Սան Ֆրանչեսկո ա Ռիպա (իտալ.՝ San Francesco di Assisi a Ripa Grande), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Տրաստևերե շրջանում։ Տիտղոսակիր եկեղեցի է։ 1998 թվականի փետրվարի 21-ից եկեղեցու կարդինալ քահանան մեքսիկացի Նորբերտո Րիվերա Կարրերան է։ Եկեղեցին նվիրված է Ֆրանցիսկյան միաբանության հիմնադիր Ֆրանցիսկ Ասսիզեցուն, որը 1219 թվականին Հռոմ ժամանելիս հավանաբար ապրել է եկեղեցու վանական կացարանում։ Եկեղեցու անվան Ռիպա տերմինը վերաբերվում է Տիբեր գետի մոտակա համանուն եզերքին։

Սան Ֆրանչեսկո ա Ռիպա
San Francesco di Assisi a Ripa Grande
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Հասցեpiazza San Francesco d'Assisi, 88 - Roma[2]
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունOrder of Friars Minor?
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
ՆվիրվածՖրանցիսկ Ասիզացի
ՃարտարապետՕնորիո Լոնջի և Mattia de Rossi?[1]
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված13-րդ դար
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 San Francesco a Ripa (Rome) Վիքիպահեստում
sanfrancescoaripa.com(իտալ.) և sanfrancescoaripa.it

Պատմություն խմբագրել

Այս եկեղեցու ակունքները կապված են Ֆրանցիսկյան մենաստանի հետ, որը 12-րդ դարից սկսած գտնվում էր Հռոմի Տրաստևերե շրջանում։ Այն ուներ կից եկեղեցի՝ նվիրված Սուրբ Վլասիին։ 1231 թվականին Սուրբ Ֆրանցիսկի հետևորդներից մեկը՝ Ռոդոլֆո Անգվիլլարան, սկսում է եռանավ բազիլիկի կառուցումը։ Պիետրո Կավալլինին ֆրեսկոներով զարդարել է եկեղեցին, որոնք, սակայն, չեն պահպանվել։ Ներկայիս եկեղեցու կառուցումը սկսվել է 1603 թվականին Օնորիո Լոնգիի կողմից։ Եկեղեցու ամբողջական վերանորոգումը, ինչպես նաև ճակատամասի ձևավորումը կատարել է Մատտիա դե Ռոսսին 1681-1701 թթ․։ Ուշագրավ է Պալուցցի Ալբերտոնի կապելլայում տեղակայված հանրահայտ «Երանիելի Լյուդովիկա Ալբերտոնիի զմայլանքը» (իտալ.՝ la Beata Ludovica Albertoni) մարմարե արձանը, որի հեղինակն է Լորենցո Բերնինին։

1873-1943 թթ․ իտալական բանակի բարսալիերները եկեղեցին օգտագործել են որպես զորանոց։

Ինտերիեր խմբագրել

 
Եկեղեցու ինտերիերը

Աջակողմյան առաջին կապելլայում Ֆրա Էմանուելեի ֆրեսկոներն են և Կարդինալ Միքելանջելո Ռիչչիի հուշարձանը, որի հեղինակն է Դոմենիկո Գուիդիի։ Երկրորդ կապելլայում Դոմենիկո Մարիա Մուրատորիի ֆրեսկոներն են (1725թ), իսկ երրորդ կապելլայի խորանը Ստեֆանո Մարիա Լենյանիի աշխատանքն է (1685թՏրանսեպտում Ռոսպիգլիոսի-Պալլավիչինիի կապելլան է, որի կառուցումը սկսել է Նիկոլաս Միչետտին, իսկ 1725 թ․ ավարտել է Լուդովիկո Ռուսկոնին։ Ավագ խորանի կառուցումը ավարտվել է 1746 թվականին։ Սուրբ Ֆրանցիսկի պատկերումը վերագրվում է Ֆրա Դիեգո դա Կարերիին, իսկ «Երրորդություն» կտավը՝ Պարիս Նոգարիին։

Ձախ տրանսեպտում Պալուցցի Ալբերտոնի կապելլան է, որը ձևավորել է Ջիակոմո Մոլան (1622-1625թթ․)։ Այստեղ է գտնվում Բերնինիի գլուխգործոցը՝ «Երանիելի Լյուդովիկա Ալբերտոնիի զմայլանքը» արձանը։ Նրա ետևում Սուրբ Աննայի և Մարիամ Աստվածածնի պատկերներն են, որոնց հեղինակն է Ջիովանի Բատիստա Գաուլլին։ Ձախակողմյան երրորդ կապելլայում Լաուրա Ֆրանգիպանիի կիսանդրին է, որը կերտել է Անդրեա Բոլջին (1637թ․)։ Երկրորդ կապելլայում Ջիովանի Բատիստա Ռիչչիի ֆրեսկոներն են։ Կենտրոնում Ֆրանչեսկո Սալվիատիի "Ավետումն" է (1534թ․)։ Ջուզեպպե Պարավիչինիի (ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն Բոնապարտի նախահայրը) տապանաքարը կերտել է Կամիլլո Ռուսկոնին։ Առաջին կապելլայում Մարտեն դե Վոսի ստեղծագործությունն է (1555թ․)։ Աջ կողմում Անտոնիո դելլա Կորնայի "Վերափոխումն" է, իսկ ձախ կողմում՝ Սիմոն Վուեի "Մարիամի ծնունդը" (1620թ․)։

Ուշագրավ է նաև Սուրբ Ֆրանցիսկի ենթադրյալ դիմանկարի պատճենը, որի բնօրինակը գտնվում է Վատիկանի թանգարաններում։ Եթե հաստատվի, ապա դա կհամարվի առաջին իրական դիմանկարը իտալական արվեստի պատմության մեջ։ Եկեղեցում նաև պահպանվել է այն խուցը, որտեղ ապրել է սուրբը։ Խցում առկա սև քարը համարվում է նրա բարձը։ Վանքի բակի նարնջի ծառը, ըստ ավանդության, տնկել է Սուրբ Ֆրանցիսկը։

Եկեղեցու առջև Պիոս IX Պապի կողմից կանգնեցվել է հոնիական սյուն, որը բերվել էր Վեիի ավերակներից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.sanfrancescoaripa.it/chi-siamo/
  2. 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.

Գրականություն խմբագրել

  • Heinz-Joachim Fischer, «Rom. Zweieinhalb Jahrtausende Geschichte, Kunst und Kultur der Ewigen Stadt», DuMont Buchverlag, Köln 2001, ISBN 3-7701-5607-2, S. 344
  • Federico Gizzi, Le chiese barocche di Roma
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ֆրանչեսկո ա Ռիպա» հոդվածին։