Էմիլիանո Սապատա Սալասար (իսպ.՝ Emiliano Zapata Salazar, օգոստոսի 8, 1879(1879-08-08)[1][2][3], Anenecuilco, Ayala Municipality, Մորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 10, 1919(1919-04-10)[4][1][2][…], Մորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), 1910-1917 թվականների մեքսիկական հեղափոխության հայտնի մասնակից։ Ծագումով գյուղացի։ Հեղափոխության ժամանակ գլխավորել է երկրի կենտրոնում և հարավում ծավալված գյուղացիական շարժումը։ Սապատայի գլխավորությամբ հեղափոխականների մի խումբ մշակել է ագրարային ծրագիր՝ «Այալայի պլան», որը նախատեսում էր խոշոր հողատիրության վերացում՝ փրկագնով հողը գյուղացիներին տալով։ 1914 թվականի դեկտեմբերից1915 թվականի հուլիսը (ընդհատումներով) Սապատայի և Ֆ․ Վիչյայի ջոկատները գրավել են Մեխիկոմայրաքաղաքը։ Գյուղացիական շարժման ճնշման տակ 1917 թվականի մեքսիկական սահմանադրության մեջ մտցվել են գյուղացիության շահերն արտահայտող մի շարք կետեր։ Սպանվել է իշխանությունների կազմակերպած պրովոկացիայի հետևանքով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 185)։