Անձի խանգարում (երբեմն համարվում է «սոցիոպաթիա» եզրի հոմանիշը), անհատի խանգարումների պաթոլոգիա, հոգեկան գործառույթի անհամապատասխունության դրսևորվելով վարքային անհամապատասխանությամբ և տարաձայնությամբ[1]։

Անձի խանգարում տերմինի նույնանուններ են պսիխոպաթիա, բնավորության անոմալիաններ, պաթուլոգիական անձնավորություններ, պսիխոպատ կոնստիտութիաներ։ Պսիխոպատները բնորոշվում են հուզական անկայունությամբ, նորմալ և նույնիսկ տաղանդի հասնող ինտելեկտով, նրանց մտածողությունը դառնում է միակողմանի և կողմնակալ։ Հիվանդության առաջացմանը նպաստում են նյարդային ի ծնե կենսաբանական թերիությունները և ֆենոտիպային փոփոխութունները։

Հիվանդությունը ի հայտ է գալիս հիմնականում սեռական հասունացման շրջանում, մանկական տարիքում։ Նրա ախտանիշները կարող է մեղմանալ նույնիսկ կորել, նաև կարող է պատահել հակառակը՝ ախտանիշների սրումով։

Դասակարգում խմբագրել

տարբերում են անձի խանգարման հետևյալ ձևերը՝

Պատճառագիտություն խմբագրել

Հիվանդությունը լինում է բնածին և ձեռքբերովի։

Բնածին պսիխոպաթիայի առաջացմանը կարող են նպաստել սաղմնային կյանքում վնասակար նյութերի ազդեցությունը, ժառանգականությունը, էմբրիոպաթյաները, ինտրանատալ վնասվածքները, վաղ պերինատալ ախտահարումները, ինֆեկցիաներն ու թունավորումները։ Ձեռքբերովի պսիխոպաթիաներին նպաստում են ներխմբային և ներընտանեկան դրվածքները և դաստիարակությունը։ Տանջանքները նվաստացումները երեխաների մոտ ի հայտ են բերում անձի զարգացման արգելակում, իսկ քմահաճությունների կատարումը, արարքների ոչ քննադատական մոտեցումները, գերակայական մտքերի ներշնչումը սեփական անձի նկատմամբ բերում են եսասասիրության, եսամոլության զարգացմանը։

Ախտորոշում խմբագրել

Անձի խանգարման պաթոլագիկ զարգացումն ախտորոշվում է նախ հավաստի տարբեր աղբյուրների վկայությունները, ապա հիվանդի տված անամնեզը, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի, փորձարարական նյարդաբանական հետազոտությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ 515 Մելիք-Փաշայան Արմեն Հոգեբուժություն։ Դասագիրք բժշկական բուհերի ուսանողների համար /Ա.Է. Մելիք-Փաշայան; - Եր։ Երևանի Մ. Հերացու անվան պետ. բժշկ. համալս. հրատ., 330 էջ ISBN 978-9939 -65-043-2

Արտաքին հղումներ խմբագրել