Սալտիկով Սարգիս Անդրեյի, Саркис Андреевич Салтыков, ծնվել է 1905 թ. օգոստոսի 15-ին (28)[2], Նոր Նախիջևանում (Դոնի ՌոստովԽորհրդային հայ մետալուրգ։ Դոցենտ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Սարգիս Սալտիկով
Саркис Салтыков
Ծնվել էօգոստոսի 28, 1905(1905-08-28)
Չալթր, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել է1983[1]
ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմետաղագործ
Հաստատություն(ներ)Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գործունեության ոլորտմետաղագործություն
Ալմա մատերԴոնի պոլիտեխնիկ ինստիտուտ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
 Sarkis Saltykov Վիքիպահեստում

Բժիշկ-իմունաբան Ռուբեն Սալտիկովի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Դոնի (այժմ՝ Նովոչերկասկ) պոլիտեխնիկ ինստիտուտը։ 1929-1942 թվականներին ղեկավարել է «Ռոստսելմաշ» գործարանի մետաղաբանական լաբորատորիան։

1943-1954 թվականներին աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում (որպես ջերմամշակման արտադրամասի պետ)։ 1953 թվականից դասախոսել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտում (1966-1970 թվականներին՝ Մետաղների տեխնոլոգիայի և մետաղագիտության ամբիոնի վարիչ)։ Աշխատությունները վերաբերում են կռելի թուջի տեսությանն ու արտադրության պրակտիկային, գորշ թուջի ջերմամշակմանը։

Գործունեություն խմբագրել

Մեծ աշխատանք է կատարել ՀԽՍՀ ձեռնարկություններում ջերմամշակման գործը կազմակերպելու, թուջե ձուլուկների որակը բարձրացնելու ուղղությամբ։ Ստերեոմետրիկ մետաղաբանության հիմնադիրն է։ «Ստերեոմետրիկ մետաղաբանություն» աշխատության (թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, չեխերեն1974 թվականին արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Սալտիկովը ստերեոլոգների միջազգային ընկերության պատվավոր անդամ է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Սալտիկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 129