Սանդրա (գերմ.` Sandra, ամբողջական անունը` Սանդրա Էնն Լաուեր (գերմ.՝ Sandra Ann Lauer), մայիսի 18, 1962(1962-05-18)[1][2], Սաարբրյուքեն, Saarbrücken[3]), գերմանական փոփ- երգչուհի։ 1980-ականների վերջի և 1990-ականների սկզբի եվրոպական էստրադայի առավել ճանաչում ստացած երգչուհիներից մեկն է։

Սանդրա
Նաև հայտնի է որպեսSandra և Sandra Ann
Ծնվել էմայիսի 18, 1962(1962-05-18)[1][2] (61 տարեկան)
Սաարբրյուքեն, Saarbrücken[3]
Երկիր Ֆրանսիա[4]
Ժանրերփոփ, սինթիփոփ, պարային երաժշտություն, Եվրո դիսկո, փոփ ռոք և եվրոդենս
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլVirgin Records
ԿրթությունGymnasium am Rotenbühl? (1978)
ԱմուսինՄիխայել Կրետու
Պարգևներ
Կայքsandralauer.com
 Sandra (female vocalist) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սանդրան ծնվել է Գերմանիայի և Ֆրանսիայի սահմանին գտնվող Սաարբրյուքեն քաղաքում։ Նրա հայրը ֆրանսիացի Ռոբերտ Լաուերը զբաղվում էր գինիների վաճառքով, իսկ մայրը` գերմանուհի Կարին Լաուերը, աշխատում էր կոշիկների խանութում։ Սանդրան ուներ նաև ավագ եղբայր (մահ. 1995 թվականին)։

Մանկության տարիներին ի հայտ են եկել Սանդրայի երաժշտական ընդունակությունները` երգելու և պարելու ունակությունները։ Այդ իսկ պատճառով յոթ տարեկանում նա սկսել է հաճախել երաժշտական դպրոց, պարի դասընթացների և սովորել է կիթառ նվագել։ Արդեն 13 տարեկանում նա կարողացավ ուշադրություն գրավել` մասնակցելով Սաարբրյուքենի երիտասարդ աստղերի փառատոնին։ Ոգևորվելով հաջողությունից, 1976 թվականին նա թողարկեց «Andy, Mein Freund» սինգլը` իր սիրելի Էնդի շնիկի մասին։ Այդ սինգլի մեջ մտնում էր նաև «Ich Bin Noch Ein Kind» երգը։ Սակայն սինգլը հաջողություն չունեցավ։

1979 թվականին Սանդրան հրավիրվեց երգելու Arabesque խմբում ` այդ խմբի կազմում շուտով գրավելով առաջատար դիրք։ Խումբը ճանաչում ձեռք բերեց ամբողջ աշխարհում ` հատկապես Ճապոնիայում և նույնիսկ ԽՍՀՄ-ում։ Arabesque խմբի կազմում ելույթների ընթացքում, նա ծանոթացավ խմբի համերգների ժամանակ ստեղնաշարային գործիքների վրա հանդես եկող, սկսնակ երգիչ Միշել Կրետուի հետ։ Նրանց միջև ծագած զգացմունքը շուտով վերաճեց սիրո։ Միշել Կրետուի հորդորով Սանդրան 1984 թվականին լքեց Arabesque խումբը, որպեսզի սկսի իր սոլո-կարիերան։ Նույն 1984 թվականին Սանդրան և Միշել Կրետուն թողարկել են իրենց առաջին «Japan Ist Weit» սինգլը` Alphaville խմբի «Big In Japan» հիթի գերմանալեզու տարբերակը։ Այդ սինգլը մատնվեց անասելի անհաջողության (վաճառվել էր ընդամենը 125 նմուշ)։ Դրանից հետո Սանդրան ու Միշելը վերադարձան անգլերեն եվրոդիսկո ձևաչափին։ Արդյունքում Սանդրան ունեցավ իր առաջին «The Long Play» սոլո-ալբոմը, որը թողարկվեց 1985 թվականին և անմիջապես զբաղեցրեց հիթ-շքերթների լավագույն հորիզոնականները։ Հաջողությունը նրանց ուղեկցեց նաև հաջորդ ալբոմները թողարկելիս։ Հատկապես ճանաչում ստացավ «Everlasting Love» սինգլը։ Զուգահեռաբար` Միշելի ղեկավարությամբ լույս էին տեսնում նաև այդ երգերի տեսահոլովակները։

1980-ական թվականների վերջին, Սանդրան որոշ ժամանակով դադարեց ելույթներ ունենալուց, օգնելով Միշելին, նրա նոր` Enigma նախագծի շրջանակներում, հանդես գալով վոկալով։ Վերադարձը սոլո-կարիերային, այնքան էլ հաջող չստացվեց և Սանդրան որոշակի դադար վերցրեց` կենտրոնանալով ընտանիքի վրա։

2010 թվականից Սանդրան ակտիվորեն սկսեց համերգային շրջագայությունները։ 2009 թվականին թողարկվել է Սանդրայի նոր «Back to Life» ալբոմը։ 2012 թվականին լեհական հեռուստատեսությամբ Սանդրան ներկայացրեց իր նոր «Infinite Kiss» երգը։ Նույն թվականին թողարկվեց նաև «Stay In Touch» ալբոմը։

Անձնական կյանքը խմբագրել

1988 թվականին Սանդրան և Միշել Կրետուն ամուսնացել են։ 1995 թվականին ծնվել են նրանց երկվորյակ որդիները։ 2007 թվականին նրանք ամուսնալուծվել են` անձնական և գործնական տարաձայնությունների պատճառով։

2010 թվականին Սանդրան ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Օլաֆ Մենգեսի հետ և միասին բնակություն են հաստատել Իվիսա կղզում։ 2014 թվականին նրանք ամուսնալուծվել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #11908189X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Markus Lanz (գերմ.) — 2012.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրա (երգչուհի)» հոդվածին։