Սանտա Կրուս դե լա Պալմա

վարչատարածքային միավոր Իսպանիայում

Սանտա Կրուս դե լա Պալմա (իսպ.՝ Santa Cruz de la Palma), քաղաք և վարչատարածքային միավոր Լա Պալմա կղզու արևելյան հատվածում՝ Իսպանիայի Թագավորությանը պատկանող Կանարյան կղզիների Սանտա Կրուս դե Տեներիֆե նահանգում[1]։ Գտնվում է արևելյան ափին։ Սանտա Կրուսը Լա Պալմա կղզու երկրորդ խոշորագույն քաղաքն ու մայրաքաղաքն է։

Քաղաք
Սանտա Կրուս դե լա Պալմա
Santa Cruz de La Palma
Դրոշ Զինանշան

Քաղաքի համայնպատակերը
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԿանարյան կղզիներ
ՔաղաքապետՍերխիո Կառլոս Մատոս Կաստրո
Մակերես43.38 կմ²
ԲԾՄ4 մ
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն16,330 մարդ (2013)
Կրոնական կազմԿաթոլիկություն
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ38700
Ավտոմոբիլային կոդTF
Պաշտոնական կայքsantacruzdelapalma.es(իսպ.)
Սանտա Կրուս դե լա Պալմա (Իսպանիա)##
Սանտա Կրուս դե լա Պալմա (Իսպանիա)
Սանտա Կրուս դե լա Պալմա (Կանարյան կղզիներ)##
Սանտա Կրուս դե լա Պալմա (Կանարյան կղզիներ)

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ Սանտա Կրուս դե լա Պալմայի բնակչությունը կազմում է 16 330 մարդ[2][2]։ Վերջիններս դավանում են հիմնականում կաթոլիկություն և խոսում իսպաներեն։ Քաղաքը զբաղեցնում է 43,38 կմ² տարածք[3] և գտնվում է ծովի մակարդակից ոչ ավելի քան 4 մետր բարձրության մետր բարձրության վրա։

Պատմություն խմբագրել

Սանտա Կրուս դե լա Պալմա քաղաքը հիմնադրվել է 1493 թվականի մայիսի 3-ին Ալոնսո Ֆերնանդես դե Լուգոյի կողմից։ Այն գտնվում է երկու գետերի միջև՝ Տեդոտե կոչվող քարանձավի շրջակայքում։ Հին քաղաքը, որն ի սկզբանե կոչել է Վիլլա դե Ապուրոն, ծառայել է որպես առևտրային նավահանգիստ, որը զբաղվել է դեպի Ամերիկա շաքարավազի արտահանմամբ։

Միջնադարյան ժամանակներում քաղաքը բազմիցս ենթարկվել է ծովահենների հարձակումներին։ Սանտա Կրուս դե լա Պալմայի տարածքում կան բազմաթիվ պաշտպանական ամրություններ։ Դրանց թվում են Սանտա Կատալինայի և Լա Վիրխենի ամրոցները։ Իսպանիայի տնտեսական ճգնաժամը, որը մեծապես ազդել է նաև գյուղատնտեսության ոլորտի վրա, կրճատել է բնակչության թիվը։ Քաղաքի բազում բնակիչներ լքել են Կանարյան կղզիները և հաստատվել մայրցամաքային Իսպանիայում։ Ճգնաժամի տարիներին Սանտա Կրուս դե լա Պալմայի բնակչությունը կազմել է շուրջ 11 հազար, մինչդեռ ներկայումս այդ թիվը կազմում է գրեթե 18 հազար։

 
Քաղաքի լեռնային համայնապատկերը
 
Նավահանգստի համայնապատկերը
 
Հյուսիսային արվարձանի համայնապատկերը

Կլիմայական պայմաններ խմբագրել

Լա Պալմա (1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 27.0
(80.6)
31.0
(87.8)
32.8
(91)
36.6
(97.9)
32.4
(90.3)
29.4
(84.9)
38.4
(101.1)
38.0
(100.4)
36.8
(98.2)
34.4
(93.9)
31.6
(88.9)
28.0
(82.4)
38.4
(101.1)
Միջին բարձր °C (°F) 20.6
(69.1)
20.7
(69.3)
21.2
(70.2)
21.6
(70.9)
22.6
(72.7)
24.1
(75.4)
25.5
(77.9)
26.3
(79.3)
26.6
(79.9)
25.5
(77.9)
23.5
(74.3)
21.8
(71.2)
23.33
(74.01)
Միջին օրական °C (°F) 18.1
(64.6)
18.0
(64.4)
18.5
(65.3)
18.9
(66)
20.0
(68)
21.7
(71.1)
23.1
(73.6)
23.9
(75)
24.0
(75.2)
22.8
(73)
20.9
(69.6)
19.3
(66.7)
20.77
(69.38)
Միջին ցածր °C (°F) 15.5
(59.9)
15.3
(59.5)
15.7
(60.3)
16.2
(61.2)
17.4
(63.3)
19.2
(66.6)
20.7
(69.3)
21.4
(70.5)
21.3
(70.3)
20.2
(68.4)
18.3
(64.9)
16.7
(62.1)
18.16
(64.69)
Ռեկորդային ցածր °C (°F) 9.4
(48.9)
10.9
(51.6)
10.2
(50.4)
10.0
(50)
11.0
(51.8)
15.2
(59.4)
14.9
(58.8)
16.7
(62.1)
16.4
(61.5)
15.3
(59.5)
10.0
(50)
10.0
(50)
9.4
(48.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 49
(1.93)
57
(2.24)
33
(1.3)
19
(0.75)
7
(0.28)
2
(0.08)
1
(0.04)
1
(0.04)
12
(0.47)
41
(1.61)
70
(2.76)
80
(3.15)
372
(14.65)
Միջ. անձրևոտ օրեր 5 4 4 3 1 0 0 0 2 5 7 8 40
Միջին ամսական արևային ժամ 141 146 177 174 192 188 222 209 187 175 140 138 2106
աղբյուր: Ազգային օդերերևութաբանական ինստիտուտ[4]

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն
19-րդ դար շուրջ 18,000
1900 11,000
1991 17,205
1996 17,265
2001 17,265
2002 18,228
2003 18,201
2004 17,857
2008 17,132
2013 16,330[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Santa Águeda, la olvidada patrona de Santa Cruz de La Palma». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 Instituto Canario de Estadística Արխիվացված 2014-04-19 Wayback Machine, population
  3. Instituto Canario de Estadística, area
  4. «Valores climatológicos normales. La Palma Aeropuerto».
  5. Nomenclátor: Población del Padrón Continuo por Unidad Poblacional
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կրուս դե լա Պալմա» հոդվածին։