Սերգեյ Նաթանովիչ Բեռնշտեյն (ռուս.՝ Серге́й Ната́нович Бернште́йн, փետրվարի 22 (մարտի 5), 1880[1][2], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 26, 1968(1968-10-26)[3][1][4], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային մաթեմատիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), Փարիզի ԳԱ արտասահմանյան անդամ (1955)։

Սերգեյ Բեռնշտեյն
ռուս.՝ Сергей Натанович Бернштейн
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22 (մարտի 5), 1880[1][2]
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էհոկտեմբերի 26, 1968(1968-10-26)[3][1][4] (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսական կայսրություն և  Խորհրդային Ռուսաստան
Ազգությունհրեա
ԿրթությունՓարիզի գիտությունների ֆակուլտետ (1904)[5], Խարկովի ազգային համալսարան և Փարիզի համալսարան[6]
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանդոկտոր[5] (1904) և փիլիսոփայության դոկտոր
ԵրկերԲեռնշտեյնի բազմանդամ, Բեռնշտեյնի անհավասարություն, Բեռնշտեյնի խնդիր, Bernstein inequalities?, Բեռնշտեյնի թեորեմ, Bernstein's theorem on monotone functions? և Bernstein–von Mises theorem?
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1], Մոսկվայի պետական համալսարան[1], Խարկովի ազգային համալսարան[1], Սանկտ Պետերբուրգի համալսարան[1], ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ[1] և Խարկովի կայսերական համալսարան
Ծնողներհայր՝ Նաթան Բեռնշտեյն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա

Ֆիզիոլոգ Նատան Բեռնշտեյնի որդին, հոգեբան Ալեքսանդ Բեռնշտեյնի եղբայրը։

Հիմնական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումներին, ֆունկցիայի և հավանականության տեսություններին։ Ստեղծել է ֆունկցիայի տեսության նոր ճյուղ՝ ֆունկցիայի կոնստրուկտիվ տեսություն։ Հավանականության տեսության մեջ Բեռնշտեյնը հետազոտել է սահմանային թեորեմաները, ստոխաստիկ դիֆերենցիալ հավասարումները, ինչպես նաև հավանականային մեթոդների կիրառման հարցերը ֆիզիկայում, վիճակագրության և կենսաբանության մեջ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1942)։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով։

Մաթեմատիկական կրթությունը ստացել է Փարիզում, աշակերտել է Էմիլ Պիկարի, Դավիթ Հիլբերտի, ժակ Ադամարի և այլոց մոտ։

Բեռնշտեյնը եղել է խորհրդային առաջին ակադեմիկոսներից մեկը, 1907-1933 թվականներին դասախոսել է Խարկովի համալսրանում։ Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի պրոֆեսոր է (1944-1947)։

Աշխատություններ խմբագրել

  • Собрание сочинений. Т. 1—4. — М., 1952—1964.
  • Современное состояние теории вероятностей. — М.-Л., 1933.
  • Экстремальные свойства полиномов и наилучшее приближение... — М.-Л., 1937.
  • Научное наследие П. Л. Чебышева / [отв. ред. С. Н. Бернштейн] — М.-Л., 1945.
  • Теория вероятностей, 4-е изд. — М.-Л., 1948.

Գրականություն խմբագրել

Математики. Механики. Биографический справочник / Сост. А. Н. Боголюбов. — Киев: Наукова думка, 1983. — С. 45. — 639 с.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Бернштейн, Сергей Натанович // Математический энциклопедический словарь. — М.: Сов. энциклопедия, 1988.
  • «Бернштейн Сергей Натанович». Летопись Московского университета. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 407