Սենյա դի Բոնավենտուրա
Սենյա դի Բոնավենտուրա (իտալ.՝ Segna di Bonaventura, մոտ 1280, Սիենա, Տոսկանա, Իտալիա - մոտ 1331[1][2][3], Սիենա, Տոսկանա, Իտալիա), վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի սիենական դպրոցի ներկայացուցիչ
Սենյա դի Բոնավենտուրա | |
---|---|
Ծնվել է | մոտ 1280 |
Ծննդավայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | մոտ 1331[1][2][3] |
Մահվան վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Սիենայի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Crucifix? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԳործել է 13-րդ դարի վերջերին և 14-րդի առաջին կեսին, Սիենայում և մերձակա բնակավայրերում։ Արվեստի պատմաբանները նրա ստեղծագործական գործունեության սկիզբը համարում են 1298 թվականը, ավարտը՝ 1331 թվականը (ժամանակի փաստաթղթերից մեկում որպես նկարչի մահվան օր նշված է 1331 թվականի նոյեմբերի 4-ը)[4]։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Սենյա դի Բոնավենտուրան վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի անվանի նկարիչ Դուչչո դի Բուոնինսենյայի եղբորորդին է[5], աշակերտն ու օգնականը, և նրանց նկարելու ոճերի, ձևերի մեջ բավականին նմանություններ կան։ Արվեստի մի շարք պատմաբաններ հանգամանալից վերլուծությունների հիման վրա եզրահանգել են, որ Սենյա դի Բոնավենտուրան որոշ նկարներ ստեղծելիս համագործակցել է Ուգոլինո դի Ներիոյի հետ։ Նրան վերագրվող աշխատանքներից ընդամենը չորսի վրա կա Segna mi fecit ստորագրությունը։ Նկարչի որդիներից Նիկոլոն (Niccolò di Segna) և Ֆրանչեսկոն (Francesco di Segna di Bonaventura) նույնպես ճանաչված նկարիչներ էին Սիենայում։
Ստեղծագործությունների ընտրանի
խմբագրել- Giudizio Universale[6], Անժի գեղարվեստի թանգարան (Ֆրանսիա)
- Խաչելություն, Արեցցո, Chiesa di Badia[7]:
- Տիրամայրը Մանկան հետ, Asciano, Museo Civico Archeologico e d’Arte Sacra im Palazzo Corboli[8]
- Տիրամայրը գահին կամ՝ Մաեստա, Castiglion Fiorentino, Collegiata di San Giuliano[9])
- Տիրամայրը Մանկան հետ, Հոնոլուլուի արվեստների ակադեմիա
- Խաչելություն, Massa Marittima, Cattedrale di San Cerbone (Dom)
- Տիրամայրը Մանկան հետ, Մինեապոլիսի արվեստների ինստիտուտ[10]
- Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան թանգարանում՝
- Խաչելություն
- Տիրամայրը Մանկան հետ
- Santa Maddalena, Մյունխեն, Հին պինակոտեկ[11]
- Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում՝
- «Տիրամայրը Մանկան հետ», Հյուսիսային Կարոլինայի արվեստի թանգարան[14]
- «Տիրամայրը Մանկան հետ», Սիենայի San Clemente in Santa Maria dei Servi բազիլիկ
- Տիրամայրը Մանկան հետ, Սիենայի Diocesano di Arte Sacra (Oratorio di San Bernardino) թանգարան
- Սիենայի ազգային պատկերասրահում՝
- Տիրամայրը սբ. Պողոսի, սբ. Հովհաննես ավետարանիչի և սբ. Ռոմուալդոյի հետ
- «Խաչելություն»[15]
Գրականություն
խմբագրել- Burton B. Fredericksen e Federico Zeri, Censimento dei dipinti italiani precedenti al XIX secolo nelle collezioni pubbliche di musei del Nord-America, Harvard University Press, Cambridge, 1972.
- James H. Stubblebine, Duccio di Buoninsegna and his school, Princeton: Princeton University Press 1979, 2 voll., ISBN 0691039445
Պատկերասրահ
խմբագրել-
Հովհաննես ավետարանիչ, 1320-ական թվականներ, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
-
Խաչելություն, 1310–15, Սիենայի ազգային պատկերասրահ
-
Տիրամայրը Մանկան հետ (դրվագ), 1310, Մինեապոլիսի արվեստների ինստիտուտ
-
Խաչելություն, Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան թանգարան
-
Տիրամայրը Մանկան հետ, Հոնոլուլուի արվեստների ակադեմիա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Athenaeum
- ↑ 2,0 2,1 2,2 MutualArt.com — 2008.
- ↑ 3,0 3,1 3,2 Maginnis H. B. J. Segna di Bonaventura // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T077390
- ↑ vgl. Thieme-Becker
- ↑ vgl. Treccani
- ↑ http://musees.angers.fr/les-musees/musee-des-beaux-arts/les-collections-parcours-beaux-arts/des-primitifs-a-la-renaissance-14e-au-16e-siecle/index.html Արխիվացված 2011-08-07 Wayback Machine |wayback=20110807174904 |text=Offizielle Website des Musée des Beaux-arts, abgerufen am 19. August 2011 |archiv-bot=2018-08-21 11:16:10 InternetArchiveBot }}
- ↑ Offizielle Website der Stadt Arezzo, abgerufen am 19. August 2011(չաշխատող հղում)Կաղապար:Toter Link
- ↑ Webseite der Crete Senesi, mit Abb., abgerufen am 19. August 2011
- ↑ «Offizielle Website des Museo Pieve San Giuliano, abgerufen am 19. August 2011». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ http://www.artsmia.org/viewer/detail.php?v=12&id=3632 |wayback=20080506053824 |text=Offizielle Website des Minneapolis Institute of Arts, mit Abb., abgerufen am 19. August 2011 |archiv-bot=2018-08-21 11:16:10 InternetArchiveBot }}
- ↑ Webseite der Web Gallery of Art, mit Abb., abgerufen am 19. August 2011
- ↑ Offizielle Website des Metropolitan Museum of Art zum Bild San Giovanni Evangelista, mit Abb., abgerufen am 19. August 2011
- ↑ Offizielle Website des Metropolitan Museum of Art zur Crucifixion, mit Abb., abgerufen am 19. August 2011
- ↑ Offizielle Website des North Carolina Museum of Art, mit Abb., abgerufen am 19. August 2011(չաշխատող հղում)Կաղապար:Toter Link
- ↑ Abb. des Werkes in Web Gallery of Art, abgerufen am 19. August 2011
Արտաքին հղումներ
խմբագրել- Italian Paintings: Sienese and Central Italian Schools, a collection catalog containing information about Bonaventura and his works (see index; plates 1-3).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենյա դի Բոնավենտուրա» հոդվածին։ |