Իտաչի Ուչիհա
Իտաչի Ուչիհա (うちは イタチ), Նարուտո մանգայի և անիմեի հերոս, որը գրել է Մասաշի Քիշիմիտոն: Իտաչին Սասկեի ավագ եղբայրն է, ով սպանել էր իրենց տոհմի բոլոր անդամներին, ողջ թողնելով միայն Սասկեին: Չնայած այն հարցին, որ բոլորը մտածում էին որ Իտաչին բացասական էր, նա վերացրել էր իր տոհմի անդամներին, որպեսզի կանխեր սպասվելիք հեղաշրջումը՝ որը կհանգեցներ պատերազմի, և կարծես թե նա հայտնվել էր Կոնոհայի և Սասկեի շահերի մեջտեղում:
Իտաչի Ուչիհա | |
---|---|
![]() | |
Տեսակ | անիմեի կերպար |
Ներկայացված է | Նարուտո |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Land of Fire |
Հրարած տիեզերքից | Naruto universe? |
Հարստություն | Uchiha Clan? |
Մասնագիտություն | մարդասպան, swordfighter, fictional ninja, ANBU և Նինջա |
Itachi Uchiha Վիքիպահեստում |
Իտաչին ցուցադրվել է Նարուտո անիմեում, միանգամից հայտնվել է Նարուտոի բնօրինակ տեսանյութերի անիմացիայի մեջ [1] և դարձել հանդիսատեսի տեսահոլովակների մեծ մասում նվագելու ունակ կերպար: Իտաչիի բնավորությունը հայտնի է բոլոր մանգա կարդացողներին և դրականորեն է ընդունված քննադատների կողմից: Նրա տեսքը որպես թշնամի մի քանի գրողների կողմից գովասանքի է արժանացել, սակայն կային նաև հակառակ կարծիքներ: Իր պատմությունը և իր ազդեցությունն ապագա պատմության վրա նույնպես դրականապես ընդունվեց[2][3], իսկ նրա մարտերը դասվել են լավագույների շարքին[4][5][6]: Իտաչիի նմանությամբ արտադրվել են շատ ապրանքներ` ներառյալ քեյչններ, տիկնիկներ և ֆիգուռներ:
Ստեղծում և դիզայնԽմբագրել
Երբ նա առաջին անգամ ընդգրկվեց Սասկեի ընտանիքում, Քիշիմիտոն դեռ չէր որոշել Իտաչիի բնույթը: Միակ բանը, որ մտածել էր Իտաչիի համար դա այն էր, որ Իտաչին պետք է անել այնպիսի վատ բան, որ Սասկեն ցանկանա սպանել նրան: Այնուամենայնիվ, երբ Քիշիմիտոն նրան ներկայացրեց մանգայի մեջ նա Կոնոհայի վարձու մարդասպան էր, որի հրամանով Իտաչին սպանեց իր տոհմի բոլոր անդամներին[7]: Իտաչին սկզբում ընկալվում է որպես Կոնոհայում վարձու մարդասպանների 70 հոգանոց խմբի անդամ, որի անունը Squad (イタチ隊 Itachi-tai), և այն բաժանված էր 4 թիմերի, որոնք զբաղված էին մասնագիտացված սպանություններով և այլ անօրինական գործողություններով: Սակայն նա հեռանալով Կոնոհայից մտավ Ակացուկի խմբավորման մեջ[8]: Ակացուկիի բոլոր անդամներից Քիշիմիտոն ամենաշատը սիրում էր Իտաչիին[9]:
