Սայմոն Պեգ
Սայմեն Պեգ (անգլ.՝ Simon Pegg, ծնունդով` Սայմոն Ջոն Բեքինհեմ, անգլ.՝ Simon John Beckingham, փետրվարի 14, 1970[1][2], Բլոքուրրս, Borough of Tewkesbury, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, կինոկատակերգու, սցենարիստ, գրող, պրոդյուսեր և ռեժիսոր։ Առավել հայտնի է «Շոն անունով զոմբին», «Իբրև լավ խուզարկու», «Աշխարհի վերջը», «Աստղային ճանապարհ», «Անհնարին առաքելություն 3», «Անհնարին առաքելություն։ Հոգու արձանագրությունը», և «Անհնարին առաքելություն։ Իզոգոյների ցեղը» ֆիլմերից։
![]() անգլ.՝ Simon Jonathan Pegg | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 14, 1970[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Բլոքուրրս, Borough of Tewkesbury, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բրիստոլի համալսարան, The King's School, Gloucester? և Stratford-upon-Avon College? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, գրող, սցենարիստ, հնչյունավորող, կատակերգու և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 1995-ից մինչ այժմ |
simonpegg.net | |
Կենսագրություն խմբագրել
Մայրը` Ջիլիան Ռոզմարին, քաղաքացիական ծառայող է, իսկ հայրը` Ջոն Հենրին, ջազային երաժիշտ և ստեղնաշարային գործիքների վաճառող[3]։ Նրա ծնողները բաժանվել են, երբ Սայմոնը 7 տարեկան էր, և նա վերցրել է մոր ազգանունը նրա երկրորդ ամուսնությունից հետո[4][5] Բրիստոլում աշխատել է բրիտանական Դեբենհամս խանութում` տղամարդկանց բաժնում։ Պեգը սովորել է Բրիստոլի` դրամայի համալսարանում, և նրա առաջին դիսերտացիան կոչվել է «Մարքսիստական սեղմ ակնարկ յոթանասունականների հայտնի ֆիլմերի և գերիշխան տրամասության մասին»[4]։ 1993 թվականին Սայմոնը տեղափոխվել է Լոնդոն և սկսել հանդես գալ տարբեր դերերով` կոմեդիաներում[6]։ 1995 թվականին հայտնվել է հեռուստատեսությունում, որտեղ նկարահանվել է «Վեց զույգ տաբատ» սկետչ շոուի մեջ։ Նկարահանումենրի ժամանակ ծանոթացել է Էդգար Ռայթի և Ջեսիկա Սթիվենսոնի հետ[6]։ 1998-ից մինչև 2004 թվականը Պեգը պարբերաբար հայտնվել է BBC Radio ռադիոկայանի 99p Challenge ծրագրում։ 1999 թվականին եղել է «Spaced» սիթքոմի ստեղծողներից մեկը, որի համար նրան անվանակոչել են որպես British Comedy Awards-ի լավագույն կատակերգու։ Այդ ծրագրում Պեգն ընդգրկեց նաև իր լավագույն ընկերոջը` Նիկ Ֆրոսթին։ 2002 թվականին մասնակցել է «Իսկական սեր» ֆիլմի քասթինգին, սակայն դերի համար ընտրվել է Ռոուեն Ատկինսոնը։ Պեգը և Ֆրոսթը միասին հաջողություն են ունեցել 2004 թվականին նկարահանված «Շոն անունով զոմբին» ռոմանտիկ կատակերգությունում, որի սցենարիստն էր Սայմոնը, իսկ ռեժիսորը` Էդգար Ռայթը։ Ֆիլմի նկարահանումների ավարտից հետո Սայմոնն ասել է, որ նրան դուր էր գալիս խաղալ որպես Շոն, և նրանք միմյանցից այդքան էլ չեն տարբերվում։ 2006 թվականին Սայմոնը «Անհնարին առաքելություն» ֆիլմում խաղացել է Բենջի Դանի դերը` գլխավոր հերոս Թոմ Կրուզի օգնականը։ Նույն թվականին Պեգը և Ռայթը կրկին միասին խաղացել են արդեն «Իբրև լավ խուզարկու» ֆիլմում, որը ցուցադրության է հանձնվել 2007 թվականի փետրվարին։ Այդ ֆիլմում նույնպես Նիկ Ֆրոսթն ուներ իր մասնակցությունը։ 2007 թվականին Սայմոնը նկարահանվել է «Բարի գիշեր» և «Վազիր, գիրուկ, վազիր» ֆիլմերում։ 2008 թվականին