Պիոս III
Պիոս III (լատ.՝ Pius PP. III), աշխարհիկ՝ Ֆրանչեսկո Նանի Թոդեսկինի-Պիկոլոմինի (իտալերեն՝ Francesco Nanni-Todeschini-Piccolomini,մայիսի 9, 1439[1][2], Սարտեանո, Սիենայի Հանրապետություն - հոկտեմբերի 18, 1503[3][4][1], Հռոմ, Պապական մարզ, Հռոմի Պապ 1503 թվականի սեպտեմբերի 12-ից մինչ հոկտեմբերի 18-ը։ Հռոմի Պապ Պիոս II զարմիկը։
Պիոս III Pius PP. III | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
Սեպտեմբերի 21 — Հոկտեմբերի 18 1503 | |||
Գահակալեցում | հոկտեմբերի 8 1503 | ||
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | ||
Նախորդող՝ | Ալեքսանդր VI | ||
Հաջորդող | Հուլիոս II | ||
Կրթություն | Պերուջայի համալսարան | ||
Մասնագիտություն | հոգևորական և կաթոլիկ քահանա | ||
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
Ֆրանչեսկո Նանի Թոդեսկինի-Պիկոլոմինի | ||
Ծնունդ | մայիսի 9, 1439[1][2] Սարտեանո, Սիենայի Հանրապետություն | ||
Մահ | հոկտեմբերի 18, 1503[3][4][1] (64 տարեկան) Հռոմ, Պապական մարզ | ||
Թաղված է | Old St. Peter's Basilica, Vatican Grotto, Սանտ Անդրեա դելա Վալե | ||
Հայր | Nanni Todeschini?[5] | ||
Մայր | Laudomia Piccolomini?[5] | ||
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ գործունեությունԽմբագրել
Ֆրանչեսկոն ծնվել է Սարտեանո քաղաքում, նրա ծնողներն են եղել Նանո Թոդեսկինին և Լաուդոմիա Պիկոլոմինին։ Ֆրանչեսկոյի մանկությունը լի էր զրկանքներով։ Երբ նրա հորեղբայրը՝ Էնեյ- Սիլվի Պիկոլոմինին ընտրվեց Հռոմի պապ Պիոս II անունով, ընդունակ պատանին կարողացավ ընդունվել Պերուջայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ 1460 թվականին նա ստացավ կանոնական իրավունքի դոկտորի աստիճան։ Բացի այդ դարձավ Անկոնայի լեգատ։ 1471 թվականի օգոստոսի 30-ին Թոդեսկինի Պիկոլոմինին ընտրվեց ավագ սարկավագ։ 1484 կամ 1485 թվականին ավագ սարկավագ Ֆրանչեսկո Նանի Թոդեսկին Պիկոլոմինին, հովվերգության գործուղումների ժամանակ, հանդիսավոր կերպով օծեց մի փոքր գոթական եկեղեցի, որը կառուցվել էր սլովենական ազգային հերոս Էրազմ Յամսկու գերեզմանի մոտ։ 1492 թվականին ավագ սարկավագ Ֆրանչեսկո Նանի Թոդեսկինի Պիկոլոմինին հայրենի Սիենայում հիմնեց Պիկոլոմինըսկայի գրադարանը[6]։ 1502 թվականին գրադարանի պատերը նկարազարդեց մեծն Պինտուրիկյոն։
Պապական իշխանությունԽմբագրել
1503 թվականին Ալեքսանդր VI մահից հետո Պապի գահի համար հավաքված գաղտնի ժողովում առաջադրվեցին ֆրանսիացի կարդինալ դ’Ամբուազը և նրա ընկեր՝ Ջուլիաննո դելա Ռովերեն, ով վերադարձել էր աքսորից։ Գաղտնի ժողովին մասնակցում էին 39 կարդինալներ (21 իտալացի կարդինալ, 11 իսպանացի և 7 ֆրանսիացի)։ Սկզբում ոչ մի թեկնածու չի ստացել մեծամասնության ձայները։ Մինչդեռ Հռոմի կողմն էին երեք տարբեր թեկնածուներ.
- Լյուդովիկոս XII բանակը
- Ֆերդինանդ II Արագոնացու բանակը
- Չեզրե Բորջիայի զինված ուժերը։
Չեզարեն առաջ անցավ և Պապ ընտրվեց 64-ամյա կարդինալ Ֆրանչեսկո Նանի Թոդեսկինի-Պիկոլոմինին, ով այդ ժամանակ տառապում էր հոդատապով։
Թագադրությունը տեղի ունեցավ 1503 թվականի հոկտեմբերի 8-ին։
ՄահըԽմբագրել
Պիոս III ղեկավարեց Սուրբ աթոռը շատ կարճ՝ ընդամենը 27 օր, նա եղել է Բորջիա ընտանիքին հավատարիմ։ Օծման և թագադրման երկարատև արարողությունները այնքան հոգնեցրին Պիոսին, որ նա հայտնվեց անկողնում։ Նրա ժամանակակից պատմաբանները պնդում էին, որ Պիոս III թունավորվել էր, սակայն ապացույցներ այդպես էլ չգտան։ Պիոս III թաղվել է Սուրբ Պետրոսի շահասպրամում։ Ավելի ուշ տեղափոխեցին Սանտ Անդրեա դելա Վալե։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 BeWeB
- ↑ 2,0 2,1 Sanfilippo M. Encyclopedia of Popes (իտալ.) — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ При кафедральном соборе Санта-Мария-Ассунта (Santa Maria Assunta)
Արտաքին հղումներԽմբագրել
- «Պիոս, Հռոմի պապեր»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907