Սառա ալ-Ամիրի
Սառա բինտ Յուսեֆ ալ-Ամիրի (արաբ. سارة بنت يوسف الأميري, 1987, ԱՄԷ), Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարության առաջատար տեխնոլոգիաների գծով պետական նախարար, ԱՄԷ տիեզերական գործակալության և ԱՄԷ գիտնականների խորհրդի ղեկավար, ինչպես նաև «Emirates Mars Mission» տիեզերական ծրագրի ղեկավարի տեղակալ[2]։
Սառա ալ-Ամիրի | |
---|---|
Ծնվել է | 1987 |
Ծննդավայր | ԱՄԷ |
Քաղաքացիություն | ԱՄԷ |
Կրթություն | Շարժայի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | ծրագրավորող, Soft engineering, քաղաքական գործիչ, գիտնական և միջազգային ֆորումի մասնակից |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of State for Advanced Technology? |
Պարգևներ և մրցանակներ | |
Sarah Amiri Վիքիպահեստում |
Վաղ տարիներ և կրթություն խմբագրել
Սառա ալ-Ամիրին ծնվել է ԱՄԷ-ում, 1987 թվականին[3]։ Համակարգչային գիտություններ է ուսումնասիրել Շարժայի ամերիկյան համալսարանում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի կոչումներ[4][5][6]։ Մշտապես հետաքրքրվել է օդատիեզերական տեխնոլոգիայով, բայց այդ ժամանակահատվածում ԱՄԷ-ն դեռ տիեզերական ծրագիր չի ունեցել[7]։
Գիտական գործունեություն և կարիերա խմբագրել
Ալ-Ամիրին իր կարիերան սկսել է Էմիրությունների առաջավոր գիտության և տեխնիկայի ինստիտուտում, որտեղ աշխատել է DubaiSat-1 և DubaiSat-2 արբանյակային նախագծերի վրա[8]։ 2018 թվականին նշանակվել է ԱՄԷ չորրորդ արդյունաբերական հեղափոխության խորհրդի նախագահ, 2016 թվականին՝ Էմիրությունների գիտնականների խորհրդի ղեկավար[7][9][10]։
Համարվում է Emirates Mars Mission առաքելության գիտական ղեկավարը[7][11][12] և համագործակցում է Բոուլդերում գտնվող Կոլորադոյի համալսարանի, Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի և Արիզոնայի նահանգի համալսարանի հետ։ TEDxDubai սրահում պատմել է Hope Mars Mission առաքելության մասին[7]։ 2017 թվականի նոյեմբերին Սառա ալ-Ամիրին դարձավ ԱՄԷ-ի առաջին ներկայացուցիչը, ով ելույթ ունեցավ Լուիզիանայում անցկացվող TED միջազգային համաժողովում և ներկայացրեց Hope Mars առաքելությունը[13][14]։ Առաքելությունը մեկնարկել է 2020 թվականի հուլիսին, իսկ արբանյակը Մարսի ուղեծիր է մտել 2021 թվականի փետրվարին։ Այդ միջոցառումը հարմարեցվել է ԱՄԷ-ի հիմնադրման 50-ամյակի հետ, որը նշվել է նույն թվականին[15]։ 2015 թվականին Համաշխարհային տնտեսական ֆորումում 50 երիտասարդ գիտնականների թվում պարգևատրվել է գիտության, տեխնոլոգիայի և ճարտարագիտության բնագավառում ունեցած ներդրման համար[16][17]։
2017 թվականի հոկտեմբերին Սառա ալ-Ամիրին Միացյալ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունում նշանակվել է առաջատար տեխնոլոգիաների գծով պետական նախարար[5][18]։ Համաշխարհային գիտական համագործակցությունն ընդլայնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերին այցելել է Միացյալ Նահանգների գիտական հաստատություններ[10]։ Սառա ալ-Ամիրին ընդգրկվել է «BBC-ի 100 կանանց» ցուցակում, որը հրապարակվել է 2020 թվականի նոյեմբերի 23-ին[19]։ 2021 թվականի փետրվարին ընդգրկվել է նաև «Time» ամսագրի ապագայի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.bbc.com/news/world-55042935
- ↑ August 2020, Meghan Bartels 18. «UAE's Hope Mars orbiter nails first big maneuver in deep space». Space.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «من هي الوزيرة سارة الأميري لمحات من حياة مهندسة"الأمل"». Thaqfny. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Meet the nine female ministers in the UAE's current cabinet». Emirates Woman (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 15. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ 5,0 5,1 «Members Of The Cabinet». uaecabinet.ae (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ «View Content». www.ausalumni.ae (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «The 29-year-old woman who's lead scientist for the UAE's Mars mission». World Economic Forum. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Sarah Al Amiri | The First UAE Synchrotron User Meeting». www.aesua.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ News, Samir Salama, Jumana Khamis, Mary Achkhanian, Gulf (2017 թ․ հոկտեմբերի 19). «New UAE ministers aim to excel». GulfNews. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 10,0 10,1 Report, Staff (2016 թ․ փետրվարի 11). «Al Amiri, 29, to head UAE Council of Scientists». GulfNews. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Arabian Aerospace - Living in the city...on Mars». www.arabianaerospace.aero. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ «UAE and Indian scientists to discuss nano satellites and Mars mission plans». The National (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ «TEDxDubai». TEDxDubai (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
- ↑ TEDx Talks (2017 թ․ հունվարի 23), A Mars Mission of HOPE | Sarah Amiri | TEDxDubaiSalon, Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին
- ↑ Simpson, Leah. «The First Emirati to Speak on a Global TED Stage Is a Woman». POPSUGAR Middle East Love (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ «UAE Mulls Life after Oil--and on Mars». Scientific American (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Authors». World Economic Forum. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Sarah Amiri of UAE Mars Mission appointed Science Minister by Mohammad Bin Rashid». ummid.com.
- ↑ «BBC 100 Women 2020: Who is on the list this year?». BBC News (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.