Կիրստեն Դանստի և Մեգան Ֆոքսի հետ միասին մասնակցել է «Ինչպես կորցնել ընկերներին և ստիպել բոլորին ատել քեզ» ռոմանտիկ կատակերգությանը։ 2009 թվականին Սայմոնը «Աստղային ճանապարհ» ֆիլմում խաղացել է ինժեներ Մոնթգոմերի Սքոթի դերը։ Սայմոն Պեգը և Նիկ Ֆրոսթը գրել են «Սեռ։ Գաղտնի նյութ» ֆիլմի սցենարը և խաղացել այդ ֆիլմի գլխավոր դերերը։ 2012 թվականին Պեգը, Ֆրոսթը և Ռայթը նկարահանել էն «Աշխարհի վերջը» ֆիլմը, որը էկրան է դուրս եկել 2013 թվականի օգոստոսի 23-ին։
Անձնական կյանքը խմբագրել
Սայմոն Պեգն ամուսնացած է Մորին Մակկանի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 23-ին Գլազգոյում։ Նրանց կնքահայրը եղել է Նիկ Ֆրոսթը։ 2009 թվականի հուլիսի 6-ին Սայմոնն իր պաշտոնական էջում հայտարարել է, որ նրանք ունեցել են աղջիկ, անունը` Մաթիլդա։ Պեգը իր թվիթթերի անձնական էջում հայտարարել է, որ նա աթեիստ է։ Ընկերանալով Քրիս Մարտինի հետ` Սայմոնը դարձել է Coldplay խմբի անդամ, և համերգների ժամանակ երբեմն նվագում է հարմոնիկա։ Պեգը Մարտինա և Գվինետ Պելտրոուների առաջնեկի` Էպպլի կնքահայրն է։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1995 | ֆ | Վեց զույգ տաբատ | Six Pairs of Pants | Տարբեր դերեր |
1996-1998 | ֆ | Հավատ դեպի ապագա | Faith in the Future | Ջուլս |
1997 | ֆ | Մենք գիտենք, թե որտեղ ես ապրում դու | We Know Where You Live | Տարբեր դերեր |
1997 | ֆ | Ես Ալան Պարտրիջն եմ | I'm Alan Partridge | Սթիվ Բենետ |
1998-2002 | ֆ | Մեծ իրարանցում | Big Train | Տարբեր դերեր |
1998 | ֆ | Սա Բիլլ Բեիլին է? | Is It Bill Bailey? | Տարբեր Դերեր |
1999 | ֆ | Հոթել Պարադիսո | Guest House Paradiso | Պարոն Նայս |
2001 | ֆ | Հսկիչ | The Parole Officer | Ամուսին |
2001 | ֆ | Բժիշկ Սարսափազդուի սարսափելի տունը | Dr. Terrible's House of Horrible | |
2003 | ֆ | Հաշվարկ | The Reckoning | բանտապետ |
2003 | ֆ | Վերջնական պահանջարկ | Final Demand | |
2004 | ֆ | Բլեքի գրախանութը | Black Books | Էվան |
2004 | ֆ | Շոն անունով զոմբին | Shaun of the Dead | Շոն |
2005 | ֆ | Մահացածների մոլորակ | Land of the Dead | Զոմբի |
2006 | ֆ | Մեծ ոչինչ | Big Nothing | Գաս Դիկինսոն |
2007 | ֆ | Վազիր, գիրուկ, վազիր | Run Fatboy Run | Դենիս Դոիլ |
2008 | ֆ | Ինչպես կորցնել ընկերներին և ստիպել բոլորին ատել քեզ | How to Lose Friends & Alienate People | Սիդնի Յանգ |
2010 | ֆ | Առակ 3 | Fable III | Բեն Ֆին |
2012 | ֆ | Անհավատալի վախ ամեն ինչից | A Fantastic Fear of Everything | Ջեք |
2013 | ֆ | Աշխարհի վերջը | The World's End | Գերի Կինգ |
2015 | ֆ | Լինել տղամարդ | Man Up | Ջեք |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Barratt Nick (2007-06-02)։ «Family detective» (անգլերեն)։ The Daily Telegraph։ Արխիվացված օրիգինալից 2013-07-13-ին։ Վերցված է 2013-07-09
- ↑ 4,0 4,1 Cadwalladr Carole (2007-02-04)։ «A fair cop»։ The Guardian (անգլերեն)։ London։ Արխիվացված օրիգինալից 2013-07-13-ին։ Վերցված է 2016-06-19
- ↑ «10 Questions for Simon Pegg» (անգլերեն)։ Time։ 2008-10-02։ Արխիվացված օրիգինալից 2013-07-13-ին։ Վերցված է 2016-06-19
- ↑ 6,0 6,1 «BBC - Comedy - Simon Pegg Profile» (անգլերեն)։ BBC։ Արխիվացված օրիգինալից 2013-07-13-ին։ Վերցված է 2013-07-09