Սեռական ժուժկալություն կամ զուսպ սեռական կյանք, բժշկական, հոգեբանական, իրավական, սոցիալական, փիլիսոփայական, բարոյական կամ կրոնական պատճառներով սեռական վարքագծի որոշ դրսևորումներից կամ սեռական հարաբերություններից ամբողջովին խուսափելը։ Սեռական ժուժկալությունը տարբերվում է ասեքսուալությունից։ Կուսակրոնությունը սեռական ժուժկալություն է, որի հիմնական շարժառիթներն են անձնական կամ կրոնական համոզմունքները[2]։ Որոշ հասարակություններում սոցիալական նորմերը թելադրում են պահպանել նախամուսնական սեռական ժուժկալություն՝ որպես բարոյականության դրսևորում, իսկ որոշ երկրներում այն ամրագրվում է անգամ իրավական ակտերով։ Որոշ հասարակություններ բարոյականության նկատմամբ ցուցաբերել կամ շարունակում են ցուցաբերել երկակի մոտեցում։

Առաքինության մատանի, կրում է սեռական ժուժկալություն վարող երիտասարդների մի մասը[1]

Ժուժկալությունը կարող է լինել կամավոր, երբ անձը նախընտրում է չվարել սեռական կյանք՝ բարոյական, կրոնական, փիլիսոփայական և այլ պատճառներից ելնելով։ Այն կարող է լինել կամքից անկախ՝ որպես սոցիալական պայմանների արդյունք, երբ մարդը չի կարողանում գտնել իրեն համապատասխան զուգընկեր։ Ժուժկալությունը կարող է պարտադրվել օրենքով, օրինակ՝ որոշ երկրներում արգելվում է վարել արտամուսնական սեռական կյանք կամ ունենալ սեռական հարաբերություններ բանտում։

Պատմություն խմբագրել

Հնում, առողջական և սոցիալական պայմաններից ելնելով չէր խրախուսվում անկանոն սեռական կյանք վարելը[3]։ Ըստ Պյութագորասի (մ.թ.ա. 6-րդ դար)՝ սեռական հարաբերություններ պետք է ունենալ ձմռանը, իսկ ամռանը՝ ոչ։ Ամեն դեպքում, սեռական հարաբերությունները վնասակար էին տղամարդկանց առողջության համար տարվա բոլոր եղանակներին, քանի որ սպերմա կորցնելը վտանգավոր էր, դժվար վերահսկելի և թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես՝ հյուծող, մինչդեռ կանաց օրգանիզմի վրա դրանք որևէ ազդեցություն չէին ունենում[3]։ Հնարավոր է, որ այս մոտեցումը միախառնվել է բարու և չարի մասին զրադաշտականության ընկալումների հետ գնոստիցիզմի փիլիսոփայության մեջ, որն էլ իր ազդեցությունն է թողել սեռական վարքագծի վերաբերյալ քրիստոնեական և իսլամական մոտեցումների վրա[4]։

Մեր ժամանակներում վերոհիշյալ պնդումը ներկայացվում է կենսաբանական տեսանկյունից՝ պնդելով, որ սերմնաժայթքման ընթացքում սերմնահեղուկ կորցնելը հանգեցնում է կենսական կարևոր այնպիսի սննդարար տարրերի կորստի, ինչպիսիք են լեցիտինն ու ֆոսֆորը, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են նաև ուղեղում։ Օրգանիզմում մնալու դեպքում սերմնահեղուկը հետ է ներծծվում արյան մեջ և խթանում օրգանիզմի առողջ զարգացումը։ Նույն տրամաբանության շրջանակներում, գերմանացի հռչակավոր փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն խոսել է ժուժկալության դրական ֆիզիոլոգիական ազդեցության մասին։ Մինչև 1960-ական թվականների «սեռական հեղափոխությունը» բժիշների շրջանում տարածված կարծիք կար, որ տղամարդկանց մտավոր ու ֆիզիկական մի շարք հիվանդությունների հիմնական պատճառը սերմնահեղուկի արտահոսքի ընթացքում սննդարար նյութեր կորցնելն է և որ միտումնավոր կերպով սպերման պահպանելը կարող է լավացնել առողջությունը, բարձրացնել կենսունակությունը և նպաստել մտավոր զարգացմանը։ Նույնը վերաբերում էր նաև ձեռնաշարժությանը։ Կար կարծիք, որ այն հանգեցնում է գիշերամիզության և ձեռքի ափերի մազակալման։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ժուժկալության հասարակական կարևորությունը կտրուկ նվազեց։ Բեղմնականխիչ առաջին հաբի ի հայտ գալը և լայնորեն հասանելի դարձած հակաբիոտիկները մեղմում էին ազատ և անկաշկանդ սեռական վարքագծի հետևանքները, միևնույն ժամանակ փոփոխվում էին նաև սոցիալական նորմերը։ Արդեն 1970-ականներին նախամուսնական ժուժկալություն չպահպանելն այլևս արգելք չէր արևմտյան շատ հասարակություններում։ Մինչև ամուսնությունը մի քանի զուգընկերներ ունենալը նոր նորմ դարձավ։ Մշակութային որոշ խմբեր շարունակում էին արժևորել ժուժկալ կյանքով ապրողի բարոյական մաքրությունը, սակայն ժուժկալության ընկալումը հայտնվեց բարոյական արժեքների ավելի լայն վերաիմաստավորման հորձանուտում։

