Ճուտ տաբակա (վրաց.՝ წიწილა ტაბაკა «ցիցիլա տապակա» թավա՝ վրացերենից[1], «tapak»՝ «ուտեստ»՝ թուրքերենից), թուրքական և վրացական խոհանոցներում[2] մեծ տարածում ունեցող ուտեստ։ Իրենից ներկայացնում է սխտորով, պղպեղներով և համեմունքներով տապակված հավ, որը պատրաստվում է կափարիչ[3] ունեցող թավայի մեջ։

Ճուտ տաբակա
Ճուտ տաբակայի բաղադրիչները
Վրացական խոհանոց և Soviet cuisine?
Տեսակսննդամթերք
ԵնթատեսակՀավամսով կերակուր
Առաջացման երկիր Վրաստան
Հիմնականհավի միս, Թթվասեր և Տղեմալի
 Chicken tabaka Վիքիպահեստում

Պատրաստման ընթացքում հավն ամբողջությամբ շրջում են և դնում են ճնշման տակ, մոտավորապես՝ 20-30 կՊա։ Հենց որ հավի ոկորներն սկսեն կոտրվել, ճնշումը թուլացնում են և հավը դնում են թավայի մեջ՝ ինչպես դա անում էին կովկասյան ժողովուրդները, կամ դնում են մետաղական շերտի վրա, որն ուղիղ դրված է խարույկի վրա։ Այնուհետև հավը ծածկվում է ծանրաքաշ բեռով։ Ժամանակակից խոհարարության մեջ կիրառում են պատրաստման համար նախատեսված հատուկ թավաներ, որոնք փակված են ծանր կափարիչով կամ պտուտակավոր ծանրությամբ։

Ստուգաբանություն խմբագրել

ტაფა tapha՝ «թավա», ծագում է թուրքերեն «tapak»՝ «ուտեստ» բառից, որն իր հերթին փոխառնված է արաբերեն طبق tabaq'՝ «ուտեստ», «սկուտեղ», «ափսե» բառից։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Цыпленок табака — рецепт с пошаговыми фото. Foodclub». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. Encyclopedia of Contemporary Russian Culture. — Taylor& Francis, 2013. — С. 380. — ISBN 9781136787850
  3. С.А Арутюнов, Г.А Сергеева, В.П. Кобычев Народы Кавказа. Материальная культура: пища и жилище. — Институт, 1995. — С. 66. — 292 с.

Արտաքին հղումներ խմբագրել