Սեդրակ Գրիգորյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեդրակ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Սեդրակ Խաչատուրի Գրիգորյան (1970 նոյեմբերի 6- 1994, հունիսի 13), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։
Սեդրակ Գրիգորյան | |
---|---|
նոյեմբերի 6, 1970 - հունիսի 13, 1994 (23 տարեկան) | |
Ծննդավայր | Արաքս, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Հորադիզ, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
ԿենսագրությունԽմբագրել
Սեդրակ Գրիգորյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 6-ին Արմավիրի շրջանի Արաքս ավանում։ 1988 թվականին ավարտել է Արաքսի միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1993 թվականին 4-րդ կուրսից կամավոր մեկնել է Արցախ, մարտնչել Հորադիզում, Գորիսում։ Առաջին անգամ վիրավորվել է Լաչինում։ Վերջին մարտը Գրիգորյանի համար եղել է Հորադիզում, որտեղ 1994 թվականի հունիսի 14-ին ահեղ մարտերի ժամանակ զոհվել է ականի պայթյունից։ Նրա աճյունը ամփոփվել է Սարդարապատի հուշահամալիրի մերձակա զոհված մարտիկների պանթեոնում։
Ս. Խ. Գրիգորյանն ամուսնացած չէր։
ԱղբյուրներԽմբագրել
- Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության