Մադարա Ուչիհա (ճապ.՝ うちは マダラ, անգլ.՝ Uchiha Madara), «Նարուտո» մանգայի և անիմեի կերպար, որը ստեղծվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից: Համարվում է Ուչիհաների տոհմի ամենուժեղ նինջաներից մեկը։

Մադարա Ուչիհա
Տեսակգեղարվեստական անձ, անիմեի կերպար և մանգայի կերպար
ՀեղինակՄասաշի Քիշիմոտո
Ներկայացված էՆարուտո
Սեռարական
ՔաղաքացիությունLand of Fire
Հրարած տիեզերքիցNaruto universe?
ՀարստությունUchiha Clan?
Մասնագիտությունswordfighter, fictional ninja և Նինջա
Madara Uchiha Վիքիպահեստում

Մադարան ցուցադրվել է Նարուտո անիմեում, միանգամից հայտնվել է Նարուտոի բնօրինակ տեսանյութերի անիմացիայի մեջ և դարձել հանդիսատեսի տեսահոլովակների մեծ մասում նվագելու ունակ կերպար[1]։ Կան բանալիների օղազարդեր և փափուկ խաղալիքներ, որոնք պատկերում են կերպարի դեմքը[2]։

ՍյուժեԽմբագրել

Նախապատմություն

Մադարա Ուչիհա, տոհմի նախկին առաջնորդը, առաջին Ուչիհան ով կարողացավ յուրացնել Մանգեկյու շարինգանը։ Կոնոհա գյուղի հիմնադիրներից և աշշարհի ամենաուժեղ նինջաներից մեկկը։ Ուչիհաներից Մադարան և իր եղբայրը եղան առառջինները ովքեր կարողացան յուրացնել մանգեկյու շարինգանը։ Սակայն այն հաճախակի օգտագործելու արդյունքում Մադարան ի վերջո ամբողջովին կուրանում է։ Իտաչիի խոսքերով, դրանից հետո Մադարան խլում է եղբոր աչքերը, որպեսզի յուրացնի հավերժական անգեկյու շարինգանը և ազատվի կորությունից։ Տոբին նշել է, Մադարայի կրտսեր եղայրը իր կամքով է նրան տվել իր աչքերը, դա համարելով թշնամիներից պաշտպանվելու միակ միջոցը:

Մադարան Սենջուների տոհմի առաջնորդ Հաշիրամայի հետ ստեղծում է Գաղտնի Տերևի գյուղը, սակայն նրանք չկարողացան խաղաղ որոշել թե ով է գլխավորելու գյուղը, և որոնք են լինելու տոհմերից յուրաքանչյուրի դերը։[3][4] Մադարան վախենում էր, որ Սենջուները ուչիհաներին դուրս կմղեն գյուղի կենտրական կառավարումից և դրան բոլորը համաձայն կլինեն։ Իր տոհմը պաշտպանելու համարա նա ցանկանում էր համաձայնագիր կնքել։ Սակայն իր եղբոր աչքերի վերաբերյալ իրադարձության պատճառով, Մադարայի սկսեցին համարել փառասեր մարդ, և բոլոր Ուիհաները երես թեքեցին նրանից։ Բոլորին նվիրված Մադարան լքում է գյուղը։ Ավարտի հովտի մարտից հետո՝ որտեղ հաղթում է Հաշիրաման, Մադարան երկար ժամանակ մահացած է համարվում։ Հետագայում այդտեղ դրվում են երկու հսկայական հուշարձաններ, ի պատիվ երկու հիմնադիրների։

Հաշիրամա Սենջուի դեմ մարտից հետո նրա հետքը վերանում է։ Սակայն, հետագայում պարզվում է որ Մադարան փրկվում է և փնտրում մի մարդու ով կիրականացնի աշխարհը մշտական իլուզիայի մեջ գցելու իր պլանը։[5] Այդ մարդը դառնում է Օբիտոն, ով երկար տարիներ ներկայանում է որպես Մադարա։[6][7]

Երկրորդ մաս

Շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Յակուշի Կաբուտոն Օբիտոյի վախեցնելու համար վերակենդանացնում է Մադարային, ապա նրան Մուի հետ ուղարկում Գաարայի նահանջող դիվիզիային ընդառաջ։ Նրանք դժվարությամբ են կարողանում դիմակայել Մադարային։ Ավելի ուշ մարտին են միանում հինգ կագեները։

Մարտի ժամանակ Մադարան ցուցադրում է ի Րինեգանը, և դրա օգնությամբ մարի դաշտում ստեղծում է հսկայական քարե գունդ։ Սկսվում է մարտ Մադարայի և հինգ կագեների միջև։ Պայքարի ընացքում պարզ է դառնում, որ Մադարան, իր մարմնում պատվաստված Առաջի Հոկագեի բջիջների շնորհիվ, կարողանում է օգտագործել Փայտի տարրը։ Շուտով Կագեներին հաջողվում է կնքել Մադարային։ Այնումանեայնիվ պարզ է դառնում, դա Մադարայի փայտե կլոնն էր։ Այդ ժամանակ իսկական Մադարան թաքնվել էր Կագեների մոտակայքում, և նրան հաջողվում Սուսանոյի ատելության սռոբ խոցել Ցունադեին։[8]

Կագեներին ջախջախելուց հետո Մադարան միանում է Օբիտոյին, ով կռվում էր Նարուտոյի, Կակաշիի Մայթո Գայի և Քիլլեր Բիի դեմ։ Վերջում նրանց են միանում նաև միավորված շինոբիների բանակը։[9][10]

Դրանից հետո Մադարան դառնում է Տասը պոչանու ջինջյուրիկին և իրականացնում է իր պլանը։ Սակայն իր մարմնում վերածնում է Կագույա Օցուցուկին և արդեն № 7 թիմը սկում է պայքարել նրա դեմ։ Կագույայի պարտույունից հետո Մադարան նորից կարողանում կառավարել իր մարմինը, սակայն, քանի որ նրա մարմնից հանել էին բիջուին Մադարան մահանում է։[11]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Madara Uchiha Is Playable In Naruto Shippuden: Ultimate Ninja Storm 3»։ Siliconera։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 29, 2019-ին։ Վերցված է հունիսի 16, 2020 
  2. «GAMRs Ep 11 Extras - Optimoose Kaplan: Pre-show banter»։ Gamr։ Վերցված է հունիսի 16, 2020 
  3. Kishimoto Masashi (2014)։ «Chapter 621»։ Naruto, Volume 65։ Viz Media։ էջ 18։ ISBN 978-1-4215-6455-5 
  4. Kishimoto Masashi։ «chapter 386»։ Naruto, chapter 386։ Viz Media։ էջ 10 
  5. Kishimoto Masashi (2014)։ «Chapter 622»։ Naruto, Volume 65։ Viz Media։ էջ 15։ ISBN 9781421576275 
  6. Kishimoto Masashi (2008)։ Naruto Secret: Scroll of Formation Character Official Databook։ Shueisha։ էջեր 58–63։ ISBN 978-4-08-880263-3 
  7. Kishimoto Masashi (2012)։ «Chapter 560»։ Naruto, Volume 59։ Viz Media։ էջ 11։ ISBN 978-1-4215-4942-2 
  8. «Naruto: Masashi Kishimoto dice que el manga está en la recta final»։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 31, 2019-ին։ Վերցված է հունիսի 16, 2020 
  9. Kishimoto Masashi (2012)։ «Chapter 564»։ Naruto, Volume 59։ Viz Media։ էջ 12։ ISBN 978-1-4215-4942-2 
  10. Kishimoto Masashi (2012)։ «Chapter 562»։ Naruto, Volume 59։ Viz Media։ էջ 16։ ISBN 978-1-4215-4942-2 
  11. Kishimoto Masashi (2015)։ «Chapter 658»։ Naruto, Volume 72։ Viz Media։ էջ 14։ ISBN 978-4-08-880220-6