Սելմա Էրգեչ (թուրք.՝ Selma Ergeç; նոյեմբերի 1, 1978(1978-11-01), Համմ, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), թուրք դերասանուհի և մոդել։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով «Ցանց 2.0» ֆիլմում և «Հոյակապ Դար» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Հատիջե Սուլթանի դերը։

Սելմա Էրգեչ
գերմ.՝ Selma Ergeç
Selma Ergeç.jpg
Ծնվել էնոյեմբերի 1, 1978(1978-11-01) (42 տարեկան)
ԾննդավայրՀամմ, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԿրթությունՄյունստերի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա և Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունդերասանուհի, հոգեբան, մոդել և կինոդերասանուհի
selmaergec.com

ԿենսագրությունԽմբագրել

Սելման ծնվել է 1978 թվականին Գերմանիայի Համմ քաղաքում ազգությամբ թուրք բժշկի և գերմանուհի բուժքրոջ ընտանիքում։ Մայրը ծնունդով եղել է Գերմանիայի Ռուր հողից։ Նրան անվանել են ի պատիվ գրող Սելմա Լագերլեֆի։ Ընտանիքը 1983 թվականին տեղափոխվել է Թուրքիայի Մերսին քաղաք։ Ավելի ուշ տեղափոխվել են Անկարա, իսկ արդեն 1989 թվականին հետ են վերադարձել Գերմանիա։ Սելման 1995 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1995- 1996 թվականներին սովորրել է Օքսֆորդի Հեդինգթոն դպրոցում։ 1996- 1998 թվականներին փոխանակման ծրագրով սովորել է Լիլում։ 1998 թվականին Սելման հետ է վերադարձել Գերմանիա։ Ավելի ուշ տեղափոխվել է Թուրքիա և սովորել Ստամբուլի համալսարանում, այնուհետ սովորել նաև Ադանայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Փորձաշրջան է անցել Ստամբուլի համալսարանի բժշկական կլինիկայում[1]։

Անձնական կյանքԽմբագրել

2015 թվականի սեպտեմբերի 26-ին Սելման ամուսնացել է բիզնեսմեն Ջան Օզայի հետ, ում հետ հանդիպել է երկու տարի[2]:: 2016 թվականի ապրիլի 8-ին Սելման Էրգեչը աղջիկ է ունեցել, ում անվանել են Յասմին[3]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 ս Արդյոք այսպիսին կլինի թուրք.՝ Böyle mi Olacaktı? Մերվե
2001-2004 ս Խնձորի կեսը Yarım Elma Այչա
2005 ս Փառք թուրք.՝ Şöhret Նատալի
2005 ս Ծոցի կրակը թուրք.՝ Körfez Ateşi Փինար
2005 ֆ Ցանց 2.0 The Net 2.0 Ընդունարանի աղջիկ
2006 ֆ Մշուշ և գիշեր Sis ve Gece Մինե
2007 ս Սանձահարելով անսանձին թուրք.՝ Hırçın Kız Գյուլ
2007-2009 ս Ասի Asi Դեֆնե
2010 ֆ Ձայն Ses Դերիա
2010 ս Սրտի ցավ Kalp Ağrısı Ազիզե
2011-2013 ս Հոյակապ Դար Muhteşem Yüzyıl Հատիջե Սուլթան
2013 ֆ Քո պատմությունը Senin Hikayen Էսրա
2014 ֆ Ղրիմցի Kırımlı Մարիա
2014-2015 ս Սրտային գործեր Gönül isleri Սաադեթ
2015 ֆ Գարիփի ոգիները Ghosts of Garip Նինա
2017 ս Իմ հայրենիքը դու ես Vatanın Sensın Հալիդե Էդիբ

ԾանոթագրություններԽմբագրել