Եվրոպայի կամուրջը (կտավ)
Եվրոպայի կամուրջը (ֆր.՝ Le Pont de l'Europe), ֆրանսիացի գեղանկարիչ Գյուստավ Կայբոտի կտավը՝ ստեղծված 1876 թվականին։ Գտնվում է Ժնևի ժամանակակից արվեստի Պտի-Պալե թանգարանում (ֆր.՝ Musée du Petit Palais, Genève)։ Նկարի չափերն են 124,7×180,6 սմ[1]։ Կտավը նկարչի առավել հայտնի գործերից է[2]։
Եվրոպայի կամուրջը ֆր.՝ Le Pont de l'Europe | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գյուստավ Կայբոտ |
տարի | 1876 |
բարձրություն | 125 |
լայնություն | 181 |
ժանր | քաղաքային բնանկար |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Musée du Petit Palais? |
հավաքածու | Musée du Petit Palais? |
հիմնական թեմա | Եվրոպայի կամուրջ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Առաջին անգամ նկարը Կայբոտի երկու այլ գործերի հետ՝ «Փարիզյան փողոց անձրևոտ եղանակին» և «Ճակատամասի ներկարարները», ներկայացվել է իմպրեսիոնիստների 3-րդ ցուցահանդեսում 1877 թվականին[1][3]։
ՆկարագրությունԽմբագրել
Նկարում պատկերված է մի մասը Եվրոպայի կամրջի, որը կառուցվել է 1860-ական թվականների երկրորդ կեսին։ Կամուրջը գտնվում է Փարիզի Սեն-Լազար երկաթուղային կայարանի գծերի վերևում։ Կամրջի կենտրոնական մասի հարևանությամբ գտնվում է Եվրոպայի հրապարակը, որից տարբեր ուղղություններով անցնում է վեց փողոց՝ եվրոպական վեց քաղաքների պատվին անվանված՝ Լոնդոնի, Վիեննայի, Մադրիդի, Կոստանդնուպոլսի, Սանկտ Պետերբուրգի և Լիեժի։ Այն տեղը, որտեղից բացվում է նկարում պատկերված տեսարանը, Վիեննայի փողոցում է (ֆր.՝ Rue de Vienne), որը հետին պլանում հատում է Սանկտ Պետերբուրգի փողոցը (ֆր.՝ Rue de Saint-Pétersbourg)[1]:
Կայարանը նկարում չի երևում. նկարիչը պատկերել է կամրջի մայթը, առջևի երթևեկելի մասը։ Կամրջի բազրիքին կանգնած է դեմքով շրջված տղամարդ, կողքին՝ շուն, որը նկարի առջևի պլանում է։ Մայթով նկարին նայողին ճիշտ դեմ դիմաց քայլում են լավ հագնված տղամարդ և կին։ Բազրիքից այն կողմ երևում է կամրջի մյուս մասը, որով Եվրոպայի հրապարակին է միանում Լոնդոնի փողոցը (ֆր.՝ Rue de Londres)[1]:
Անսովոր է կտավի հեռանկարը. հեռավոր պլանը կրճատված է, իսկ առջևի պլանում ամեն ինչ մեծացված է։ Սա լուսանկարչական խցիկի մեծ անկյունով օբյեկտիվ օգտագործած լինելու տպավորություն է թողնում։ Այս եղանակը Կայբոտը կիրառել է նաև «Փարիզյան փողոց անձրևոտ եղանակին» կտավում[4]։
Էսքիզներ և այլ նկարներԽմբագրել
Կայբոտի «Եվրոպայի կամուրջը» կտավի էսքիզներից մեկը (նկարված է 1876 թվականին, չափերը՝ 33 × 45 սմ) գտնվում է Ռենի գեղարվեստի թանգարանում (ֆր.՝ Musée des beaux-arts de Rennes)[5]: Մեկ այլ էսքիզ (նկարված 1876 թվականին, չափերը՝ 54 × 73 սմ) գտնվում է մասնավոր հավաքածուում։
Կայբոտի մեկ այլ կտավ՝ «Եվրոպայի կամրջին» (1876-1877 թթ.) գտնվում է Տեխասի նահանգում՝ Ֆորտ-Ուերտ քաղաքի՝ արվեստի Կիմբելա թանգարանում անգլ.՝ Kimbell Art Museum[6]:
«Եվրոպայի կամրջի վրա» (1876—1877),
Քիմբելի արվեստի թանգարան, Ֆորտ-Ուերտ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Kirk Varnedoe Gustave Caillebotte. — New Haven: Yale University Press, 1987. — 220 с. — ISBN 0-300-08279-7
- ↑ Holland Cotter։ «Gustave Caillebotte» (HTML)։ Նյու Յորք Թայմս — topics.nytimes.com։ Արխիվացված օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 26.04.2013
- ↑ «Gustave Caillebotte (1848—1894)» (HTML)։ apeuroarthistoryproject.weebly.com։ Արխիվացված օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 26.04.2013
- ↑ Андре Будье Гюстав Кайботт (Великие художники, часть 147). — Киев: Иглмосс Юкрейн, 2005. — 32 с.
- ↑ David Galenson։ «Gustave Caillebotte, Conceptual Impressionist» (HTML)։ www.huffingtonpost.com։ Արխիվացված օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 26.04.2013
- ↑ «On the Pont de l'Europe, Gustave Caillebotte» (HTML)։ www.kimbellart.org։ Վերցված է 26.04.2013