Սեռական հերպես, սեռական օրգանների վարակիչ հիվանդություն, որը հարուցվում է հասարակ հերպես վիրուսի (ՀՀՎ) կողմից[1]։ Շատ մարդիկ կա՛մ չունեն որևէ ախտանիշ, կա՛մ դրանք շատ թույլ են արտահայտված, և հետևաբար չեն իմանում, որ իրենք վարակված են[1]։ Երբ ախտանիշները դրսևորվում են, դրանք սովորաբար ընդգրկում են մանր բշտիկներ, որոնք բացվում են և վերածվում ցավոտ խոցերի[1]։ Կարող են դրսևորվել նաև գրիպանաման ախտանիշներ, ինչպիսիք են տենդը, ցավը կամ այտուցված ավշային հանգույցները[2]։ Հիվանդության կլինիկան սկսվում է դրսևորվել վարակի հետ շփումից 4 օր հետո և պահպանվում է 4 շաբաթ[1]։ Վարակվելուց հետո կլինկական դրսևորումներ կրկին կարող են լինել, սակայն դրանք ընթանում են ավել մեղմ[1]։

Սեռական հերպես
herpes genitalis
Հեշտոցի արտաքին հատվածի վրա սեռական հերպեսի դրսևորում
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառՀերպես հասարակ վիրուս (ՀՀՎ-1, ՀՀՎ-2)[1]
Հիվանդության ախտանշաններԱնախտանիշ, մանր բշտիկներ, որը ձևափոխվում է ցավոտ խոցերի, գրիպանման ախտանիշներ[1][2]
Բժշկական մասնագիտությունՎարակիչ հիվանդություններ
ՀՄԴ-10A60
ԱխտորոշումԱխտահարումների հետազոտություն, հակամարմինների համար արյան հետազոտություն[1]
Տարբերակիչ ախտորոշումՍիֆիլիս, փափուկ շանկր, կոնտագիոզ մոլյուսկ, թարախային հիդրադենիտ[3]
ԲուժումՀակավիրուսային դեղամիջոցներ[1]
ԲարդություններԱսեպտիկ մենինգիտ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ռիսկի բարձրացում, նեոնատալ (հետծննդայան) հերպես[1]
Կանխարգելումսեքսով չզբաղվել, օգտագործել պահպանակներ, միայն ունենալ սեռական հարաբերություններ նրանց հետ, ովքեր վարակված չեն[2]
Սկիզբըսովորաբար վարակվելուց 2-12 օր անց[1]
Տևողությունմինչև 4 շաբաթ (առաջին բռնկում)[1]
Հանդիպման հաճախականություն846 միլիոն (2015)[4]
 Genital herpes Վիքիպահեստում

Հիվանդությունը, որպես կանոն, փոխանցվում է անմիջական սեռական հարաբերության ժամանակ մաշկային ծածկույթի կամ վարակվածի սեռական արտադրուկների միջոցով[1]։ Փոխանցումն իրականանալու համար ցավերի առկայությունը պարտադիր չէ[1]։ Վարակի փոխանցումը իրականացվում է սեռական հարաբերության ժամանակ, ներառյան անալ և օրալ սեքսը[1]։ Զույգերի մոտ վարակի փոխանցման ռիսկը տարեկան կազմում է մոտավորապես 7,5%[5]։ ՀՀՎ-ն դասակարգվում է ըստ երկու տեսակի՝ ՀՀՎ-1 և ՀՀՎ-2[1]։ Շնայած հիմնականում պատճառը հանդիսանում է ՀՀՎ-2-ը, սեռական ՀՀՎ-1-ը տարածվում է զարգացած երկրներում[1][6]։ Ախտորոշումը իրականացվում է ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հետազոտության կամ վիրուսային կուլտուրաների կամ արյան մեջ սպեցիֆիկ հակամարմիններ հայտնաբերելու միջոցով[1]։

Վարակումը կարելի է կանխարգելել տարբեր միջոցներով՝ սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործել պահպանակներ, ունենալ սեռական հարաբերություններ նրա հետ, ով վարակված չէ տվյալ հիվանդությամբ կամ չզբաղվել սեքսով[2]։ Վարակվելուց հետո բուժում գոյություն չունի[2]։ Այնուամենայնիվ, հակավիրուսային դեղամիջոցները կարող են կանխարգելել սրացումները, կամ դրանց առաջանալիս, նվազեցնել տևողությունը[1]։ Հակավիրուսների երկարատև կիրառումը կարող է նաև նվազեցնել հետագա տարածման ռիսկը[1]։

