Սեն-Լազար կայարան
Սեն-Լազար կայարան (ֆր.՝ Gare Saint-Lazare), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը։ Կայարանը գտնվում է Փարիզի 8-րդ շրջանում, մեծ առևտրական կենտրոններից ոչ հեռու։ Սպասարկեում է հիմնականում Իլ-դը-Ֆրանս շրջանը և Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքը, կայարանի թողունակությունն է մոտ 100 միլիոն ուղևոր տարվա ընթացքում (274 հազար օրական), ինչը դարձնում է այս կայարանը երկրորդը մեծությամբ Եվրոպայում (մյուս փարիզյան Հյուսիսային կայարանից հետո)[1]։ Սեն-Լազարը ունի 27 ուղիներ և կապված է փարիզի հասարակական տրանսպորտի հետ (մետրոպոլիտեն, RER և ավտոբուսներ)։
-
Սեն-Լազար կայարան, գնացքի ժամանում, Կլոդ Մոնե, 1877
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Batiactu, 21/03/2012
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն-Լազար կայարան» հոդվածին։ |