Տիրանոզավր ռեքսը (անգլ.՝ Tyrannosaurus , «բռնակալ մողես արքա»)[1] ապրել է մոտ 70 միլիոն տարի առաջ։ Ավելի քան 12 մետրերկարությամբ և մարդուց 3 անգամ բարձր այս դինոզավրը ամենախոշոր և ամենադաժան արարածներից էր, որ երբևիցե գոյություն է ունեցել երկրի վրա։

AMNH-TRex 3.jpg

ՊատմությունԽմբագրել

Ամբաղջական բրածո կնախքներ հազվադեպ են հանդիպում, սակայն 1990 թվականին Ամերիկայում հայդնաբերվել են տիրանոզավրի երկու գրեթե ամբողջական կմախքներ։ Ուսումնասիրելով դրանք տիրանոզավրերի այլ կմախքներ՝ մասնագետները համոզվեցին, որ, ի տարբերություն մեր օրերի գիշատիչ կենդանիներ, օրինակ՝ առյուծների և վագրերի, էգ տիրանոզավրը հավանաբար ավելի մեծ է եղել արուից։ Տիրանոզավրն ուներ 18 սմ երկարության հասնող ատամներ։ Նրա ատամների ծայրերը ածելու նման սուր էին, որոնցով խոցում էր որսին, իսկ սղոցանման եզրերով կտրում էր միսը։ Չափահաս տիրանոզավրը ուներ 50-100 ատամ, և եթե մեկն ընկնում էր, մյուսն էր աճում դրա փոխարեն։ Տիրանոզավրի թաթերը չափազանց փոքր էին զոհին ճանկելու համար։ Դրանք չէին հասնում անգամ բերանին։

Նրա գլուխը և ատամները այնքան ուժեղ ու ոչ ոչնչացնող էին, որ որս բռնելու համար թաթերնբ անհրաժեշտ չէին։ Որոշ մասնագետներ կարծում են, թե տիրանոզավրը լեշեր են եղել, կերել են մահացած կենդանիներ և գողացել են այլ գիշատիչների որսը։ Մյուսների կարծիքով՝ նա կարող էլ վազել ռնգեղջուրի պես արագ (ժամում 50 կմ) և կատաղի որսորդ էր։ Վերջին հայտնագործությունները ցույց են տալիս, որ կարող էր անել և՛ մեկը, և՛ մյուսը։ Մի ժամանակ մասնագետները կարծում էին, թե տիրոնազավրերը կանգնում էին ուղիղ և քայլում էին դանդաղ՝ քարշ տալով պոչը գետնի վրայով։ Ուսումնասիրելով ավելի ամբողջական կմախքները՝ այժմ ենթադրում են, որ տիրանոզավրը թեքվում էր առաջ, պոչը տնկում էր հավասառակշռությունը պահելու համար և կարողանում էր արագ վաղել։ Դատելով գանգից և ուղեղի չափից՝ ունեցել է լավ տեսողություն ու լսողություն, ինչպես նաև հոտի գերազանց զգացողություն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Douglas Harper։ «Tyrannosaurus (n.)»։ Online Etymology Dictionary (անգլերեն)։ etymonline.com։ Վերցված է 2016-02-6