2015 թվականին 846 միլիոն մարդ (ամբողջ բնակչության 12%) ունեցել է սեռական հերպես[4]։ ԱՄՆ-ում ավելի քան վեցից մեկն ունի ՀՀՎ-2[7]։ Կանայք ավելի հաճախ են վարակվում քան տղամարդիկ[1]։ 1990-2010 թվականների ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է ՀՀՎ-2-ով հարուցվող հիվանդություններով հիվանդացության հաճախականության նվազում[1]։ Հազվադեպ հանդիպող բարդություններից են ասեպտիկ մենինգիտը, ՄԻԱՎ դրական անձնավորության հետ սեռական կապի հետևանքով ՄԻԱՎ/ՁԻԱՀ զարգացման ռիսկի մեծացումը, և ծննդաբերության ժամանակ հերպետիկ վարակի փոխանցումը նորածնին՝ հանգեցնելով հետծննդյան հերպեսի առաջացմանը[1]։

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել
 
Առնանդամն ախտահարած սեռական հերպես

Տղամարդկանց մոտ ախտահարվում են առնանդամի գլխիկը, մարմինը կամ սեռական օրգանների այլ հատվածներ։ Ախտահարումները կարող են տեղակայվել նաև ազդրի ներսային հատվածի, հետույքի վրա կամ հետանցքի շրջանում։ Կանանց մոտ ախտահարումները տեղակայվում են ցայլքի, ծլիկի շրջանում կամ նախադռան այլ հատվածներում, հետույքի և հետանցքի շրջանում[2]։

Այլ տարածված նշանները ներառում են ցավը, քորը և այրոցը։ Քիչ տարածված, բայց միևնույն ժամանակ նաև շատ հանդիպող ախտանիշներից են առնանդամից կամ հեշտոցից արտադրությունը, տենդը, գլխացավը, մկանացավը (միալգիա), այտուցված կամ մեծացած ավշային հանգույցները և անհարմարության զգացումը[8]։ Կանայք հաճախ ունենում են լրացուցիչ ախտանիշներ, որոնք ընգրկում են ցավոտ միզարձակումը (դիզուրիա) և ցերվիցիտը (արգանդի վզիկի բորբոքում)։ Հերպեսային պրոկտիտը (հետանցքի և ուղիղ աղու բորբոքում) ավելի բնորոշ է անալ սեքսով զբաղվող անհատներին[8]։

Ախտահարումները 2-3 շաբաթ անց պրոգրեսիվում են խոցերի, հետագայում պատվում է կեղևով և ապաքինվում։ Սակայն լորձային մակերեսի ախտահարումները կարող են և երբեք կեղևով չպատվել[8]։ Հազվադեպ՝ ախտահարման մեջ ողնուղեղի սրբանային հատվածի ընդգրկման դեպքում, կարող է առաջանալ միզակապություն և միելոռադիկուլիտի (միելիտի՝ ողնուղեղի բորբոքման և ռադիկուլիտի՝ նյարդարամատաբորբի համակցում) միակողմանի ախտանիշներ և նշաններ՝ ցավ, զգացողության կորուստ, ոչ նորմալ զգացողություններ (պարէսթեզիաներ) և ցանավորում[9][10]։ Պատմականորեն սա անվանվում էր Էլսբերգի համախտանիշ, սակայն դրա էությունը մինչև վերջ պարզաբանված չէ[9]։

Հիվանդության կրկնություն (ռեցիդիվ)

խմբագրել

ՀՀՎ-2-ով հարուցված սեռական հերպեսի առաջին դրվագից հետո մարդկանց մոտավորապես 80%-ի մոտ կարող է լինել նվազագույնը հիվանդության մեկ վերադարձ։ Իսկ ՀՀՎ-1-ով հարուցված սեռական հերպեսի ռեցիդիվը հանդիպում է հիվանդների 50%-ի մոտ[11]։ ՀՀՎ-2-ով հարուցված սեռական հերպեսը կրկնվում է տարեկան 4-6 անգամ, մինչ ՀՀՎ-1-ով հարուցված վարակը հանդիպում է տարեկան մոտավորապես 1 անգամ[11]։

