Սեթ Բարնս Նիկոլսոն (անգլ.՝ Seth Barnes Nicholson, նոյեմբերի 12, 1891(1891-11-12)[1], Սփրինգֆիլդ, ԱՄՆ - հուլիսի 2, 1963(1963-07-02)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում։

Սեթ Նիկոլսոն
Seth Barnes Nicholson
Ծնվել էնոյեմբերի 12, 1891(1891-11-12)[1]
Սփրինգֆիլդ, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 2, 1963(1963-07-02)[2] (71 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանMountain View Cemetery and Mausoleum
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Մաունթ Վիլսոնի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԴրեյքի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
 Seth Barnes Nicholson Վիքիպահեստում

Ծնվել և մեծացել է Իլինոյսի գյուղական համայնքում, հետագայում սովորել է Դրեյկի համալսարանում, որտեղ և տարվել է աստղագիտությամբ։ 1914 թվականին Կալիֆոռնիայի համալսարանի Լիկի աստղադիտարանում դիտարկելով այն ժամանակ նոր հայտնաբերված Յուպիտերի արբանյակը (որը հետագայում կոչվեց Պասիֆե) հայտնաբերեց Յուպիտերի մեկ այլ արբանյակ, որը ստացավ ժամանակավոր Յուպիտեր IX նշանակումը և հետագայում անվանվեց Սինոպե։ Իր դիսերտացիայում, 1915 թվականին, Նիկոլսոնը հաշվարկեց այս արբանյակի ուղեծիրը։ 1916 թվականին նա հայտնաբերեց նաև (878) Միլդրեդ աստերոիդը։

Նիկոլսոնի հետագա մասնագիտական գործունեությունը անցավ Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում, որտեղ նա հայտնաբերեց Յուպիտերի հաջորդ արբանակները՝ 1938 թվականին Լիսիստեյա և Կարմեն, 1951 թվականին Անանկեն, ինչպես նաև տրոյացի աստերոիդ (1647) Մենելաուսը։ Բացի դա նա հաշվարկել է բազմաթիվ գիսաստղերի և գաճաճ մոլորակ Պլուտոնի ուղեծրերը։ Նիկոլսոնի հայտնաբերած Յուպիտերի արբանյակները սկզբում ստացել էին «Յուպիտեր IX» - «Յուպիտեր XII» նշանակումները։ 1975 թվականին Միջազգային աստղագիտական միությունը այս արբանյակներին շնորհեց Սինոպե, Լիսիստեա, Կարմե և Անանկե անունները, ինքը Նիկոլսոնը դեմ է հանդես եկել այս անվանումներին։

Որպես հիմնական խնդիր Մաունթ-Վիլսոն աստղադիտարանում Նիկոլսոնը զբաղվել է Արեգակի ակտիվության ուսումնասիրություններով, ընդ որում տասնամյակների ընթացքում պարվերական հրապարակումներ է կատարել Արեգակի բծերի ակտիվության մասին։ Նա նաև մասնակցել է Արեգակի խավարումների ուսումնասիրման բազմաթիվ արշավախմբերի, որպեսզի պարզի Արեգակի թագի ջերմաստիճանը։

1920-ականների սկզբում Էդիսոն Պետիի հետ համատեղ նա իրականացրել է երկնային մարմինների առաջին կանոնավոր հետազոտությունները ինֆրակարմիր սպեկտրում։ Լուսնի մակերևույթի ջերմաստիճանի որոշումը հիմնվելով ինֆրակարմիր լուսանկարների վրա թույլ տվեց իրավացիորեն ենթադրել, որ այն ծածկված է փոշու բարակ շերտով, որը ունի ջերմամեկուսիչ առանձնահատկություն։ Կարմիր հսկաների ջերմաստիճանի չափումը թույլ տվեց որոշել աստղերի տրամագիծը։

1943-ից 1955 թվականները Նիկոլսոնը աշխատել է որպես Խաղաղօվկիանոսյան աստղագիտական միության փոխ-նախագահ, ինչպես նաև հրատարակչության խմբագիր։ Հանդիսացել է ԱՄՆ ազգային գիտությունների ակադեմիայի անդամ։ 1963 թվականին պարգևատրվել է Բրյուսի մեդալով։

Նրա պատվին են անվանվել (1831) Նիկոլսոն աստերոիդը, խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, ինչպես նաև շրջան Գանիմեդի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեթ Նիկոլսոն» հոդվածին։