Սինոպե (հուն․՝ Σινώπη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Լիկի աստղադիտարանում Սեթ Նիկոլսոնի կողմից, 1914 թվականին[5]։ Անվանվել է Հունական դիցաբանության կերպար Սինոպեի անունով։

Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Սինոպե
(Յուպիտեր IX)
Sinope
Sinopé.jpg
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է21 հուլիս 1914 թ. (Սեթ Նիկոլսոնի կողմից)
Բացարձակ մեծություն (H)18,3[1]
Հեռավորությունը Յուպիտեր23 540 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին18 237 600 կմ
Ապոհելին30 191 200 կմ
Էքսցենտրիսիտետ0,25[2]
Սիդերիկ պարբերություն724,1 օր (1,95 երկրային տարի)[2]
Ուղեծրային արագություն2,252 կմ/վ
Թեքվածություն128° (խավարածրի հարթության նկատմամբ)
153,12° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~19 կմ[3][4]
Մակերևույթի մակերես~4500 կմ2
Ծավալ~28 700 կմ3
Զանգված7,5×1016 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)[3]
Հասարակածային մակերևութային ձգողություն0,014 մ/վ2 (0,001 g)
2-րդ տիեզերական արագություն~0,023 կմ/վ
Ալբեդո0,04 (ենթադրություն)[3][4]
Մթնոլորտային տվյալներ

Արբանյակը անունը ստացել է 1975 թվականին[6][7], մինչ այդ այն կոչվում էր Յուպիտեր IX: 1955-ց մինչ 1975-ը ընկած ժամանակահատվածում արբանյակը երբեմն անվանում էին «Հադես»[8]։

ՈւղեծիրԽմբագրել

 
Պասիֆեի խումբ. Նկարում ցույց է տրվում Սինոպեի ուղեծրի էլեմենտները խմբի մյուս անդամների հետ:

Սինոպեն պտտվում է Յուպիտերի շուրջ մեծ էքսցենտրիսիտետով և ուղեծրի թեքմամբ հակադարձ ուղեծրով։ Արբանյակի ուղեծրի էլեմենտները այս պահին գրանցված են 2000 թվականի հունվար ամսվա դրությամբ[2], սակայն դրանք անընդհատ փոփոխվում են կապված Արեգակի և մոլորակների ձգողական դաշտերի ազդեցությունների հետ։ Սինոպեն հատկացվում է Յուպիտերի արբանյակների Պասիֆեի խմբին[4]։ Այնուամենայնիվ, նրա խմբի անդամներից տարբերվող միջին թեքվածության և գույնի պատճառով Սինոպեն կարող է լինել նաև անկախ մարմին, որի որսումը տեղի է ունեցել այլ պայմաններում, և կապված չէ խմբի մյուս անդամների ծագման պատճառի հետ[9]։

Ֆիզիկական հատկություններԽմբագրել

Սինոպեի տրամագիծը գնահատվում է 38 կմ (ենթադրելով, որ ալբեդոն 0,04 է)[4]։ Արբանյակը կարմիր է[9], ի տարբերություն Պասիֆեի, որը գորշ է։

Սինոպեի ինֆրակարմիր սպեկտրը նման է D դասի աստերոիդներին, և տարբերվում է Պասիֆեից[10]։ Այս տարբերությունները խոսում են այդ երկու մարմինների ծագման տարբեր աղբյուրների մասին։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jacobson R. A. (2000)։ «The Orbits of the Outer Jovian Satellites»։ Astronomical Journal 120 (5): 2679–2686։ Bibcode:2000AJ....120.2679J։ doi:10.1086/316817։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին։ Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18 
  3. 3,0 3,1 3,2 «Planetary Satellite Physical Parameters»։ JPL (Solar System Dynamics)։ 2008-10-24։ Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Scott S. Sheppard; and David C. Jewitt; An Abundant Population of Small Irregular Satellites Around Jupiter, Nature, Vol. 423 (May 2003), pp. 261-263
  5. Nicholson S. B. (1914)։ «Discovery of the Ninth Satellite of Jupiter»։ Publications of the Astronomical Society of the Pacific 26: 197–198։ Bibcode:1914PASP...26..197N։ PMC 1090718։ doi:10.1086/122336 
  6. Nicholson S. B. (April 1939)։ «The Satellites of Jupiter»։ Publications of the Astronomical Society of the Pacific 51 (300): 85–94։ Bibcode:1939PASP...51...85N։ doi:10.1086/125010  (in which he declines to name the recently discovered satellites (pp. 93–94))
  7. IAUC 2846: Satellites of Jupiter 1974 October (naming the moon)
  8. Payne-Gaposchkin Cecilia, Katherine Haramundanis (1970)։ Introduction to Astronomy։ Englewood Cliffs, N.J.: Prentice-Hall։ ISBN 0-13-478107-4 
  9. 9,0 9,1 Tommy Grav; Matthew J. Holman; Brett J. Gladman; and Kaare Aksnes; Photometric Survey of the Irregular Satellites, Icarus, Vol. 166 (2003), pp. 33-45
  10. Grav T., Holman, M. J. (2004)։ «Near-Infrared Photometry of the Irregular Satellites of Jupiter and Saturn»։ The Astrophysical Journal 605 (2): L141–L144։ Bibcode:2004ApJ...605L.141G։ arXiv:astro-ph/0312571։ doi:10.1086/420881