Իտաչիի ձայնային կրկնօրինակող Հայդո Իշիկուան, հաճախ զրուցում է ճապոնացի Նորիակի Սոջիյամայի հետ՝ ով Սասկեի կերպարի ձայնային կրկնօրինակողն էր, իրենց դերերի մասին: Երբ այդ երկու կերպարները՝ Իշիկավան և Սուգիյաման, առաջին անգամ պայքարի մեջ մտան, պարզեցին որ Իտաչին պատկանում է Ուչիհաների տոհմին: Իտաչիի մահից հետո պարզվեց որ նա իր եղբորը՝ Սասկեին օգուտ է տվել[10]: Անգլիացի դերասան Քրիսպին Ֆիմանին գոհ էր Իտաչիից, չնայած որ նա սերիաների մեջ կրկնվում է[11]:
ԱրտաքինԽմբագրել
Նարուտոյի մեջԽմբագրել
Իտաչին Ուչիհա տոհմի անդամ է, ապրում է Կոնոհագակուրե գյուղում, Ուչիհա Սասկեի ավագ եղբայրը։ Նա եղել է Ուչիհա տոհմի պարծանքը, և ոչ միայն Սասկեի համար այլև ապագա Ուչիհաների[12]։ Նա, երբ փոքր էր երկրում պատերազմ էր և նա այդ պատերազմի բռնությունները տեսնելով ցանկանում էր խաղաղություն հաստատել ցանկացած գնով։ Իմանալով որ իր տոհմը ցանկանում է հեղաշրջում կամակերպեկ Կոնոհայում,նաև որ իր տոհմը մեղադրվում է ինը պոչանի աղվեսին բաց թողնել Կոնոհայի վրա, Իտաչին կատարում է իր հետախուզական պարտականությունները որպես արդեն 2 տարվա Կոնոհայի ANBU- ի անդամ։ Ժամանակի ընթացքում Իտաչին հեռանում է իր տոհմից, քանի որ որոշ կլանի անդամներ մտածում էին, որ նա սպանել է իր լավագույն ընկեր Շիսու Ուչիհային, մանգեկյու շարինգան ձեռք բերելու համար[13][14][15]։
Իրականում, Շիսուին տիրապետում է ենթլիմայնորեն ուրիշներին շահագործելու ունակությանը և Իտաչիի պես նա էլ էր անհանգստանում գյուղի համար, նա մտադիր էր օգտագործել իր կարողությունը Ուչիհաների տոհմին կանգնեցնելու համար։ Այնուամենայնիվ, Շիսուին մահացու վիրավորում է Տերև Բարձր խորհրդի անդամ Դանզո Շիմուրան, և Իտաչին վերցնում է Շիսուի աչքը, իդեալական խաղաղության հասնելու համար։ Շիսուն վստահում է Իտաչիին իր աչքը։ Իտաչին կոծկում է Շիսուի մահը, և բոլորին թվում է թե իբրև նա է սպանել Շիսուին։ Ի վերջո, Դանզոի պատառով ա սպանում է իր ամբողջ տոհմին ողջ թողնելով միայն իր կրտսեր եղբորը՝ Սասկեին[16]։ Նրա մասին կազմվում է սխալ պատկերացում, իբրև նա սառնասրտորեն սպանել է իր ընտանիքի անդամներին, որպեսզի Սասկեի մտածելակերպը զարգանա և հզորանա որ կարողանա սպանել իրեն։ Նա սպանությունները կատարելուց հետո հեանում է գյուղից Դանզոին զգուշացնելով չվնասել Սասկեին։ Երբ նա և Կոնոհայի երրորդ Հոկագեն՝ Հիրուզեն Սարուտոբին հանդիպում են իրար, Սարուտոբին խոստանում է ամեն ինչ անել Սասկեի համար, իսկ Իտաչին սկսում է Կոնոհան պաշտպանել խավարից։ Հասկանալով որ Ակացուկի խմբավորումը վտանք է հանդիսանում Կոնոհայի համար, նա միանում է այդ խմբինորպիսի նրանք չհարձակվեն գյուղի վրա։ Իտաչիի լավ ընկերն է դառնում Կիսամե Հոշիգակին․ ով մտահոգվում էր Իտաչիի բարօրության համար[17]։
