոլովկինը գնացքով ժամանել է Չասցովսկայա կանգառ, որտեղից ամառանոցներ տանող անտառային ճանապարհով գնացել է դեպի «Звездный» ճամբար։ Տղան լքել է ճամբարի տարածքը՝ ծխելու նպատակով։ Մարմինը գտնվել է հուլիսի 12-ին՝ ճամբարի պարիսպներից 800 մետր հեռավերության վրա։
Սերգեյ Ստրոչկին, 10 տարեկան 23 սեպտեմբեր, 1989 Մարդասպանը տղային վերցրել է Պերխուշկովո կանգառին մոտակա մայրուղու վրա։ Սերգեյը բնակվել է Կրյուկովո գյուղում և ցանկացել է վերադառնալ տուն։ Սակայն Գոլովկինը տարել է նրան իր ավտոտնակ, որտեղ երկար տարիների դադարի ժամանակ պատրաստել էր նկուղ։ Սերգեյը դարձել է ավտոտնակում սպանված առաջին զոհը։ Նա նաև տարիքով ամենափորքն էր զոհերի մեջ։ Մասունքները հայտնաբերվել են 1990 թվականի հուլիսի 26-ին անտառում՝ «Զվենիգորոդսկոյե անտառտնտեսության» ցուցանակի դիմացը, Մոսկովյան երրկրորդ բետոնե օղակից 350 մետր հեռավորության վրա։
Սերգեյ Զախարենկով, 15 տարեկան[1][11] 11 օգոստոս, 1990 Տղան եկել էր Կալուգայի մարզի Բալաբանովո քաղաքից։ Գոլովկինը նրան վերցրել է նույն Պերխուշկովո կանգառի մոտակայքից։ Նրան պետք է եղել տեղափոխել Օդինցովո-10 զինվորական քաղաք, որտեղ բնակվելիս է եղել նրա կնքամայրը։ Գոլովկինը նրա սպանությունից հետո պահպանել է գանգը և այն ցուցադրել հաջորդող զոհերին՝ վախեցնելու նպատակով։ Մասնատված մարմնի հատվածներն այդպես էլ չեն գտնվել։
Ալեքսեյ Բուրյակով, 11 տարեկան;
Ռոման Դերգաչյով, 14 տարեկան[1][12]
6 նոյեմբեր, 1990 Տղաներին մարդասպանը վերցրել է Բոլշիե Վյազյոմիի մոտակայքում գտնվող «Институт» կոչվող ավտոբուսային կանգառից։ Մաասունքները գտնվել են 1991 թվականի հուլիսի 14-ին «Զվենիգորոդսկոյե անտառտնտեսության» ցուցանակից քիչ հեռու։
Նիկիտա Բոգդանով, 13 տարեկան 22 օգոստոս, 1991 Տղան եկել էր Պերմի շրջանից։ Գոլովկինը հանդիպել է նրան Ուսպենսկոյե գյուղին մոտ գտնվող դաշտում։ Սպանությունից հետո մաշկազերծել է և միջին մաքրության աստիճանի կերակրի աղով պատել։ Մարմինը գտնվել է հոկտեմբերի 13-ին՝ «Лесные дали» հանգստյան տան մոտ, իսկ մաշկը՝ «Поляны» առողջարանի (մոտ 1 կմ հեռավորության վրա)։ Աղ արած մաշկի վրա հետագայում հայտնաբերվել են մազեր, որոնք պատկանել են այդ նույն ավտոտնակում սպանված Ռոման Դերգաչյովին։
Սերգեյ Պլյուխին, 14 տարեկան[8][13] 21 ապրիլ, 1992 Մարդասպանը երեխային վերցրել է աօրիլի 22-ին կեսգիշերին մոտ՝ Նիկոլինա Գորա գյուղի ճանապարհին գտնվող ճանապարհային ոստիկանության բաժանմունքի մոտ։ Կմախքացած մնացորդները հայտնաբերվել են «Զվենիգորոդսկոյե անտառտնտեսության» ցուցանակից կիլոմետրի հեռավորության վրա հոկտեմբեր 21-ին՝ Գոլովկինի ձերբակալությունից հետո։
Յուրի իդյակին, 12 տարեկան[8][14];
Վլադիսլավ Շարիկով, 13 տարեկան[8][15];
Դենիս Եֆրեմով, 12 տարեկան[8][16].
15 սեպտեմբեր, 1992 Երկու երեկո անընդմեջ Գոլովկինը տղաներին Ժավորոնկի գյուղից տարել է Բելոռուսական կանգառ՝ խաղային ավտոմատների սենյակ։ Եռակի սպանությունը, որը սկսվել էր սեպտեմբերի 15-ի երեկոյան, շարունակվել է մինչև վաղ առավոտ։ Առաջին մնացորդները գտնվել են հոկտեմբերի 4-ին Չասցովսկայա կանգառից քիչ հեռու անտառում սունկ հավաքողների կողմից։