Ռեցիդիվող սեռական հերպեսով հիվանդներին կարելի է բուժել ճնշող թերապիայով (սուպրեսիվ թերապիա), որը բաղկացած է ամենօրյա օգտագործվող հակավիրուսային թերապիայից։ Հակավիրուսային թերապիայի համար օգտագործում են ացիկլովիր, վալացիկլովիր կամ ֆամցիկլովիր[12]։ Սուպրեսիվ թերապիան կարող է արդյունավետ լինել այն հիվանդների համար, ովքեր ունենում են տարեկան մինչև 4 դեպք, սակայն վկայության որակը ցածր է[12]։ Ռեցիդիվների ցածր հաճախությամբ մարդիկ հավանաբար ևս կունենան ռեցեդիվների ցածր հաճախականություն սուպրեսիվ թերապիայի կիրառման դեպքում[13]։ Սուպրեսիվ թերապիան պետք է դադարեցվի նվազագույնը մեկ տարի անց, որպեսզի վերագնահատվի ռեցեդիվների հաճախականությունը[13]։

Փոխանցման ուղիներ

խմբագրել

Սեռական հերպեսը կարող է տարածվել մինչև խոցի ձևավորումը կամ դրանց ձևավորումից հետո վիրուսի սփռման միջոցով։ Զույգընկերների միջև վարակի տարածման ռիսկը կազմում է տարեկան մոտավորապես 7,5% (չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ)[5]։ Սեռական հերպեսի մի անհատից մյուսին փոխանցման հավանականությունը նվազում է տղամարդկանց պահպանակ օգտագործելու դեպքում 50%-ով։ Կանացի պահպանակների կիրառման դեպքում այն նույնպես նվազում է 50%-ով։ Հավանականությունը նվազում է նաև հերպեսի ակտիվ բռնկումների ժամանակ սեռական հարաբերություններից խուափելու դեպքում[5]։ Ինչքան երկար ժամանակ է զուգընկերը վարակված, այնքան փոխանցման արագությունն ավելի ցածր է[5]։ Վարակված մարդը կարող է նվազեցնել հետագա փոխանցման ռիսկերը՝ պահպանելով ամենօրյա կիրառվող հակավիրուսային թերապիան[5]։ Սեռական հերպեսով վարակվածությունը հանդիպում է մոտավորապես ամեն 1000 սեռական ակտից մեկի ժամանակ[5]։

Սկրինինգ հետազոտություն

խմբագրել

Մարդկանց արյունը հետազոտելը խորհուրդ չի տրվում, ներառյալ նրանց, ովքեր հղի են, չունեն ՀՀՎ-ի ախտանիշներ[14]։ Սա կապված է մեծ վտանգի, քիչ օգուտի վախի հետ, քանի որ առկա է կեղծ դրական քրդյունքի մեծ հավանականություն, իսկ հետազոտության դրական պատասխանի առկայությունը կարող է առաջ բերել այլ խնդիրներ, ինչպիսիք են հարաբերության դժվարությունները[14]։

Բուժում

խմբագրել

Վարակվելուց հետո բուժում չկա[2]։ Հակավիրուսային դեղամիջոցները, ինչպիսիք են ացիկլովիրը, վալացիկլովիորը կարող են կանխարգելել սրացումները կամ կրճատել դրանք, եթե տեղի են ունենում[1]։ Հակավիրուսների երկարատև կիրառումը կարող է նաև ընկճել հետագա տարածման ռիսկը[1]։ Ինչքան երկար ժամանակ է մարդը վարակված վիրուսով, այնքան նրա մոտ ավելի քիչ են հանդիպում բռնկումները և ավելի դժվար է այն փոխանցել ուրիշներին յուրահատուկ հակամարմինների և ուժեղացած իմունային պատասխանի շնորհիվ[2]։

