Սանտա Մարիա
Սանտա Մարիա կղզի (պորտ.՝ Santa Maria ['sɐ̃tɐ mɐ'ɾiɐ]), մտնում է Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան կղզեխմբի արևելյան խմբի մեջ, պատկանում է Պորտուգալիային։ Կղզին անվանում են նաև «Դեղին կղզի»։
Բնակավայր | ||
---|---|---|
Սանտա Մարիա | ||
Երկիր | Պորտուգալիա | |
Համայնք | Ազորյան կղզիներ | |
Մակերես | 97,18 կմ² | |
Բնակչություն | 5552 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC−01:00? | |
| ||
Կղզու մակերեսը կազմում է 97,18 կմ²։ Սանտա Մարիայում է գտնվում Վիլա դու-Պորտույի՝ կղզեխմբի ամենահին բնակավայրի քաղաքապետարանը։
Գտնվելու վայր
խմբագրելՍանտա Մարիան կղզիներից ամենահարավայինն է։ Նա գտնվում է Սան Միգել կղզուց 82 կմ հարավ։ Քրիստափոր Կոլումբոսը Ամերիակայից վերադառնալիս այստեղ կատարել է Սուրբ Հոգուն նվիրված երախտապարտության պատարագ՝ Հրեշտակների Աստվածածնի մատուռում։
Պատմություն
խմբագրելԵլնելով երկրաբանական տվյալներից՝ կղզու տարիքը կազմում է 4,8 միլիոն տարի։ Այս կղզին կղզեխմբում ամենաառաջինն է հայտնաբերվել։ Կղզին հայտնաբերել է Դիեգու Սիլվեշը 1427 թվականին Մադեյրա[1] կղզի նավարկելու ժամանակ։ Առաջին բնակիչը եղել է Գոնսալու Վելյուն, որը այստեղ հիմնավորվել է ընտանիքով և ընտանեկան կենդանիների հոտով։
Տրանսպորտ
խմբագրելԿղզում գտնվում է միջազգային օդանավակայանը։ Կղզին կապված է Սան Միգել կղզու հետ լաստանավային հաղորդակցությամբ։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Սուրբ Հոգու եկեղեցի (Igreja de Santo Espírito),
- Նոսսա-Սենիորա դուշ-Անժուշի մատուռ (Ermida de Nossa Senhora dos Anjos),
- Մի քանի հողմաղացներ և ջրաղացներ
Կղզում պահպանվել է 15-րդ դարի տուն, որը պատկանել է կապիտան Դոնատարիոին։ Ամեն տարի կղզում անցկացվում են ավտոմրցարշավներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ José Damião Rodrigues (1995), p.33
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա» հոդվածին։ |