Համմ

քաղաք Գերմանիայում

Համմ (գերմ.՝ Hamm), քաղաք Գերմանիայի արևմուքում՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգում։ Բնակչությունը 183,3 հազար մարդ է (2007 թվականի տվյալներով)[2]։ Ունտրոպ շրջանում գտնվում է ջերմաէլեկտրակայան A, B, C գործող և D, E կառուցվող էներգոբլոկներով։

Բնակավայր
Համմ
գերմ.՝ Hamm
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես226,43 կմ²
ԲԾՄ63 մետր
Բնակչություն180 849 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ02307, 02388 և 02389
Փոստային դասիչ59001–59077
Ավտոմոբիլային կոդHAM
Պաշտոնական կայքhamm.de(գերմ.)
Համմ (Գերմանիա)##
Համմ (Գերմանիա)

Պատմություն խմբագրել

Սիմվոլիկա խմբագրել

Քաղաքի զինանշանին ոսկեգույն ֆոնի վրա կարմիրով և արծաթագույնով պատկերված են երեք շախմատային շարքեր։ Քաղաքի գույները և դրոշը կարմիր-սպիտակ են։ 1934 թվականին Համմը վերափոխվել է, սակայն 13-րդ դարի ոճից շատ քիչ է փոփոխվել։ Քաղաքի զինանշանը պատկանել է ֆոն դեր Մարկ գրաֆական տոհմին, որն էլ հիմնադրել է Համմը 1226 թվականին։ 1968 և 1975 թվականներին ևս կատարվել են բարեփոխումներ, սակայն քաղաքի տեսարժան վայերերը զինանշանում չեն ընդգրկվել։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Համմը տեղակայված է Ռուրի արևելքում՝ Վեսթֆալիայի սրտում, Լիպե գետի երկու ափերին, որը 31,7 կմ հոսում է քաղաքի արևելքից արևմուտք։

Քաղաքի շրջաններ խմբագրել

 
Գլխավոր երկաթգծային կայարան

Քաղաքը բաժանված է յոթ շրջանների՝ կենտրոն, Ունտրոպ, Ռիներն, Պելկում, Հերինգեն, Բոկում Հյոֆլ և Հեսսեն։ Յուրաքանչյուր շրջան ներկայացված է 19 պատգամավորի՝ շրջանային ներկայացուցիչների (Bezirksvertretung) կողմից, որոնք ընտրվում են քաղաքի բնակիչների կողմից կոմունալ ընտրություններում։ Շրջանային պատգամավորները ընտրում են նախագահին (Bezirksvorsteher) և ներկայացուցիչներին (Repräsentanten)։

Վիճակագրության համար քաղաքի շրջանները բաժանված են այսպես կոչված «վիճակագրական շրջանների», որոնք էլ իրենց հերթին, բաժանված են «բլոկ շենքերի»։ Վիճակագրական շրջանները համարակալվել են երկնիշ թվերով և ստացել հատուկ անուններ։ Քաղաքի շրջանները և նրանց վիճակագրական շրջանները․

  1. Համմ կենտրոն՝ կենտրոն, կենտրոնի հարավ, կենտրոնի արևելք, Վերլյան փողոցի հարավ-արևելք, Լանգե փողոցի հյուսիս-արևելք, Լանգե փողոցի հարավ-արևելք, Տոնավաճառ՝ ներառյալ արևելյան առևտրային կայարանը
  2. Ռիներն՝ Բերգե, Վեստյունեն Հայդեի արևմտյան փողոցներ, Ռիներն կենտրոն, Օստյունեն, Ֆրայսկե, Օստերֆլիրիխ, Վամբելն, Ալլեն
  3. Պելկում՝ Վիշերհոֆեն/Դաբերգ, Լոհաուզերհոլց, Զելմիգերհայդե/Վիթֆելդ, Ցեխենզիդլյունգ, Հերինգհոլց, Պելկում կենտրոն, Վեսթերհայդե, Լերհե
  4. Հերինգեն՝ Վեստենֆելդմարկ, Օստֆելդ, Հայդհոֆ, Հերինգեն կենտրոն, Նորդհերինգեն, Հերինգեր Հայդե, Զանդբոհում
  5. Բոկում Հյոֆլ՝ Նորդենֆելդմարկի արևմուտք, Հյոֆլ կենտրոն, Հյոֆլի հյուսիս, Հյոֆլ Ռադբոտ, Բոկում, Բարզեն, Համմ հյուսսիս, Հոլզեն, Գայնեգե, Հյոլտեր
  6. Հեսսեն՝ Նորդենֆելդմարկի արևելք, Մատենբեկե, Ցեհե Զակսեն, Հեսսեներ Գարտենշտադ, Հեսսեներ Դորֆ, Վեսթհյուզեն, Դասբեկ, Ֆրիլիկ
Տարի Բնակչություն
1995 184 020
2000 181 804
2005 184 926
2010 181 741

Տնտեսություն խմբագրել

Քաղաքում է գտնվում SMT Sharf ընկերությունը։

Քույր քաղաքներ խմբագրել

Անվանի մարդիկ խմբագրել

  • Կլաուս Ակերման (1946 թվականի մարտի 20, Համմ)՝ գերմանացի ֆուտբոլիստ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. «Hamm, Kreisfreie Stadt». Regionaldatenbank Deutschland. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համմ» հոդվածին։