Հալիդե Էդիբ
Հալիդե Էդիբ Ադըվար (օսման.՝ خالده اديب اديوار, թուրքերեն՝ Halide Edib Adıvar, հունիսի 11, 1884[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[7][5] - հունվարի 9, 1964[4][5][6][…], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, մշակութային և հասարակական գործիչ։ Հայոց ցեղասպանության ժամանակ մասնակցել է հայ որբերի մահմեդականացմանը և թուրքացմանը։
Հալիդե Էդիբ Halide Edip Adıvar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 11, 1884[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվարի 9, 1964[4][5][6][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Merkezefendi Cemetery |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | թուրք |
Մայրենի լեզու | օսմաներեն և թուրքերեն |
Կրթություն | Ուսկյուդար ամերիկյան ակադեմիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, վիպասան, գրող, համալսարանի դասախոս և ռազմական գործիչ |
Աշխատավայր | Ստամբուլի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
![]() |
Գործունեություն խմբագրել
1908 թվականից՝ երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության գործուն քարոզիչներից։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ Սիրիայում Ջեմալ փաշայի հանձնարարությամբ ղեկավարել է որբանոցների ստեղծման աշխատանքը։
1920-ական թվականներին շրջագայել է ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներում։ Ամերիկյան հասարակայնության շրջանում թուրքերի վերաբերյալ դրական կարծիք ստեղծելու և պատմությունը կեղծելու նպատակով քարոզել է այն միտքը, թե առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ, իբր, հայերն են բռնություն գործադրել թուրքերի նկատմամբ։ Էդիբը միաժամանակ փորձել է ցույց տալ, թե ինքը դեմ է եղել հայ որբերին մահմեդականացնելուն, սակայն ժամանակակիցների (Ռիֆաթ Մեվլան Զադե) վկայությամբ, Էդիբը հայ որբերին մահմեդականացրել է և դաստիարակել որպես թուրքերի։ Գրել է վեպեր, ուշադրության է արժանի նրա հուշագրությունը, որտեղ անդրադարձել է նաև հայերի տեղահանությանը և հայ որբերի վիճակին։
Գրականություն խմբագրել
- Memoires of Halide Edip, N. Y.-L, 1926.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 3,0 3,1 http://muse.jhu.edu/journals/journal_for_early_modern_cultural_studies/v006/6.2andrea02.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.turkishculture.org/literature/literature/turkish-authors/halide-edip-adivar-246.htm?type=1
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 18. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 7,0 7,1 http://connection.ebscohost.com/c/articles/87977037/inside-india-outside-kemalism-analysis-halide-edibs-writings-anti-colonialism
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |