Հավայան կղզիներ[1] (անգլ.՝ Hawaiian Islands), նախկինում Սանդվիչյան կղզիներ[1], Խաղաղ օվկիանոսի հյուսիսում գտնվող քսանչորս կղզիներից և ատոլլներից կազմված կղզեխումբ։ Կղզեխումբն ունի հրաբխային ծագում. անունը ստացել է կղզեխմբի խոշորագույն կղզի Հավայիի անվանումից։ Կղզեխումբը 1959 թվականից սկսած որպես առանձին նահագ մտնում է ԱՄՆ-ի կազմի մեջ։ Հավայան կղզիները հայտնաբերել է 1778 թվականի հունվարի 18-ին անգլիացի հռչակավոր ծովագնաց Ջեյմս Կուկը։

Հավայան կղզիներ
Hawaiian Islands / mokupuni o Hawai‘i

'
Կոորդինատներ 19°28′46″ հս․. լ. 155°27′28″ ամ. ե.HGЯO
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կղզիների քանակը 24
Ընդհանուր մակերեսը 28 311 կմ2
Ամենաբարձր կետը 4205 մ
Ջրատարածություն Խաղաղ օվկիանոս
Բնակչություն (2010) 1 360 301 մարդ
Բնակչության խտությունը 48,048 մարդ/կմ2
Հավայան կղզիներ (Հավայներ)##
Հավայան կղզիներ (Հավայներ)
Հավայան կղզիներ (Խաղաղ օվկիանոս)##
Հավայան կղզիներ (Խաղաղ օվկիանոս)
Վիքիպահեստում

Անվանում խմբագրել

Հայտնագործել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը 1778 թվականին (բայց դեռևս 16-րդ դարում այդ կղզիներն այցելել էին իսպանացի ծովագնացները) և անվանել Սանդվիչյան կղզիներ՝ ի պատիվ անգլիական ծովակալության այն ժամանակվա լորդ Սանդվիչի (Sandwich)․ այդ անվանումը կղզիների բնիկները երբեք չեն ընդունել։ Կղզիները Հավայան կղզիներ են կոչվել Հավայի գլխավոր կղզու անունով, որը հավայի լեզվով նշանակում է «աստվածների տեղ» և կապված է կղզում գտնվող Մաունա Կեա և Մաունա Լոա հրաբուխների հետ։

1898 թվականի իսպանա-ամերկյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն բռնակցեց այս կղզիները՝ նրանց տալով «տարածքի» ստատուս[2]։

Կղզեխմբի կղզիները խմբագրել

Հարավարևելյան (հիմնական) կղզիներ.

Հյուսիսարևմտյան կղզիներ (փոքր կղզիներ, խութեր, ժայռեր).

  • Միդուեյ կղզիներ (չեն մտնում Հավայի շրջանի կազմի մեջ)
  • Կուրե
  • Պերլ էնդ Հերմես
  • Լիսյանսկու կղզի
  • Լայսան
  • Նիհաո
  • Մարո (խութ)
  • Գարդներ (ժայռեր)
  • Նեկեր
  • Ֆրենչ-Ֆրիգատ-Շոլս

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 48, 53. ISBN 99941-56-03-9.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավայան կղզիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 259