Սարգիս Մարտիրոսյան (ԽՍՀՄ հերոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյան (սեպտեմբերի 21, 1900[1], Մադրասա, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 15, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1945), Խորհրդային Միության հերոս (1945 թվականի մայիսի 10)։
Սարգիս Մարտիրոսյան | |
---|---|
սեպտեմբերի 21, 1900[1] - փետրվարի 15, 1984 (83 տարեկան) | |
Ծննդավայր | Մադրասա, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդային բանակի լեհական արշավանք և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան[1], Command staff improvement courses? և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատվելուց հետո մտել է կարմիր բանակի շարքերը, 1922 թվականին հայկական հրաձգային դիվիզիայում նշանակվել գնդացրային դասակի հրամանատար։ 1928 թվականին ավարտել է ԲԳԿԲ գլխավոր շտաբի Մոսկվայի բարձրագույն զինվորական դասընթացները և դարձել կադրային սպա։ 1924-1938 թվականներին 76-րդ հայկական լեռնա-հրաձգային դիվիզիայում վարել է տարբեր պաշտոններ (վաշտի հրամանատար, գնդի շտաբի պետի տռղակալ՝ հետախուզության գծով, դիվիզիզյի շտաբի հետախուզության բաժնի պետ և այլն)։
Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի հարձակումից հետո Հարավային ռազմաճակատում Մարտիրոսյանը եղել է 227-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետ, Մոսկվայի համար մղված մարտերում՝ 340-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Նրա հրամանատարությամբ դիվիզիան մարտնչել է Վորոնեժի ռազմաճակատում։ 1943 թվականին Մարտիրոսյանը նշանակվել է կորպուսի հրամանատար՝ 1-ին Ուկրաինական ռազմաճակատի կազմում (կորպուսը մասնակցել է Կորսուն-Շևչենկովսկի խմբավորման ոչնչացման մարտերին, Յաշ-Քիշնևյան օպերացիային, Լեհաստանի, Ռումինիայի գրավմանը, Վիսլա-Օդերյան, Բեռլինյան օպերացիաներին և Չեխոսլովակիայի գրավմանը)։ Կորպուսի կազմում մի քանի ամիս մարտական գործողություններին մասնակցել է ԽՍՀՄ-ում կազմակերպված չեխոսլովակյան առաջին բրիգադը՝ Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարությամբ։ Հերոսի կոչման է արժանացել հակառակորդի դեմ մղած պայքարում հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և ցուցաբերած խիզախության համար։ Մարտիրոսյանը եղել է նոր ազատագրված Կիև քաղաքի կայազորի առաջին պետը։ 1947 թվականին նշանակվել է հրաձգային զորամասի հրամանատար Մերձկարպատյան ռազմական օկրուգում։ 1950 թվականին փոխադրվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ, որպես զորամասի հրամանատարի տեղակալ։ 1953 թվականին զորացրվել և բնակվել է Երևանում[12]։
Գրականություն
խմբագրել- Արմո Մալխասյան, Սովետական բանակի հայ գործիչներ, Ե., 1963, էջ 253-262։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 349—350.
- ↑ 2,0 2,1 https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie15041223/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie20553985/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_predstavlenie46445874/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-nagrada_kartoteka1269521118/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie12111834/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie20787418/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie1561014674/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-nagrada_kartoteka1269521119/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie1560570044/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie19002030/
- ↑ ՀՍՀ, հ. 7, էջ 349-350։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Մարտիրոսյան (ԽՍՀՄ հերոս)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 349)։ |