Պտղաբեր շրջանում խմբագրել

 
Սխեմայում պատկերված է կնոջ պտղաբեր շրջանը

Սեռական ժուժկալություն կարելի է դրսևորել կնոջ պտղաբերության շրջանում[5]։ Այս մեթոդը հաճախ կիրառվում է, որպես բեղմնականխման ոչ թանկարժեք, բայց նաև ոչ վստահելի մեթոդ։

Նախաամուսնական առաքինություն խմբագրել

Մշակութային, էթիկական և կրոնական բազմաթիվ համակարգերում ամուսինների միջև սեռական հարաբերությունները չեն հակադրվում բարոյականության մասին պատկերացումներին։ Որոշ կրոններ, ինչպես նախկինում իրավական համակարգերն ու հասարակական նորմերը, արգելում են սեռական հարաբերություն ունենալ որևէ մեկի հետ, ում հետ ամուսնացած չես։

Իրավական խնդիրներ խմբագրել

Որոշ երկրներում արտաամուսնական ցանկացած սեռական հարաբերություն համարվում է անօրինական։ Իրավական նման կարգավորումները հիմնականում կապված են կրոնի և իրավական կոնկրետ համակարգերում, քաղաքական ու իրավական ավանդույթների հետ։ Երկրից երկիր իրավական կարգավորումները տարբերվում են։ Մուսուլմանական որոշ երկրներում ամուսնությունից դուրս սեռական որևէ հարաբերություն համարվում է անօրինական։

Բռնություն խմբագրել

Որոշ երկրներում նախաամուսնական սեռական հարաբերությունների կամ նույնասեռական հարաբերություների մեջ կասկածվող տղամարդիկ, կանայք, տղաներն ու աղջիկները կարող են դառնալ ընտանիքի անդամների կողմից իրականացված՝ հանուն պատվի սպանության զոհ[6][7]։ Որոշ երկրներում արտաամուսնական սեռական հարաբերությունների համար որպես պատժամիջոց կիրառվում է քարկոծումը։

Որոշ ուսունմասիրությունների արդյունքում պարզվել է, որ բացառապես ժուժկալ դաստիարակությունը չնչին ազդեցություն է ունենում․ «սեռական կյանքը սկսելու տարիքի, սեռական զուգընկերների քանակի, ինչպես նաև սեռական ժուժկալության, պահպանակի օգտագործման, հեշտոցային սեռական հարաբերության, հղիության և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով (ՍՃՓՎ) վարակվածության ցուցանիշներիրա վ»[8]։ Մինչ այժմ չի տրվել նաև այն հարցի պատասխանը, թե ինչ պետք է հասկանալ ժուժկալություն ասելով․ արդյո՞ք դա միայն խուսափելն է սեռական հարաբերություններից, թե նաև՝ սեռական վարքագծի դրսևորումներից։

Որոշ կրոններում, մարդկանց որոշ խմբերից ակնկալվում է, որ նրանք պետք է ամուրի մնան և վերջնականապես հրաժարվեն սեռական կյանքից։ Այդ խմբերի կազմում են հինդուիզմի, բուդդիզմի, քրիստոնեության տարբեր ուղղությունների հոգևոր ծառայողները՝ վանականները, միանձնուհիները, հոգևորականները։ Նախկինում, որոշ մարդկանց հանձնարարվում էր կրել հավատարմության գոտի՝ կողպվող մի հարմարանք, որ նախատեսված էր սեռական հարաբերությունները կանխելու համար։ Այն կրում էին բռնաբարությունից կամ գայթակղությունից պաշտպանելու նպատակով։ Որոշ գոտիներ ունեցել են այնպիսի կառուցվածք, որը թույլ չի տվել զբաղվել ձեռնաշարժությամբ։ Հավատարմության գոտիները նախատեսվել են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանաց համար, ամենայն հավանականությամբ՝ առաքինությունը պահպանելու նպատակով։

Առավելությունը խմբագրել

Ժուժկալությունը կանխում է սեռական ճանապարհով փոխանցվող այնպիսի հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են մարդու պապիլոմավիրուսը, արգանդափողերի բորբոքումը և այլն[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. O'Brien, Jodi (2009). Encyclopedia of Gender and Society. SAGE Publications. էջ 155. ISBN 9781412909167. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին. «In this subset of abstinence-only education programs, young people vow chastity until marriage and wear a "purity ring" to demonstrate a commitment to sexual abstinence.»
  2. The American Heritage Dictionary of the English Language (3d ed. 1992), entries for celibacy and thence abstinence
  3. 3,0 3,1 ^ Jump up to:a b c Uta Ranke.Heinman (1988). Eunuchs for the Kingdom of Heaven - the Catholic Church and Sexuality. Penguin Books USA. ISBN 0 385 26527 1
  4. Jump up^ Abstinence during infertile period to prevent conception
  5. Jump up^ "Shocking gay honor killing inspires movie - CNN.com".CNN. 13 January 2012.
  6. Jump up^ "Iraqi immigrant convicted in Arizona 'honor killing' awaits sentence". CNN. 23 February 2011
  7. Jump up^ Abby Wilkerson (March 2013). "I Want to Hold Your Hand: Abstinence Curricula, Bioethics, and the Silencing of Desire". Journal of Medical Humanities 34 (2): 101–108.
  8. Jump up^ "How You Can Prevent Sexually Transmitted Diseases". cdc.gov. November 5, 2013. Retrieved5 December 2014.
  9. «How You Can Prevent Sexually Transmitted Diseases». cdc.gov. 2013 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեռական ժուժկալություն» հոդվածին։