Սաշա Սպիլբերգ (իսկական անունը` Ալեքսանդրա Ալեքսանդրովնա Բալկովսկայա, նոյեմբերի 27, 1997(1997-11-27), Մոսկվա, Ռուսաստան), վիդեոբլոգեր, երգչուհի, դերասանուհի և մոդել։ 2018 թվականի ապրիլի տվյալների համաձայն իր հիմնական Sasha Spilberg ալիքում ունի 5,8 միլիոն հետևորդ և ավելի քան 150 հազար՝ իր անգլալեզու Sasha ալիքում[1][2]։ ՅուԹուբի և Tubular Influencer Score-ի տվյալների համաձայն, նա տասը ամենահայտնի աղջիկ բլոգերների շարքում է[3]։

Սաշա Սպիլբերգ
Alexandra Balkovskaya (2017-05-22).JPG
Բնօրինակ անունռուս.՝ Александра Александровна Балковская
Ի ծնե անունԱլեքսանդրա Ալեքսանդրովնա Բալկովսկայա
Նաև հայտնի է որպեսСаша Спилберг
Ծնվել էնոյեմբերի 27, 1997(1997-11-27) (25 տարեկան)
Մոսկվա
ԵրկիրՌուսաստան
Մասնագիտությունվիդեո բլոգեր, երգչուհի, դերասանուհի և յություբեր
Գործիքներվոկալ
Commons-logo.svg Alexandra Balkovskaya Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 27-ին Մոսկվայում[4][5]։ Հայրը՝ Ալեքսանդր Բալկովսկին, Z-Agency ստուդիայի համասեփականատերն է։ Ընտանիքի հետ տեղափոխվել էր Եվրոպա, ապրել Իտալիայում և Շվեյցարիայում, այնուհետև նորից վերադարձել Ռուսաստան[6]։ 2010 թվականի մայիսի 19-ին ստեղծել է իր ալիքը։ Ամենաառաջին տեսահոլովակը հրապարակել է 2012 թվականի նոյեմբերի 10-ին «Սաշա Սպիլբերգ & American Eagle» անվամբ։

2015 թվականին RU.TV հեռուստաալիքով մեկ ու կես ամիս շարունակ եթեր էր թողարկվում նրա հեղինակային «Սպիլբերգ Vlog (Սպիլբերգի հետ)» շոուն, որտեղ պատմում էր համացանցում կատարվող հետաքրքիր միտումների մասին[7]։

Սպիլբերգի խոսքերով, երբ նրա ալիքի հետևորդների թիվը հասավ 100 000-ին, նրան սկսեցին գովազդային առաջարկներ ուղարկել․ հարդարման պարագաների գովազդի համար նա ստացել էր 100 000 ռուբլի[8]։ 2016 թվականին նա նկարահանվել է Unilever ընկերության Cornetto պաղպաղակի գովազդում, որտեղ երգել է DJ Leonid Rudenko-ի հետ[9]։ Նույն տարում նա մի շարք հայտնի աստղերի հետ նկարահանվել է «Градусы» խմբի «Градус 100 ( 100 աստիճան)» երգի տեսահոլովակում[10]։ 2017 թվականին նա հայնվել է Elle Girl ամսագրի հունվար ամսվա շապիկին Յան Գոյի, Յուլիա Պուշմանի և Կարինե Կասպարյանցի հետ[11]։

2016 թվականին Սպիլբերգը նկարահանվել է Տիմուր Բեկմամբետովի «Взломать блогеров» ֆիլմում։

2017 թվականի մարտին մասնակցել է յութուբերների հանդիպմանը։

2017 թվականի ապրիլին ՌԴ-ի մաշակույթի նախարար Վլադիմիր Մեդսկին նկարահանվել է Սպիլբերգի բլոգում՝ զրույցի ընթացքում ակտիվ գովազդելով մշակութային նախագծեր՝ «Большой» (Մեծ) և «Время первых» (Առաջիների ժամանակը) ֆիլմերը, «Культура. РФ» և «История. РФ» կայքերը[1]։

2017 թվականի մայիսին մասնակցել է Պետական դումայի լսումներին՝ նվիրված երիտասարդների քաղաքականությանը։

Ըստ ՌԲԿ-ի՝ 2014 թվականին Սպիլբերգը աշխատել է 89,4-ից մինչև 742,5 հազար դոլար, իսկ 2016 թվականին նրա հոր խոսքերով ամսական նա աշխատում էր 1 միլիոն ռուբլի։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անուն Դեր
2016 թվական Ёлки 5 Ինքն իրեն
2016 թվական Взломать блогеров Ինքն իրեն

ՍկավառակագրությունԽմբագրել

ՍինգլԽմբագրել

  • 2013՝ «Love»
  • 2013՝ «Gatsby’s Girl»
  • 2014՝ «Orange City Skies»
  • 2015՝ «Твоя тень (Քո ստվերը)»
  • 2015՝ «Обещаю (Խոստանում եմ)»
  • 2015՝ «Любить страшно (Սիրելը վախենալու է)»[12])
  • 2016՝ «Растопи лёд (Հալվում է սառույցը)»
  • 2016՝ «Միսս Հիպպիи»
  • 2016՝ «Я всегда буду с тобой (Ես միշտ քեզ հետ կլինեմ)»[13]
  • 2017`«Ավելորդ շարժումներ»
  • 2018`«Երգ սննդի մասին»
  • 2019`«Դանդաղ»

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Владимир Мединский снялся в блоге у звезды YouTube Саши Спилберг «Афиша», 03.2017
  2. «Sasha Spilberg: О канале»։ Վերցված է 2017-01-21 
  3. Евтушенко Анастасия (2016-03-08)։ «YouTube по-девчачьи»։ Газета.ру։ Վերցված է 2017-01-23 
  4. http://kommersant.ru/doc/3136740
  5. http://www.forbes.ru/sp_data/2016/fstars
  6. «Саша Спилберг: «Я отвезла родителей в Нью-Йорк, оплатив всю поездку»»։ Life։ 2015-08-24։ Վերցված է 2015-03-24 
  7. «Телеканал RU.TV закрыл программу Саши Спилберг»։ Life։ 2015-09-07։ Վերցված է 2017-01-24 
  8. Галина Зинченко, Анастасия Карпова, Юлия Сапронова (2016-08-05)։ «Фабрики звезд»։ Forbes Russia։ Վերցված է 2016-10-24 
  9. «Дарите любимым… мороженое»։ Կոմսոմոլսկայա պրավդա։ 2016-08-15։ Վերցված է 2017-01-26 
  10. Быкова Анастасия (2016-09-03)։ «"Градус 100": Елена Темникова, Полина Гагарина, Яна Рудковская и другие в клипе группы "Градусы"»։ Hello!։ Վերցված է 2017-01-26 
  11. Свирина Ольга (2016-12-14)։ «Саша Спилберг, Юля Пушман, Ян Гордиенко и Карина Каспарянц в январском номере Elle Girl»։ Elle Girl։ Վերցված է 2017-01-24 
  12. Павел Гайков, Джулия Король (2016-10-13)։ «Блогеры и кино: есть контакт?»։ Վերցված է 2017-01-30 
  13. «Алексей Воробьев записал песню вместе с Сашей Спилберг»։ Poliksal։ 2016-10-23։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-19-ին։ Վերցված է 2017-01-30 

Արտաքին հղումներԽմբագրել