Իտաչին սկսում է առաջին մասով։ Նա հիրեզունի մահից հետո գաղտնի ներթափանցում է Կոնոհայի տարածք Ուզումակի Նարուտոին որսալու և Սասկոի բարօրությունը ստուգելու համար[18]։ Կակաշին և Կոնոհայի գաղտնի ուժերը պարզում են Ակազուկի խմբավորման նպատակը որը մինչև ինը պոչանի ջինջուրիկիների հավաքումն էր։ Իտաչին այդ ընթացքում իմանում է նաև, որ Նարուտոն գտնվում է Ջիրայայի պաշտպանության տակ և ստեղծում է թակարդ, որպեսզի փորձառու Ջիրայային հեռացնի Նարուտոյից և գողանա տղային[17][19]: Սակայն Ջիրայան գալիս է Նարուտոյին օգնության։ Իտաչին հայտնվում է իր եղբոր մոտ որպեսզի նրան ճիշտ ճանապարհի վրա ուղորդի, որ Սասկեն կարողանա ուժեղանալ և հաղթեր իրեն[20][21]։
Իտաչին երկրորդ մասում օգտագործում է Սասորիին Մի պոչանի հրեշին որսալու համար, ով Նարուտոյի ընկերն էր[22]: Իտաչին մնում է խմբի մեջ մինչև որ Սասկեն կլանում է Օրորչիմարուին, և այնքան ուժեղանում որպեսզի կարողանա մրցել Իտաչիի հետ: Նախքան իր և Սասկեի մենամարտը, Իտտաչին հանդիպում է Նարուտոյի հետ ում պատմում է Սասկեին փրկելու մտադրության մասին[23]: Սասկեն վերջապես մենամարտում է Իտաչիի հետ, և Իտաչին Սասկեին է տալիս իր Մանգեկյու Շարինգանը Սասկեին ուժեղացնելու համար: Սասկեն վերցնում է Մանգեկյու շարինգանը և այն օգտագործում հաջորդ մարտում: Այսպիսով, Օրոչիմարուն դուրս է գալիս Սասուկեի մարմնից, և Իտաչին իր Տոտսուկ թրով կլնաում է նրան:
Իտաչին վերջում Սասկեին է տալիս համատերացու տեղնիկան, որը նա պետք է օգտագործել Տոբիից պաշտպանվելու համար, ով ցանականում էր պարզել նրան տոհմի սպանության գաղտնիքները[24]: Տոբիմն իմանալով, որ Իտաչին դավաճան չէ նա հասկանում է Իտաչիի քայլերի իմաստը[25] : Այդ ամենը իմանում է նաև Սասկեն և ցանկանում է իր մանգեկյու շարինգանով ոչնչացնել Կոնոհան[23]:
Իտաչին հետագայում հայտնվում է Չորրորդ Մեծ Նինջաների պատերազմին, նրան վերակենդանացնում է Կաբուտո Յակուշին, օգտագործելով Վերակենդանացնող ջութսուն։ Այն արգելված տեխնիկա է, որը մահացածներին հարություն է տալիս։ Կաբուտոն վերկենդանացրեց նրան Տոբիի դեմ պայքարելու համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Kishimoto, Masashi (2008)։ «Chapter 245»։ Naruto, Volume 28։ Viz Media։ էջեր 8–9։ ISBN 978-1-4215-1864-0
- ↑ White Charles (հունվարի 7, 2008)։ «Naruto: "Brothers: Distance Among the Uchiha" Review»։ IGN։ Վերցված է ապրիլի 27, 2009
- ↑ Brienza, Casey (ապրիլի 25, 2009)։ «Naruto GN 42-44»։ Anime News Network։ Վերցված է ապրիլի 25, 2009
- ↑ Van Horn Jason (ապրիլի 23, 2007)։ «Naruto: "Roar Chidori! Brother vs. Brother" Review»։ IGN։ Վերցված է ապրիլի 27, 2009
