Սարսափների դուռ

հեռուստատեսային «շոու շոուի մեջ»

Սարսափների դուռ (անգլ.՝ The Scary Door) հեռուստատեսային «շոու շոուի մեջ»՝ «Ֆուտուրամա» մուլտսերիալում՝ «Իմ բոլոր դետալիկները» սերիալի, «Բոլորը սիրում են հիպնոդոդոշին» շոուի և «Ուշ երեկո Յումորբոտի հետ 5.0» հաղորդման հետ միասին։ Սա 1959—1964 թվականների «Մթնշաղային զոնա» սերիալի պարոդիան է։

Ընդամենը 7 էպիզոդ ունի[1]։

Նկարագրություն

խմբագրել

«Սարսափների դուռ»-ը մուլտսերիալում հայտնվում է 5-րդ էպիզոդում՝ հինգ սարսափելի պատմություններով (սարսափ ֆիլմերի կամ միստիկայի մասին հեռուստահաղորդումների կամ անբացատրելի երևույթների ոճի պարոդիայով)։ Շոուն նաև խաղարկվում է «Futurama Comics» № 28-ով։ Ֆարնսվորտը «Մոլորակային էքսպրես»ի թիմը ուղարկում է շոուի գրասենյակ, որտեղ նրանց հետ տարօրինակ բաներ են տեղի ունենում։

Էպիզոդներ

խմբագրել

Վերջին մարդը

խմբագրել

Առաջին էպիզոդը ցուցադրվել է «A Head in the Polls» սերիայում։ Սա «Մթնշաղային զոնա»-ի «Time Enough at Last» սերիայի պարոդիան է։ Ցույց է տրվում կործանված և անմարդաբնակ մոլորակը։ Կենդանի մնացած վերջին մարդը մտնում է գրադարան և ուրախությամբ հայտարարում, որ այժմ իր կյանքի մնացած բոլոր տարիներին կարող է կարդալ։ Բայց հանկարծ նրա ակնոցները կոտրվում են։ Այդ ժամանակ նա ասում է, որ իր տեսողությունը այդքան էլ թույլ չէ, և կարող է մեծ տառաչափով գրքեր կարդալ. այդ պահին նրա աչքերը դուրս են գալիս ակնակապիճներից։ Չշփոթվելով՝ նա հայտարարում է հանդիսատեսին, որ կարող է կարդալ մատերով, բայց ձեռքերը պոկվում-ընկնում են, և «Ինչու՞ է կյանքն այսպես անարդար» ճչալով՝ մարդը տրոհվում է մասերի։

Խաղի մասնակից

խմբագրել

Երկրորդ էպիզոդը, ցուցադրված «I Dated a Robot» սերիայում, ծ «Մթնշաղային զոնա»-ի հաջորդ սերիաների՝ «The Fever» (անգլ.), «A Nice Place to Visit» (անգլ.), «Nightmare at 20,000 Feet» (անգլ.), «The Man in the Bottle» (անգլ.) պարոդիան է։ Կլայդ Սմիթ անունով մի մարդ դուրս է գալիս կազինոյից և ընկնում է մեքենայի տակ։ Նա գիտակցության է գալիս խաղային ավտոմատի առջև, խաղում և ջեքփոթ է շահում։

 — Ես կազինոյում եմ և ես շահեցի։ Այդ ի՞նչ մեքենա ինձ հարվածեց։ Հավանաբար ես դրախտում եմ։
Նա ևս մեկ խաղ է խաղում և կրկին հաղթում է։
 — Սա կազինո է, որում ես միշտ շահում եմ ունենում։ Ի՜նչ ձանձրալի է։ Հավանաբար ես... դժոխք եմ ընկել։
Նրան մի տղամարդ է մոտենում, ով ասում է՝
 — Դուք դժոխքում չեք, և ոչ էլ՝ դրախտում, պարոն Սմիթ։ Դուք թռչում եք ինքնաթիռով։
Կլայդը նայում է իլյումինատորին և ինքնաթիռի թևին տեսնում է մալուխները պատառոտող ձնեմարդու։
 — Մի մեծ կապիկ կոտրում է ինքնաթիռը։ Հավատացեք ինձ։
 — Ինչու՞ ես պետք է քեզ հավատամ։ Չէ՞ որ դուք Հիտլերն եք,- մարդը Կլայդին է մեկնում հայելին, որի մեջ նա տեսնում է իրեն՝ Հիտլերին։
Նա նկատում է կողքին նստած Եվա Բրաունին։
 — Եվա Բրաուն, օգնիր ինձ։
Եվա Բրաունը բռնում է իր մազերից, հանում է դիմակը և պարզվում է, որ նա հսկայական ճանճի գլուխ ունի (1957 թվականի «Ճանճ» ֆիլմի պարոդիան է)։

Շոուին հետևող Բենդերը մեկնաբանում է՝ «Ես այդպես էլ գիտեի»։

Բացարձակ չարիք

խմբագրել

Երրորդ էպիզոդի գործողությունները (ցուցադրվել են «Spanish Fry» սերիայում) տեղի են ունենում խելագար գիտնականի լաբորատորիայում։ Նա ձեռքի մեջ է պահում կանաչ հեղուկով լի փորձանոթը և ասում է՝

 — Ես համակցել եմ այս աշխարհի ամենաչար կենդանիների ԴՆԹ-երը, որպեսզի ստեղծեմ ամենայն չարիքը։
Նա փորձանոթը տեղադրում է տարօրինակ սարքի մեջ, և այդ սարքից հայտնվում է մի մերկ մարդ։

Եվս մեկ էպիզոդ

խմբագրել

Չորրորդ էպիզոդը «Աշխարհների պատերազմը» ֆիլմի պարոդիան է։ Ցուցադրվում է մի ֆերմա, որի վրա անակնկալ հարձակվում են այլմոլորակայինները։ Զինվորականները սաստիկ վշտանում են, որ իրենց զենքերը չեն ազդում գրոհայինների վրա։ Ֆերմայի տերը նկատում է, որ ափսեներն ընկնում են, և կադրից դուրս ձայնն ասում է՝ «Եկվորներին ոչնչացրեց Աստծո արարածների մեջ ամենաաննկատելին՝ տիրանոզավր-ռեքսը»։

Այլմոլորակայիններ տիեզերքից

խմբագրել

Հինգերորդ էպիզոդում ոչ հայտնի գաղափարներ ունեցող հռչակավոր սենատորի մամլո ասուլիսն է։ Սենատորն ասում է՝

 — Ոչ մի այլմոլորակային տիեզերքում գոյություն չունի։

Ամբոխից դուրս է գալիս մի մարդ՝

 — Մի՞թե։ Ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ մեզանից որևէ մեկը այլմոլորակային չի։

Սենատորը, դիմակը հանելով այդ մարդու դեմքից, ասում է՝

 — Ես կասեմ քեզ, թե ինչպես, որովհետև դու նրանցից մեկն ես։

Ծանոթագրություններ

խմբագրել