Սան Սալվադոր դե Խուխույ (իսպ.՝ San Salvador de Jujuy), քաղաք Արգենտինայի հյուսիսարևմտյան մասում, Խուխույ նահանգի մայրաքաղաք։ Գտնվում է նահանգի հարավային մասում, Հիբի-Հիբի գետակի հորդացման վայրում։ Տեղի բնակիչների համար անվանվում է պարզապես Սան Սալվադոր։

Քաղաք
Սան Սալվադոր դե Խուխույ
San Salvador de Jujuy
Զինանշան

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Հիմնադրված է1593 թ.
Մակերես25 կմ²
ԲԾՄ1259 մ
Բնակչություն231 229 մարդ մարդ (2001)
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ+54 0388
Փոստային ինդեքսY4600
Փոստային դասիչY4600
Պաշտոնական կայքsansalvadordejujuy.gov.ar
Սան Սալվադոր դե Խուխույ (Արգենտինա)##
Սան Սալվադոր դե Խուխույ (Արգենտինա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Պատմական քաղաքի կենտրոնը գտնվել է բարձր լեռների հովիտներում։ 20-րդ դարում քաղաքը հիմնականում ձգվել է Հիբի-Հինի գետից դեպի հարավ և հարավ-արևելք և փոքր չափով Ռիո Գրանդեից դեպի հյուսիս։

Կլիմա խմբագրել

Սան Սալվադորը գտնվում է մերձարևադարձային գոտում, կլիման բավականին տաք է ու փափուկ։ Տարեկան միջին ջերմաստիճանը +19, 4° С է, տարեկան տեղումների քանակը 777.7 մմ։ Ամառը բավականին տաք է և խոնավ։ Ձմեռը չոր է, փափուկ, հնարավոր է նաև զով եղանակ 0° С-ի սահմաններում։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքը շրջապատված է Անդերի գեղատեսիլ լանջերով։ Քաղաքի առավել հայտնի ճարտարապետական հուշարձաններն են.

  • Կառավարական տուն- ներառում է տարրեր ֆրանսիական, իտալական և իսպանական գաղութային
 
Բազիլիկա Սան Ֆրանցիսկո

ճարտարապետությունից։

  • Մայր տաճար(Catedral de San Salvador de Jujuy)- կառուցվել է 17-րդ դարում։
  • Բազիլիկա Սան Ֆրանցիսկո(Basílica de San Francisco)- Կառուցվել է 1611-1618 թթ., վերջին անգամ վերանորոգվել է 1927 թվականին։
  • Սանտա Բարբարա մատուռ (Capilla de Santa Barbara)

Սպորտ խմբագրել

Քաղաքում կա «Գիմնազիա դե Խուխույ» ֆուտբոլային ակումբը, որը մասնակցում է Արգենտինայի գլխավոր չեմպիոնների լիգային։

Հայտնի մարդիկ, ծնված այս քաղաքում խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Սալվադոր դե Խուխույ» հոդվածին։