Զանգվածային մշակույթում խմբագրել

Վավերագրական ֆիլմեր խմբագրել

  • Криминальная Россия. «Գոլովկինի գործը։ Խեղդողը» (1995).
  • ТВ МВД. «Արիադնայի թել» (1995).
  • ТВ МВД. «Չմարդիկ» (1996).
  • Վավերագրական դետեկտիվ։ «Խեղդողը» (1999).
  • Ախտորոշում։ Մոլագար (2004).
  • Ցմահ դատապարտվածները։ «Ցմահ դատապարտվածի խոստովանությունը» (2008).
  • Следствие вели…։ «Ֆիշերի գործը» (2011).
  • Есть тема. «Պեդոֆիլներ որսացողները». 1 սերիա (2012).
  • Faust21century. «ԽՍՀՄ վերջին մոլագարը| Սերգեյ Գոլովկին | Խեղդողը | Ով է եղել սերիական մարդասպանը | Սերիա «Ֆիշեր»» (2023)
  • LABELSMART. «Գործ № 8 / ՖԻՇԵՐ - ԲԱՑԱՐՁԱԿ ՉԱՐԻՔ» (2023)
  • Անկեղծ դետեկտիվ։ «Զոոտեխնիկ Գոլովկինի ավտոտնակը» (2023)

Գեղարվեստական ֆիլմեր խմբագրել

  • Հեռուստասերիալ «Ֆիշեր» (2023) - Գոլովկինի դերը կատարում է Անդրեյ Մաքսիմովը։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Подробный и обширный материал о Сергее ГоловкинеԱրխիվացված 2009-03-06 Wayback Machine
  • Фишер — подробное исследование жизни ГоловкинаԱրխիվացված 2012-01-27 Wayback Machine
  • А. И. Ракитин (2007). «Головкин Сергей Александрович ( 80-90-е гг. 20-го столетия, Подмосковье)». Загадочные преступления прошлого. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Криминальная Россия» (видео). Телеканал НТВ. 1995. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
  2. 2,0 2,1 «Легенды советского сыска». Телеканал «Звезда» — Анонс. 2022 թ․ ապրիլի 14. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
  3. «Летопись (часть 2)» (ռուսերեն). Крематорий - официальный сайт группы. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  4. Валерия Шафирко (2021 թ․ մարտի 17). ««Был немножко замкнутым»: лидер группы «Крематорий» рассказал об однокласснике-маньяке». // 360°. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ракитин А. И. (2007). «Головкин Сергей Александрович». // Загадочные преступления прошлого. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  6. «Опубликовано письмо матери последнего расстрелянного в России преступника». www.mk.ru (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. Анна Комиссарова (2021 թ․ սեպտեմբերի 2). ««Вы про Фишера слышали? Это я»». // Lenta.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Вести. Дежурная часть» (видео). Смотрим — Из материалов дела (рапорт старшего следователя В.В. Витковского от 22 июня 1984 года). 2023. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 16-ին.
  9. В дактилокарте и материалах дела указана дата рождения 3 апреля 1970 года.
  10. В дактилокарте и материалах дела указана дата рождения 11 декабря 1971 года.
  11. Из фрагмента писем, запросов в ГУВД. Также указана дата рождения — 15 июня 1975 года.
  12. В дактилокарте и материалах дела указана дата рождения 3 июня 1976 года.
  13. В материалах дела указана дата рождения 17 февраля 1978 года.
  14. В материалах дела указана дата рождения 24 ноября 1979 года
  15. В материалах дела указана дата рождения 2 декабря 1978 года.
  16. В материалах дела указана дата рождения 6 декабря 1979 года