Սացեբելի
Սացեբելի, ինչպես նաև՝ սացիբելի (վրաց.՝ საწებელი), վրացական խոհանոցի ուտեստ։ Վրաստանում այն բնորոշվում է որպես ընկուզեղենի և մրգի հիման վրա պատրաստված սոուս[2]։
Սացեբելիի բաղադրիչները | |
Վրացական | |
Ծագում | |
Տեսակ | սոուս |
Ենթատեսակ | մարդու ուտելիք |
Առաջացման երկիր | Վրաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Լոլիկ, հունական ընկույզ, հավի արգանակ, համեմունքներ, սխտոր[1] |
Satsebeli Վիքիպահեստում |
Բաղադրիչներ
խմբագրել- Լոլիկ
- հունական ընկույզ
- խակ խաղողի (կարելի է կիրառել նաև նռան կամ մոշի) հյութ, կամ կարելի է կիրառել խաղողի, նռան և մոշի հյութերը խառնուրդը
- հավի արգանակ
- սխտոր
- կարմիր աղացած պղպեղ
- լայնատերևուկ (կամ որ նույնն է՝ իմերիթական քրքում, թավշածաղիկ)
- կանաչի (գինձ)
Նկարագրություն
խմբագրելԼոլիկը լվանալ, կեղևազրկել, կտրատել։ Լոլիկները դնել շոգեխաշվելու՝ մինչև զանգվածի մի փոքր պնդանալը։ Ճզմած հունական ընկույզը տարրալուծել քացախի մեջ, ավելացնել հավի արգանակ (մսային արգանակով պատրաստում են այն դեպքում, երբ մատուցվում է մսային ուտեստների հետ, իսկ ձկնային ուտեստների դեպքում՝ ձկնային արգանակով) կամ եռացրած ջուր, կտրտած սոխ, ճզմած սխտոր, աղ, կարմիր պղպեղ և կանաչի, ապա ավելացնել լոլիկի զանգվածին։ Լայնատերևուկի բացակայության դեպքում կարելի է օգտագործել պատրաստի համեմունք՝ խմելի-սունելի. որպես կանոն՝ վերջինիս բաղադրության մեջ մտնում է նաև լայնատերևուկ։ Սոուսը եփել բառացիորեն մի քանի րոպե և վերցնել կրակից։ Թողնել՝ սառչի կափարիչը փակ վիճակում։
Կիրառում
խմբագրելԱյս սոուսը մատուցվում է տապակած համ եփած թռչնամսի (հավի, հնդկահավի) հետ, լիովին կիրառելի է տաբակա ճուտիկի հետ։ Սոուսը կարող է մատուցվել թե՛ սառը, թե՛ տաք վիճակում։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- 2006 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 11:00-ին Կիևում Վրաստանի հյուպատոսության դիմաց իրականացվեց ակցիա, որը կրում էր «Բարեկամական ուկրաինական ճարպը՝ վրացական սացեբելի սոուսի տակ» խորագիրը։ Ակցիան իրականացվում էր ի պաշտպանություն վրացական կողմի՝ վրաց-աբխազական կոնֆլիկտի շրջանակներում։