Ացիկլովիրը հակավիրուսային դեղամիջոց է և նվազեցնում է ցավն ու ախտահարումների քանակը սեռական հերպեսի սկզբնական շրջանում։ Բացի այդ, այն նվազեցնում է նաև վարակի կրկնությունների հաճախականությունը և ծանրությունը։ Այն արտադրվում է դեղապատիճների (կապսուլաներ), դեղահատերի, կախույթների (սուսպենզիաներ), ներարկումների, ներարկումային փոշիների և քսայուղերի տեսքով։ Քսայուղերն օգտագործվում են տեղային և նվազեցնում են ցավը, բուժման ժամանակը և սահմանափակում է վարակի տարածումը[15]։

Վալացիկլովիրը նախադեղ է, որն օրգանիզմում փոխակերպվում է ացիկլովիրի։ Դա օգնում է մեղմացնել ցավն ու անհարմարավետության զգացողությունը և արագացնում է վերքերի ապաքինումը։ Դա արտադրվում է միայն կապսուլաների տեսքվ և առավելությունը կայանում է նրանում, որ ունի ավելի երկարատև ազդեցություն քան ացիկլովիրը[16]։ Օգտագործվում է ներքին ընդունման ձևով օրը երկու անգամ 10 օր տևողությամբ առաջնային վարակների դեպքում, իսկ կրկնությունների դեպքում՝ օրը 2 անգամ 3օր տևողությամբ[17]։

Ֆամցիկլովիրը այս նույն դասին պատկանող այլ հակավիրուսային դեղամիջոցն է։ Սա նախադեղ է, որն օրգանիմում փոխակերպվում է պենցիկլովիրի։ Վերջինս ակտիվ է վիրուսների դեմ։ Ֆամցիկլովիրն ունի ավելի երկար ազդեցության տևողություն քան ացիկլովիրը և արտադրվում է միայն դեղահատերի տեսքով[18]։

Համաճարակաբանություն

խմբագրել

14-49 տարեկան ամերիկացիների շուրջ 16%-ը վարակված է սեռական հերպեսով, որն այս վարակը դարձնում է սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածվածներից մեկը[19]։ Այս վարակվածների 80%-ից ավելին անտեղյակ է իր վարակից[20]։ ԱՄՆ-ում ամեն տարի գրանցվում է սեռական հերպեսի մոտավորապես 776000 նոր դեպք[20]։

Հերպեսի ախտորոծման թեստերը ընդգրկված չեն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ռուտինային ախտորոշման թեստերում։ Պոռնոգրաֆիայի ասպարեզի ներկայացուցոիչներն անցնում են սկրինինգային հետազոտություն ՄԻԱՎ-ի, խլամիդիայի և գոնորեայի համար։ Նրանք անցնում են նաև լրացուցիչ հետազուտություններ հեպատիտ B-ի, հեպատիտ C-ի և սիֆիլիսի համար, բայց ոչ հերպեսի։ Հերպեսի թեստավորումը վիճարկելի է, քանի որ ոչ բոլոր արդյունքներն են հստակ և օգնող[21]։ Սեքս ոլորտի շատ ներկայացուցիչներ իրենց կարիերայի որևէ ընթացքում կվարակվեն հերպեսով անկախ նրանից՝ օգտագործում են պաշտպանիչ միջոցներ, թե ոչ[22]։

Պատմություն

խմբագրել

20-րդ դարի սկզբում Մեծ Բրիտանիայի հանրային առողջության օրենսդրությունը պահանջեց սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների պարտադիր բուժում, բայց ոչ հերպեսի, քանի որ այն այդքան լուրջ չէր[23]։ Դեռևս 1975 թվականին, քույրական գրքերում հերպեսն ընգրկված չէր, քանի որ այն չէր համարվում սովորական մրսածությունից ավելի վատ[23]։ 1970-ականներին ացիկլովիրի հայտնագործումից հետո, Burroughs Wellcome դեղագործական ընկերությունը սկսեց լայնածավալ մարկետինգային արշավ, որը լուսաբանում է հիվանդությունը՝ ներառելով զոհերին աջակցող խմբերի ստեղծումը[23]։

