Սաքո Սարգսյան

հայ գրականագետ, գրող

Սաքո Հովհաննեսի Սարգսյան (մայիսի 5, 1916(1916-05-05), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 6, 1989(1989-02-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային գրող, գրականագետ, բանաստեղծ, արձակագիր։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։

Սաքո Սարգսյան
Ծնվել էմայիսի 5, 1916(1916-05-05)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 6, 1989(1989-02-06) (72 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և գրականագետ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1939)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀնագիտության և ազգագրության ինստիտուտ, Ավանգարդ, Երևանի բանվոր և Սովետական Հայաստան
Սաքո Սարգսյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սաքո Սարգսյանը ծնվել է 1916 թվականի մայիսի 5-ին Երևանում։ 1939 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, ապա ուսանել նույն ինստիտուտի ասպիրանտուրայում (նրա ղեկավարն էր ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Արսեն Տերտերյանը)։ Քսան տարի աշխատել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում (1945-1962 թթ․, լեզվագրական ֆակուլտետի դեկան, հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ (պրոֆեսորի պաշտոնակատար), այնուհետև՝ Երևանում, ՀԽՍՀ ԳԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտում, որտեղ զբաղվել է հայկական բանահյուսության ուսումնասիրությամբ։ 1933 թվականից աշխատել է լրագրության բնագավառում գրականության և մշակույթի բաժնի վարիչ է եղել «Ավանգարդ», «Բանվորական Երևան», «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններում։ 1949 թվականին «Մովսես Արազին և սովետահայ արձակը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան[1]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Սարգսյանի մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն է «Մանուկն ու կակաչը» (1938 թ․), որին հաջորդել են «Նվերը» (1939 թ․), «Գետակի երգը» (1939 թ․) ժողովածուները և «Քուռկիկ Ջալալի» (1964 թ․) չափածո մշակումը՝ հայկական էպոսից։ Գրել է նաև մի շարք արձակ գործեր։ Հեղինակ է գրականագիտական բնույթի ուսումնասիրությունների («Մ․ Արազու ստեղծագործությունը», 1954 թ․, «Երգիծանքը հայ ժողովրդական հեքիաթներում և առակներում», 1975 թ․) և Էսսեների («Պետրոս Դուրյան», 1959 թ․, «Սուրեն Սպանդարյան», 1964 թ․ (երկուսն էլ ըստ Սարգսյանի համանուն կինոսցենարների, էկրանավորվել են, «Հայֆիլմ», 1968 թ․ և 1971 թ․), «Նար-Դոս», 1973 թ․, «Ալիշան» (պատկերներ կյանքից), 1978 թ․։ Սարգսյանի բնագրագիտական մշակումով է լույս տեսել Գարեգին Սրվանձտյանցի երկերի ժողովածուի առաջին հատորը (1970 թ․)։

Երկեր խմբագրել

  • Մանուկն ու կակաչը, Երևան, Պետհրատ, 1938, 8 էջ։
  • Նվերը, Երևան, Պետհրատ, 1939, 8 էջ։
  • Գետակի երգը, Երևան, Պետհրատ, 1939, 10 էջ։
  • Քուռկիկ Ջալալի, Երևան, Հայպետհրատ, 1964, 11 էջ։
  • Մովսես Արազու ստեղծագործությունը, Երևան, «Գիտելիք», 1954, 41 էջ[2]։
  • Պետրոս Դուրյան, Երևան, Հայպետհրատ, 1959, 142 էջ։
  • Սուրեն Սպանդարյան, Երևան, Հայպետհրատ, 1964, 191 էջ[3]։
  • Նար-Դոս, Երևան, «Հայաստան», 1973, 250 էջ։
  • Երգիծանքը հայ ժողովրդական հեքիաթներում և առակներում, Երևան, «Հայաստան», 1975, 158 էջ։
  • Ալիշան (պատկերներ կյանքից), Երևան, «Սովետական գրող», 1978, 214 էջ[4]։
  • Աստղեր...արեւածագին։ (Էսսեներ) Սուրեն Սպանդարյան, Վահան Տերյան։ Հայաստան, 1989, 383 էջ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  2. Սարգսյան, Սաքո Հովհաննեսի (1959). Ավագյան, Էդուարդ Սամվելի (ed.). Պետրոս Դուրյան։ Կյանքն ու ստեղծագործությունը. Նշանավոր մարդկանց կյանքը. Երևան: Հայպետհրատ.
  3. Սարգսյան, Սաքո Հովհաննեսի (1964). Գրիգորյան, Շ Ա (ed.). Սուրեն Սպանդարյան։ Կյանքն ու գործունեությունը. Նշանավոր մարդկանց կյանքը. Երևան: Հայպետհրատ.
  4. Սարգսյան, Սաքո Հովհաննեսի (1978). Ավագյան, Էդուարդ Սամվելի (ed.). Ալիշան: Պատկերներ կյանքից. Երևան: Սովետական գրող.
  5. Sargsyan, Sakʻo (1989). Աստղեր...արեւածագին: (Էսսեներ) Սուրեն Սպանդարյան, Վահան Տերյան. Հայաստան. ISBN 9785540004008.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաքո Սարգսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 224