Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասունցի Դավթի արձան (այլ կիրառումներ)

«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սասունցի Դավիթ
Հուշարձան «Սասունցի Դավիթ» (9).JPG
«Սասունցի Դավիթ» արձան
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.5/16
Համայնք Էրեբունի
Գտնվում է Սասունցի Դավթի հրապարակ
Բարձրություն 9,3 մ
Քանդակագործ(ներ) Երվանդ Քոչար
Ճարտարապետ(ներ) Միքայել Մազմանյան
Հիմնադրում 1959
Նյութ կոփածո պղինձ, բազալտ
Շինարարության ավարտ դեկտեմբերի 3, 1959
Ներկա վիճակ կանգուն


ՀեղինակներԽմբագրել

ՏվյալներԽմբագրել

Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5x2,2x9,3 մետր։

ՊատմությունԽմբագրել

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց: Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը[3], որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածու իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի: 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա...», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։

1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը[4]։

Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)[5]։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել....

Հետաքրքրաշարժ փաստերԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն, Երևան, XX դար, Երևան, «ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն», 2012, էջ 86 — 174 էջ, ISBN 978-99941-2-759-7։
  2. Հուշարձանների տեղեկատվական շտեմարան
  3. Հենրիկ Սուրենի Իգիթյան (1972 թ)։ Երվանդ Քոչար-Ալբոմ։ Երևան: Հայաստան հրատարակչություն։ էջ 92 
  4. Ուրիշ արձաններ, «Երևան» ամսագիր, թիվ 9(27), 2014 թ., էջ 27
  5. Հայ ժողովրդի պատմության հուշարձանը: Արձանի բացումը։ Երևան: «Սովետական Հայաստան» ամսագիր։ թիվ 12(165), Դեկտեմբեր, 1959 թ։ էջեր 20–25 
  ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.5/16