Հետազոտություն

խմբագրել

Չնայած դեպքերի մեծ մասն ընթանում է անախտանիշ, ջանքեր են գործադրվում վիրուսի ակտիվ բռնկումների դեմ պատվաստանյութեր ստեղծելու համար, սակայն մինչև հիմա չի ստացվել անել դա ու վերացնել փոխանցումը[24]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 «Genital Herpes – CDC Fact Sheet». 2017 թ․ փետրվարի 9. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «STD Facts – Genital Herpes». 2017 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. Ferri, Fred F. (2010). Ferri's Differential Diagnosis: A Practical Guide to the Differential Diagnosis of Symptoms, Signs, and Clinical Disorders (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 230. ISBN 978-0323076999.
  4. 4,0 4,1 GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 pmhdev (2012 թ․ դեկտեմբերի 12). «Genital herpes: How can you prevent the spread of herpes in sexual relationships?». PubMed Health (անգլերեն).
  6. Beigi, Richard H., ed. (2012 թ․ մարտի 27). Sexually transmitted diseases. Chichester, West Sussex: John Wiley & Sons, Ltd. էջ 139. ISBN 9781118314975.
  7. «STD Facts - Genital Herpes». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. «Genital herpes is common in the United States. More than one out of every six people aged 14 to 49 years have genital herpes.»
  8. 8,0 8,1 8,2 Gupta R, Warren T, Wald A (2007 թ․ դեկտեմբեր). «Genital herpes». Lancet. 370 (9605): 2127–37. doi:10.1016/S0140-6736(07)61908-4. PMID 18156035.
  9. 9,0 9,1 Sakakibara R, Yamanishi T, Uchiyama T, Hattori T (2006 թ․ օգոստոս). «Acute urinary retention due to benign inflammatory nervous diseases». Journal of Neurology. 253 (8): 1103–10. doi:10.1007/s00415-006-0189-9. PMID 16680560.
  10. Vonk P (1993 թ․ դեկտեմբեր). «[Elsberg syndrome: acute urinary retention following a viral infection]». Nederlands Tijdschrift voor Geneeskunde (Dutch and Flemish). 137 (50): 2603–5. PMID 8277988.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 How the facts about Genital Herpes can help. By New Zealand Herpes Foundation. Retrieved June 2014
  12. 12,0 12,1 Le Cleach L, Trinquart L, Do G, Maruani A, Lebrun-Vignes B, Ravaud P, Chosidow O (2014 թ․ օգոստոս). «Oral antiviral therapy for prevention of genital herpes outbreaks in immunocompetent and nonpregnant patients». The Cochrane Database of Systematic Reviews. 8 (8): CD009036. doi:10.1002/14651858.CD009036.pub2. PMID 25086573.
  13. 13,0 13,1 2007 National Guideline for the Management of Genital Herpes. Արխիվացված 2015-09-23 Wayback Machine By Clinical Effectiveness Group at British Association for Sexual Health and HIV.
  14. 14,0 14,1 Bibbins-Domingo K, Grossman DC, Curry SJ, Davidson KW, Epling JW, García FA, և այլք: (2016 թ․ դեկտեմբեր). «Serologic Screening for Genital Herpes Infection: US Preventive Services Task Force Recommendation Statement». JAMA. 316 (23): 2525–2530. doi:10.1001/jama.2016.16776. PMID 27997659.
  15. «Medications and Drugs». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  16. «Brand Name: Valtrex». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  17. Canadian Guidelines on Sexually Transmitted Infections > Section 5 - Management and Treatment of Specific Infections > Genital Herpes simplex virus (HSV) Infections. from the Public Health Agency of Canada. Date Modified: 2013-02-01.
  18. «Brand Name: Famvir». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  19. Allen J (2010 թ․ մարտի 9). «U.S. herpes rates remain high - CDC». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  20. 20,0 20,1 «Genital Herpes - CDC Fact Sheet». Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
  21. «Prevent STDs like a porn star». CNN. 2011 թ․ մայիսի 19. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  22. «Sore Subject: The Symptoms of Herpes Aren't Just Physical». 2012 թ․ հունվարի 9. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  23. 23,0 23,1 23,2 Scott, Nigel (2011 թ․ սեպտեմբերի 1). «The courts should keep out of our sex lives». Spiked (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  24. Hofstetter AM, Rosenthal SL, Stanberry LR (2014 թ․ փետրվար). «Current thinking on genital herpes». Current Opinion in Infectious Diseases. 27 (1): 75–83. doi:10.1097/qco.0000000000000029. PMID 24335720.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեռական հերպես» հոդվածին։