- ↑ Ellingwood, Holly (ապրիլի 20, 2008)։ «Naruto DVD box set 7 review»։ Activeanime.com։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 21, 2011-ին։ Վերցված է մարտի 29, 2009
- ↑ Horn, Jason Van (ապրիլի 9, 2007)։ «IGN - Review - Naruto: "Return of the Morning Mist" Review»։ IGN։ Վերցված է մարտի 17, 2008
- ↑ 漫道コバヤシ第13号「NARUTO完結!岸本斉史SP」 [Kobayashi No. 13 'Completion of Naruto! Masashi Kishimoto SP'] (Japanese)։ Fuji Television։ դեկտեմբերի 13, 2014
- ↑ Kishimoto, Masashi (2014)։ NARUTO―ナルト―キャラクターオフィシャルデータBOOK 秘伝・陣の書 (Japanese)։ Shueisha։ էջեր 378–387։ ISBN 978-4-08-880263-3
- ↑ Kido, Misaki C. (February 2012)։ «Interview with Masashi Kishimoto (Creator of Naruto)»։ Weekly Shonen Jump Alpha (Viz Media) (02-06-12): 120–123
- ↑ The Enigma that is Itachi։ V Jump (March 2016) (Shueisha)։ 2016: 320–321
- ↑ «Interview with Hellsing actor, Crispin Freeman»։ Geek of Foz։ Վերցված է հունիսի 29, 2017
- ↑ Kishimoto, Masashi (2007)։ «Chapter 220»։ Naruto, Volume 25։ Viz Media։ ISBN 978-1-4215-1861-9
- ↑ Kishimoto, Masashi (2007)։ «Chapter 223»։ Naruto, Volume 25։ Viz Media։ ISBN 978-1-4215-1861-9
- ↑ Kishimoto, Masashi (2007)։ «Chapter 225»։ Naruto, Volume 25։ Viz Media։ ISBN 978-1-4215-1861-9
- ↑ Masashi Kishimoto (2011)։ «550»։ Naruto bāsasu itachi։ Tōkyō: Shūeisha։ ISBN 978-4-08-870302-2
- ↑ Kishimoto, Masashi (2008)։ «Chapter 401»։ Naruto, Volume 43։ Shueisha։ ISBN 978-1-4215-2929-5
- ↑ 17,0 17,1 Kishimoto, Masashi (2007)։ «Chapter 143»։ Naruto, Volume 16։ Viz Media։ ISBN 978-1-4215-1090-3
- ↑ Kishimoto, Masashi (2007)։ «Chapter 139»։ Naruto, Volume 16։ Viz Media։ ISBN 978-1-4215-1090-3
- ↑ Kishimoto, Masashi (2007)։ «Chapter 144»։ Naruto, Volume 16։ Viz Media։ ISBN 978-1-4215-1090-3
- ↑ Kishimoto, Masashi (2007)։ «Chapter 147»։ Naruto, Volume 17։ Viz Media։ ISBN 978-1-4215-1652-3
- ↑ Kishimoto, Masashi (2007)։ «Chapter 148»։ Naruto, Volume 17։ Viz Media։ ISBN 978-1-4215-1652-3
- ↑ Kishimoto, Masashi (2008)։ «Chapter 260»։ Naruto, Volume 29։ Viz Media։ ISBN 978-1-4215-1865-7
- ↑ 23,0 23,1 Kishimoto, Masashi (2009)։ «Chapter 403»։ Naruto, Volume 44։ Shueisha։ ISBN 978-1-4215-3134-2
- ↑ Kishimoto, Masashi (2008)։ «Chapter 393»։ Naruto, Volume 43։ Shueisha։ ISBN 978-1-4215-2929-5
- ↑ Kishimoto, Masashi (2008)։ «Chapter 397»։ Naruto, Volume 43։ Shueisha։ ISBN 978-1-4215-2929-5