Սեն-Բենեզե կամուրջ (ֆր.՝ Pont Saint-Bénézet), հայտնի միջնադարյան կամուրջ, Ֆրանսիայի հարավում գտնվող Ավինյոն քաղաքում։ Կամուրջը կառուցվել է Ռոն գետի վրա՝ 1177-1185 թվականներին։ Կամուրջը քանդվել է քառասուն տարի անց՝ Ալբիգոյան խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ Ֆրանսիայի թագավոր Լուի VIII-ը պաշարեց Ավինյոն քաղաքը։ Վերակառուցվել է 22 քարե կամարներով։ Կամուրջը պահպանվել է շատ լավ, քանի որ կամարները պահում են այն, երբ Ռոնը հեղեղվում է։ Ի վերջո, 17-րդ դարի կեսին կամուրջը լքված էր։ Սուրբ Նիկոլայի մատուռը գտնվում է կամրջի երկրորդ կամարակալի մոտ՝ կառուցվել է 12-րդ դարի երկրորդ կեսին, սակայն այն զգալիորեն փոփոխվել է։ Արևմտյան մասում գտնվող Ֆիլիպ լե Բելը աշտարակ նույնպես պահպանվել է։ Սեն-Բենեզեի պահպանված կամարները, Պապի պալատի և Ավինյոնի տաճարի հետ միասին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Սեն-Բենեզե կամուրջ
ֆր.՝ Pont Saint-Bénézet
ԱնունովBénézet of Avignon?
Երկիր Ֆրանսիա[1][2]
ՏեղանքԱվինյոն[1][2]
Տեսակկամարաձև կամուրջ և քարե կամուրջ
Նյութքար
Հատում էՌոն
ՃարտարապետJean de Tensanges?
Երկարություն120 մետր և 920 մետր
Լայնություն4 մետր
Բացման տարեթիվ1185
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1] և Համաշխարհային ժառանգություն[3]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կամուրջը տարածվում է Ռոն գետի վրայով՝ Ավինյոնի և Վիլնյով լեզ Ավինյոնի միջև։ Կամուրջը կառուցվել է 1177-1185 թվականներին, երկարությունը կազմում է 900 մետր։ Սեն-Բենեզե կամուրջը քանդվել է Ավինյոնի պաշարման ժամանակ՝ 1226 թվականին, Լուի VIII-ի կողմից, սակայն 1234 թվականից սկսվել են կամրջի վերականգնման աշխատանքները[4]։ Պատմաբանները ենթադրում են, որ ավելի վաղ կամուրջը հնարավոր է կառուցված է եղել փայտից, որը հենված է եղել քարե սյունների վրա, և միայն հետո, երբ վերակառուցվել է, փոխարինվել է քարով[5][6]։ Կամուրջն ունի ընդամենը 4,9 մետր լայնություն՝ ներառյալ հենասյունները[7]։ Կամարները ենթակա էին փլուզման, երբ Ռոն գետը հեղեղվեց, երբեմն դրանք փոխարինվում էին փայտե կառույցներով, նախքան վերակառուցումը[4]։

1644 թվականին կամրջի չորս կամարները բացակայում էին, և վերջապես 1669 թվականի աղետալի ջրհեղեղը կործանեց կամուրջը։ Այդ ժամանակից սկսած, մնացած բոլոր կամարները հաջորդականությամբ սկսեցին փլուզվել կամ քանդվել, և նախկին քսաներկու կամարներից մնացին միայն չորսը[8]։

Սեն-Բենեզեի լեգենդ խմբագրել

կամրջի կառուցումը ոգևորել է Սեն-Բենեզեին, ով Վիլլարդի որդին էր, հովիվ էր, բնակվում էր գյուղում։ Նա մի անգամ իր հոտին սպասելու ժամանակ լսում է Հիսուս Քրիստոսի ձայնը, ով նրան հորդորում է Ռոն գետի վրա կամուրջ կառուցել։ Չնայած նա սկզբից ծաղրում էին, սակայն հիմնովին «ապացուցեց» իր աստվածային ոգեշնչումը, երբ հրաշքով բարձրացրեց մի հսկայական քարի կտոր։ Նա կամուրջը աջակցության է արժանացել և ստեղծվել է «Bridge ընկերություն»` կամրջի կառուցումը վերահսկելու համար։ Մահից հետո նրա մարմինն ամփոփվել է այնտեղ՝ մի փոքրիկ մատուռում, որը կառուցված է պահպանված սյուներից մեկի վրա՝ Ավինյոնի ուղղությամբ[9][10]։

Սուրբ Նիկողայոս տաճար խմբագրել

Սուրբ Նիկողայոս տաճարը գտնվում է կամրջի երկրորդ և երրորդ կամարների միջև։ Կամրջի մատուռն անցել է վերակառուցման և վերականգնման մի շարք փուլեր։ Այժմ մատուռն ունի երկու հարկ, որոնցից յուրաքանչյուրում գտնվում է նավ և աբսիդ։ Վերին հարկը գտնվում է կամրջի հարթակին և նվազեցնում է քայլուղու լայնությունը մինչև 1.75 մետր (5.7 ֆտ)։ Ներքին հարկը գտնվում է կամրջից ներքև[11]։ Նավը ծածկված է քարե տանիքով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. Ֆրանսերեն Վիքիպեդիա (ֆր.) — 2001.
  4. 4,0 4,1 Labande, 1910, էջեր 46-47
  5. Rouquette, 1974, էջեր 223-224
  6. Marié, 1953, էջ 145
  7. Viollet-le-Duc, Eugène (1875), Dictionnaire raisonné de l’architecture française du XIe au XVIe siècle Volume 7 (French), Paris: A. Morel, էջ 221{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  8. Vella, 2013
  9. Rouquette, 1974, էջեր 219-220
  10. Bouette de Blémur, 1689, էջեր 111-113
  11. Rouquette, 1974, էջեր 229-232, 470

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն-Բենեզե կամուրջ» հոդվածին։